13 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Հենրիկի մայրը դեռ սպասում է որդուն, Աշոտի մայրը հիշում է. նրանք մենակ չեն /տեսանյութ/

Ապրիլի 4-ին  հայրենիքը պաշտպանելիս զոհված  կրտսեր սերժանտ Հենրիկ Ղահրամանյանին մայրը դեռ սպասում է: Վիրավոր ընկերներին դուրս բերելիս թշնամին նկատեց Հենրիկին : Հենրիկը ստացավ մահացու հրազենային վիրավորում, բայց փրկեց ընկերների կյանքը: «Ես իմ հոգու խորքում դեռ չեմ հաշտվում այն մտքի հետ, որ իմ տղան չկա: Ինձ անընդհատ թվում է, որ նա մի օր կգա»,-որդու նկարներին է նայում […]

Ամփոփվել են Ռազմական ոստիկանության կատարած աշխատանքները

Հունվարի 25-ին ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանությունում անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2016թ. ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը և ՀՀ զինվորական դատախազ Արտավազդ Հարությունյանը: 2016թ. ընթացքում զորամասերում հանցագործությունների և պատահարների նվազեցման և այլ ուղղություններով իրականացված աշխատանքների, կանխարգելիչ ու դաստիարակչական միջոցառումների արդյունքների վերաբերյալ հաշվետու զեկույցներով հանդես են […]

Իրադրությունն առաջնագծում

Հունվարի 25-ին եւ լույս 26-ի գիշերը իրադրությունը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը հանգիստ է եղել: ԼՂՀ ՊԲ-ից հայտնում են, որ հակառակորդը հրաձգային զինատեսակներից, ընդհանուր առմամբ, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 8 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 60 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը, առանց պատասխան գործողությունների դիմելու, շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական […]

Բաղանիսում հանգիստ է, նորակոչիկներ են ճանապարհում

Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանի խոսքով այս պահին գյուղում հանգիստ է, կրակահերթ չկա: Henaran.am-ի հետ զրույցում գյուղապետն ասաց, որ երեկ` ժամի 17-ի սահմաններում, ադրբեջանական կողմը կարճ կրակահերթ է ուղղել գյուղի ուղղությամբ, բարեբախտաբար, վնասներ չկան: «Ամեն ինչ նորմալ է, գիշերը հանգիստ է անցել, լավ տրամադրություն ունենք ու հիմա էլ 3 նորակոչիկ ենք ճանապարհում բանակ: Գարնանային, լավ արևոտ […]

ՀՀ պաշտպանության նախարարը տեսակապի միջոցով ողջունել է խաղաղապահ առաքելություն իրականացնող հայ զինծառայողներին

ՀՀ զինված ուժերի կազմավորման 25-րդ տարեդարձին ընդառաջ՝ հունվարի 25-ին, ՀՀ պաշտպանության նախարարությունում կազմակերպվել է տեսակամուրջ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի և Աֆղանստանում, Կոսովոյում, ինչպես նաև Լիբանանում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայ զինծառայողների միջև: Տեսակապի միջոցով պաշտպանական գերատեսչության ղեկավարը հայ խաղաղապահներին շնորհավորել է ՀՀ զինված ուժերի կազմավորման 25-ամյակի առթիվ, մաղթել անվտանգ ծառայություն և բարի վերադարձ: Վիգեն Սարգսյանը […]

Ամենակարևորը մարտունակ բանակ ունենալն է. ԱՍԱԼԱ-ի Վազգենը մտահոգ է/տեսանյութ/

«Մենք միշտ էլ բանակ ունեցել ենք, պաշտոնական 25 ամյակն է, բայց մենք միշտ հայրենիքի զինվորներ ունեցել ենք»,-այսօր՝ հունվարի 25-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ նկատեց ԱՍԱԼԱ-ի մարտիկ, «Վան » գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանը: Սիսլյանը մտահոգ է, քանի որ այսօր հայ զինվորը մի շարք խնդիրների առաջ է կանգնում: «Ամենակարևորը մարտունակ բանակ ունենալն է»,-ընդգծեց Վազգեն Սիսլյանը: […]

Բանակը դա գործիք է.Վովա Վարդանով /տեսանյութ/

«Բանակը դա գործիք է արտաքին վտանգներիդեմ պայքարելու համար: Արտաքին ուժերի և վտանգների դեմ կարող ենք երկու ճանապարհով պայքարել՝ բանակցությունների ևբանակի միջոցով»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց հետախուզա-դիվերսիոն առաջինջոկատի հիմնադիր-հրամանատար Վովա Վարդանովը: Վարդանովը նկատում է, որ բանակը միայնակ չի կարող հաղթահարել արտաքին վտանգները.« Դա վերջապես հասկացան նաև մեր ռազմաքաղաքական գործիչները»,-ընդգծեց Վարդանովը: Մանրամասները՝ տեսանյութում:

Հերիք են այդ շանտղությունները. Ջերմուկի Համոն հորդորում է /տեսանյութ/

«Արդեն 25 տարեկան բանակ ունենք՝ կայացած և դրա ապացույցը տեսանք ապրիլյան պատերազմի ժամանակ: Անկախության զինվորը կարողացավ կատարել իր պարտքը և պայքարել բորենիների դեմ: Չնայած որոշ դիրքեր մնացին անօրեններին, բայց դա չի նշանակում , որ մենք պարտվել ենք»,-այսօր՝ հունվարի 25-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հայդուկ կամավորականների հայրենասիրական» ՀԿ նախագահ Մուշեղ Բաբայանը (Ջերմուկի Համո): Հրամանատարը […]

ԼՂ ՊՆ-ից տեղեկացնում են

Հունվարի 24-ին և լույս 25-ի գիշերը իրադրությունը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, բացառությամբ Մարտունու ուղղության, համեմատաբար հանգիստ է եղել: Նշված ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 15 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 140 կրակոց: Արևելյան ուղղությամբադրբեջանական զինուժը կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ (2 […]

Մինչև Հասանովի նշանակվելը, բացի Ադրբեջանական բանակի ընթացիկ բյուջեից, մոտ 10 մլրդ դոլար գումար է ծախսել բանակի համար

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան հանրագրում գրել է. Որպեսզի ադրբեջանական կայքի հղումը այստեղ չդնեմ, առանձին տեքստն եմ դնում: Մի փոքր տեղեկություն առանց մեկնաբանությունների: 2003թ. մինչև Հասանովի նշանակվելը, բացի Ադրբեջանական բանակի ընթացիկ բյուջեից, մոտ 10 մլրդ դոլար գումար է ծախսել բանակի համար: Ильхам Алиев о правлении Сафара Абиева: «Полуразваленные и непригодные казармы» 23 Января […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի