19 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մինուճար տղա էր.Մահացած զինվորը կապիտանի որդի էր

Երեկհունվարի 26-ին մահացած կուրսանտ Սարգիս Ափինյանը  Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղից էր։

Գյուղապետարանի աշխատակիցը Henaran.am-ին փոխանցեց, որ  Սարգիսը զինվորականի ընտանիքից է։

Մահացած զինծառայողի հայրը կոչումով կապիտան է: Նա երկու քույր ունի: Մեր զրուցակիցը ընդգծեց, որ Սարգիսը առողջ է եղել ու նրա մահը ցնցել է բոլորին:

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ կուրսանտ Սարգիս Ափինյանի մահվան հանգամանքները պարզելու համար: Նախնական տվյալներով` 26.01.2017 թվականին` ժամը 16:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, կուրսանտ Սարգիս Սամվելի Ափինյանի ինքնազգացողությունը զորամասի շարահրապարակում կտրուկ վատացել է: Ս. Ափինյանը տեղափոխվել է զորամասի բուժկետ, որտեղ ժամը 17:35-ի սահմաններում վերջինիս մոտ գրանցվել է կենսաբանական մահ:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Քննության արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ