13 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

«Մեր հպարտությունը պիտի ամրապնդենք՝ թերությունները շտկելով» (տեսանյութ)

Այսօր  Եռաբլուրում՝ բազմաթիվ բարձրաստիճան այրերի թվում  էր նաև ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:  Վերջինս փոքր-ինչ շփվեց քաղաքացիների հետ: «Այսօր մեր հպարտության օրն է: Բայց այդ հպարտության հետ մեկտեղ՝ մենք չպիտի մոռանանք, որ ճանապարհին լիքը-լիքը թեություններ ենք ունենում, ուստի մեր հպարտությունը պիտի ամրապնդենք՝ թերությունները շտկելով», – նշեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

Հայոց բանակը ծնվեց ու կոփվեց մեր պետության ստեղծմանը զուգահեռ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Հայոց բանակի օրվա առթիվ Սիրելի հայրենակիցներ, Այսօր տոնում ենք իրապես ժողովրդական մի տոն, որի հիմքում Հայրենիքի, ազգի արժանապատվության համար դաժան կռիվներ մղած ու հաղթած ազատամարտիկների, զինվորների ու սպաների անձնվիրությունն է, զոհվածների հիշատակի հանդեպ հարգանքն ու հասարակության և բանակի միասնությունը: Հայոց բանակը ծնվեց ու կոփվեց մեր պետության ստեղծմանը զուգահեռ: Անցած […]

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է

Այսօր՝ հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրը, ապրիլյան պատերազմի ժամանակ Մարտակերտում զոհված զինծառայող, կապիտան Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է։ Արմենակ Ուրֆանյանը ծնվել է 1990 թվականի հունվարի 28-ին Երևանում: 1992 թվականին ընտանիքը մեկնում է Ռուսաստանի Դաշնություն: Չէր սիրում աչքի ընկնել։ Բայց լուսանկարներում անպայման պետք է հերոսի հագուստով լիներ։ Դպրոցում առանձնանում էր լեզուների իմացությամբ, բայց որոշում է սպորտով […]

Ապրիլյան պատերազմի ժամանակ արտահայտված թերություններն արդեն իսկ շտկվել են. ՊԲ հրամանատար (տեսանյութ)

Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանի խոսքով՝  ապրիլյան պատերազմի ժամանակ ակնհայտ դարձած թերություններն արդեն իսկ շտկվել են, ավելին՝ սպառազինության  հետ կապված՝ առաջընթաց կա: Այս մասին նա նշեց այսօր Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում: ՊԲ հրամանատարն ասաց, որ այս պահին առաջնագծում իրավիճակը հանգիստ է: Մանրամասները՝ տեսանյութում:

ՀՀ զինված ուժերի կազմավորման 25-ամյակի առթիվ Սերժ Սարգսյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն

ՀՀ զինված ուժերի կազմավորման 25-րդ տարեդարձի կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ և Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:

Ես Ձեզ հավերժ զինակից ընկեր. Սեյրան Օհանյան (տեսանյութ)

Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ։ Տարածած տեսանյութում նա մասնավորապես ասել է. «Պարոնա՛յք գեներալներ, սպաներ, զինվորներ Ազատամարտի փառապա՛նծ մարտիկներ Հայրենիքին կյանքը նվիրած հայորդիների սիրելի՛ հարազատներ Շնորհավորում եմ Հայկական բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ: Հայ ժողովրդի նորօրյա պատմության ամենամեծ ձեռքբերումը հայկական բանակն է՝ Հայաստանի եւ […]

Հայաստանի եւ Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներն այցելեցին «Եռաբլուր» պանթեոն (ֆոտոշարք)

Հայաստանի եւ ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնյաներն այսօր Հայոց բանակի կազմավորման 25-­րդ տարեդարձի կապակցությամբ այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Henaran.am-ի թղթակիցը տեղեկացնում է՝ «Եռաբլուր» պանթեոն են այցելել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, Հայաստանի եւ Արցախի պաշտպանության նախարարներ Վիգեն Սարգսյանն ու Լեւոն Մնացականյանը, […]

Մեր բանակը խաղաղություն ստեղծող եւ խաղաղություն պահպանող բանակ է

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առթիվ «Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ Բանակի օրվա առթիվ: Ավելի քան քառորդ դար առաջ մեր բանակը ստեղծվեց այն օրերին, երբ մեր միասնականությունը բարձրակետում էր, ինչի շնորհիվ ամուր էր Արցախում հաղթանակներ արարող ազատամարտիկի, կամավորի ու զինվորի թիկունքը, ինչի շնորհիվ խաղաղություն պարտադրվեց հակառակորդին, ինչի շնորհիվ ամրապնդվեց ոչ միայն մեր […]

ԼՂ ՊՆ-ից տեղեկացնում են

Հունվարի 27-ին և լույս 28-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 15 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 180 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական ծառայություն: ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի