13 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Հայոց բանակը 25 տարեկան է /տեսանյութ/

Այսօր՝ հունվարի 28-ին, Հայաստանի Հանրապետությունը տոնում է Հայոց բանակի տոնը՝ մեր բանակը 25 տարեկան է։ Հայոց բանակի կազմավորումը համընկնում է 1992-1994 թթ., երբ արդեն անկախ Հայաստանի Հանապետությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ, գտնվելով չհայտարարված, բայց փաստացի պատերազմի մեջ Ադրբեջանի հետ, միաժամանակ ձեռնամուխ եղավ նաև ազգային բանակի ստեղծմանը: Հայկական բանակի ստեղծման հարցում, սակայն, վճռորոշ դեր խաղաց 1990-ի […]

«Չսիրված երեխան լավ մարդ չի դառնում».Գեներալ Մանվելը հիշեց Սպարապետին

Հայոց ազգային բանակը 25 տարեկան է: Սա պարծանքի եւ հպարտության առիթ է: Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ իմ անունից շնորհավորում եմ հայ ազգին ու հայոց պետականությանը Բանակի օրվա կապակցությամբ: Մեր նորագույն պատմության մեծագույն ձեռքբերումներից մեկը բանակն է, որը կազմավորվեց ու կայացավ երկրի եւ ժողովրդի համար չափազանց […]

Պարզվել է ժամկետային զինծառայողի մահվան պատճառը

Վարույթն իրականացնող մարմինն ստացել է պարտադիր ժամկետային զինծառայող, կուրսանտ Սարգիս Սամվելի Ափինյանի մահվան պատճառի վերաբերյալ նախնական ախտորոշումը։ Ըստ դատաբժիշկների՝ Ս.Ափինյանի մոտ ախտորոշվել է «սուր սրտային անբավարարություն՝ չճշտված, թոքային այտուց», ինչն էլ դարձել է մահվան պատճառ։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 26.01.2017 թվականին` ժամը 16:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, կուրսանտ Սարգիս Սամվելի […]

Երկու նոր նամականիշ՝ նվիրված հայկական բանակի կազմավորման 25–ամյակին

2017 թվականի հունվարի 27-ին մարվեցին և «Հայփոստի» ՓԲԸ-ի կողմից շրջանառության մեջ դրվեցին երկու նամականիշ՝ նվիրված «Հայկական  բանակի կազմավորման 25–ամյակը» թեմային: Երկու նամականիշերից մեկի վրա պատկերված են ՀՀ զինված ուժերի զորքերի որոշ տեսակները, իսկ մյուս նամականիշի վրա պատկերված է հայ զինվորների շարքը՝ ծածանվող ՀՀ եռագույն դրոշի համադրությամբ: Երկու նամականիշերի վրա պատկերված է ՀՀ զինված ուժերի զինանշանը: Նամականիշերի հեղինակն […]

Մինուճար տղա էր.Մահացած զինվորը կապիտանի որդի էր

Երեկհունվարի 26-ին մահացած կուրսանտ Սարգիս Ափինյանը  Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղից էր։ Գյուղապետարանի աշխատակիցը Henaran.am-ին փոխանցեց, որ  Սարգիսը զինվորականի ընտանիքից է։ Մահացած զինծառայողի հայրը կոչումով կապիտան է: Նա երկու քույր ունի: Մեր զրուցակիցը ընդգծեց, որ Սարգիսը առողջ է եղել ու նրա մահը ցնցել է բոլորին: Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում քննություն […]

Սեփական բանակ ունենալու գիտակցումը. պատմաբանը մանրամասնեց /տեսանյութում/

«Հայկական բանակն իր կազմավորման օրվանից անցել է մի քանի փուլեր: Առաջին փուլն ընդգրկում է 1988 ազգային զարթոնքի շրջանից մինչև 1992 –ի մայիս ամիսը, որը մեր ազգային ազատագրական պայքարի շրջանն էր: Սա այն ժամանակահատվածն էր, երբ հայոց բանակը ստեղծվեց անկախության վերականգնման գործընթացում»,-այս մասին այսօր՝ հունվարի 28-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ԵՊՀ պատմության ֆակուլտետի […]

Երկու հարյուր միլիոն դոլարով նախատեսված սպառազինության մի մասն արդեն Հայաստանում է. նախարար

«Չեմ կարող բացել ցանկը, քանի որ գաղտնի է, բայց երկու հարյուր միլիոն դոլարով նախատեսված սպառազինության մի մասն արդեն Հայաստանում է, մատակարարված է Զինված ուժեր և դրված է ծառայության: Մնացած պայմանագրերն ընթանում են ըստ կնքված ժամանակացույցի, և հետամուտ ենք լինելու, որ շուտ ստանանք, քանի որ բանակի մարտունակությունը կախված է սպառազինությունից»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Զինված […]

Պատժվելու են զինվորի հաշվին հարստացողները.Վիգեն Սարգսյան

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր՝ հունվարի 27-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփելու է իր աշխատանքի 118 օրը: Անդրադառնալով գնումների ոլորտում կոռուպցիոն դրսեւորումներին՝ Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ այնպիսի ընթացակարգեր են մշակելու, որոնք գնումների ոլորտում կբացառեն  կոռուպցիոն դրսեւորումների ոլորտում. «Ոչ թե ամեն անգամ լուծել խնդիրը դարպասապահի մոտեցմամբ, որի արդյունքում շատ խնդիրներ դուրս կմնան: Ցանկանում ենք մատակարարման ոլորտում հանել […]

ԼՂ ՊՆ-ից հայտնում են

Հունվարի 26-ին և լույս 27-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 20 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 150 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

Զինծառայողը մահացել է

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ կուրսանտ Սարգիս Ափինյանի մահվան հանգամանքները պարզելու համար: Նախնական տվյալներով` 26.01.2017 թվականին` ժամը 16:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, կուրսանտ Սարգիս Սամվելի Ափինյանի ինքնազգացողությունը զորամասի շարահրապարակում կտրուկ վատացել է: Ս.Ափինյանը տեղափոխվել է զորամասի բուժկետ, որտեղ ժամը 17:35-ի սահմաններում վերջինիս մոտ գրանցվել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի