Հայաստանի եւ Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներն այցելեցին «Եռաբլուր» պանթեոն (ֆոտոշարք)
Հայաստանի եւ ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնյաներն այսօր Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի կապակցությամբ այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
Henaran.am-ի թղթակիցը տեղեկացնում է՝ «Եռաբլուր» պանթեոն են այցելել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, Հայաստանի եւ Արցախի պաշտպանության նախարարներ Վիգեն Սարգսյանն ու Լեւոն Մնացականյանը, ԼՂՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը եւ բարձրաստիճան այլ այրեր:
Նրանք ծաղիկներ դրեցին սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկի շիրիմներին եւ Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների ու զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշակոթողին: