13 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Մեր ազգը միասնական է, հատկապես դժվար պահերին. Վ. Սարգսյան

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր , Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ բժիշկները ազգ-բանակ գաղափարախոսության ուղիղ կրողն են, և դա, ըստ նրա, ապացուցվել է ղարաբաղյան պատերազմի եւ քառօրյա պատերազմի օրերին: «Ղարաբաղյան պատերազմի օրերին, ապրիլյան արկածախնդրության օրերին բժիշկներն ապացուցեցին, որ ազգ-բանակ գաղափարախոսության ուղիղ կրողներն են: Այդ օրերին պետք է առանձնահատուկ […]

«Ադրբեջանը զենքի ներկրման ծավալները մեծացրել է»

Փետրվարի 20-ին Ստոկհոլմի խաղաղության ուսումնասիրության միջազգային ինստիտուտը (SIPRI) հրապարակել է զենքի վաճառքի միջազգային միտումների վերաբերյալ իր զեկույցը: Զեկույցում  անդրադարձ  է կատարվում  նաև սպառազինությունների առևտրի հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև անհամաչափությանը, ինչպես նաև Մոսկվայի կողմից Բաքվին վաճառված զենք ու զինամթերքի ծավալներին: Այսօր  այս մասին  լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց «Ռազմինֆո» կայքի վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանը: Բանախոսը շեշտեց՝  ամբողջությամբ չի […]

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու պայմանագրային զինծառայող Գոռ Ֆրունզիկի Խուդինյանի մահվան հանգամանքները: 2017թ. փետրվարի 23-ին՝ ժամը 00:45-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում, հակառակորդի կրակը ճնշելու նպատակով գնդացրով պատասխան կրակ վարելու ժամանակ, ըստ նախնական տվյալների, փամփուշտը փողում պայթելու պատճառով, մահացու բեկորային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Գոռ Ֆրունզիկի Խուդինյանը: Դեպքի առթիվ […]

Հարբած վիճակում ավտոմեքենան քշել է ՊՆ շենքի վրա

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ավտոմեքենայով՝ սահմանված կարգի խախտմամբ, ապօրինի ՀՀ ՊՆ տարածք մուտք գործելու դեպքի առթիվ: 23.02.2017թ.` ժամը 00:20-ին, Երևան քաղաքի բնակիչ Ա.Եփրեմյանը, գտնվելով անսթափ վիճակում, իր անձնական «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով հարվածել է ՀՀ ՊՆ վարչական համալիրի թիվ 2 մուտքի դարպասներին և ավտոմեքենայով՝ սահմանված կարգի խախտմամբ, […]

Ինչու է Ալիեւն անհանգիստ. 168 Ժամ

«Ադրբեջանական կողմը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նոր լարվածություն հրահրելուց առաջ փորձում է արդարացումներ ներկայացնել։ Բնականաբար, պարզվում է, որ Ադրբեջանի տեսանկյունից ամենաարդյունավետ տարբերակը հենց դա է՝ ադրբեջանական կողմը փորձում է քարոզչական նպաստավոր դաշտ ստեղծել նոր էսկալացիա սկսելուց առաջ։ Չեմ կարծում, որ խոսք կարող է գնալ լայնամասշտաբ պատերազմի մասին, բայց իրադարձությունները, որոնք համեմատելի կլինեն ապրիլյան պատերազմի […]

Ադրբեջանի զինուժի ակտիվությունը ճնշվել է. հակառակորդը մեկ զոհ ունի. ԼՂ ՊԲ

Փետրվարի 22-ին և լույս 23-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը շարունակել է Դ-44 տիպի հրանոթներից, ականանետերից ու տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1600 կրակոց: Մասնավորապես, արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններում ադրբեջանական զինուժը կիրառել է Դ-44 տիպի հրանոթ և տարբեր տրամաչափի ականանետեր՝ ընդհանուր առմամբ արձակելով […]

Չպարզված հանգամանքներում զինծառայող է զոհվել

Փետրվարի 23-ին՝ ժամը 00:45-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում,  մահացու վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, 1991թ. ծնված Գոռ Ֆրունզիկի Խուդինյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԱՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: ԱՀ  ՊՆ  […]

«Լավ ապագա կարող էր ունենալ սպորտում, բայց ինքն ընտրեց հայրենիքի պաշտպանության գործը». Մարզիչը զոհված զինծառայողի մասին /տեսանյութ/

Փետրվարի 23-ին՝ ժամը 00:45-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում, հակառակորդի կրակը ճնշելու նպատակով գնդացրով պատասխան կրակ վարելու ժամանակ, ըստ նախնական տվյալների, փամփուշտը փողում պայթելու պատճառով, մահացու բեկորային վիրավորում է ստացած պայմանագրային զինծառայող Գոռ Ֆրունզիկի Խուդինյանը ծնունդով Լոռու մարզի Ճոճկան գյուղից էր: Վաղ դպրոցական հասակում Խուդինյանների ընտանիքը մարզկենտրոն էր տեղափոխվել: Գոռը կրթությունը շարունանակել էր […]

Զինվորներին այլեւս ծխախոտ չի տրվի

Կառավարության փետրվարի23-ի նիստի օրկարագում ներառված հարցերի ցանկում ներկայացված է ՀՀ պաշտպանության նախարարության առաջարկը ըստ որի` նախատեսվում է փոփոխել ԶՈՒ-ում, ԱԱԾ-ում, կառավարությանն առընթեր ոստիկանությունում, քրեակատարողական և փրկարար ծառայություններում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման կարգը: Այսպիսով, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության  համակարգերի խաղաղ ժամանակ պարենային ապահովման չափաքանակներում հանվում է ծխախոտի, իսկ […]

Մենք գոհ ենք ՀԱՊԿ-ի դիրքորոշումից․ նախարար

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ հարցազրույցի ժամանակ РИА Новости-ի թղթակիցը հարցրել է․ «Երեւանում հաճախ դժգոհում են ՀԱՊԿ դիրքորոշումից այն դեպքերում, երբ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանին միջադեպեր են տեղի ունենում։ Շատերը այստեղ տեսնում են ՀԱՊԿ որոշ երկրների սերտ համագործակցության արդյունքը Ադրբեջանի հետ։ Որն է ձեր դիրքորոշումը»։ Ի պատասխան՝ նախարարը նշել է, որ Հայաստանը գոհ է ՀԱՊԿ-ի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի