13 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Բաքուն զորքեր է կուտակում սահմանում

Մեկը մյուսին հերթ չտալով՝ ադրբեջանական լրատվամիջոցները գրում են այն մասին, իբր հայկական կողմն Արցախում լայնամաշտաբ հարձակման է պատրաստվում։ Ադրբեջանի պաշտպանության նախարարի հրամանով իրենք արդեն սկսել են զորքերի կուտակում սահմանում։ Մեղմ ասած՝ լավ հոտ չի գալիս այս ամենից։ Տեղեկատվական արշավ են սկսել, որի նպատակաը կարող ՝է իրենց իսկ կողմից սկսվելիք պատերազմի պատասխանատվությունը հայերի վրա դնելը լինել։ […]

Ալիևը նոր պլան ունի

«Իրավիճակը ղարաբաղաադրբեջանական շփման գծում իսկապես շատ լարված է: Բայց դա սպասելի էր: Այս ամենը ապրիլյան ձախողումը շտկելու՝ ալիևյան ձգտումներն է արտացոլում: Նա ամեն կերպ ուզում է իր բացթողումը շտկել», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ ընդգծելով՝  չի բացառում պատերազմի վերսկսումը: Քաղաքագետը շեշտեց՝ Ադրբեջանից դուրս եկող տեղեկատվական հոսքերը ցույց են տալիս՝ Ալիևը […]

Հակառակորդը կիրառել է 60 և 82 միլիմետրանոց ականանետեր և ՁՀՆ-7 տիպի նռնականետ

Փետրվարի 23-ին և լույս 24-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, ականանետերից, նռնականետերից ու տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 75 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 830 կրակոց: Ինչպես տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը, շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 60 և 82 միլիմետրանոց ականանետեր (4 արկ) […]

Մեծ փոփոխություններ. Ժամանակ

ՀՀԿ հավաստի աղբյուրները տեղեկացնում են, որ Սերժ Սարգսյանը վերջին օրերին ինտենսիվորեն քննարկում է Աժ ընտրություններից հետո Վիգեն Սարգսյանին Աժ նախագահ դարձնելու հնարավորությունը։ Սերժ Սարզսյանի առաջիկա այցը Մոսկվա հենց այդ մի քանի հարցերին եւս պարզություն կտա՝ Կարեն Կարապետյանը կմնա՞ վարչապետ մինչեւ 2018-ի ապրիլ, թե՞ ոչ։ Մի բան հստակ է, որ Վիգեն Սարգսյանը պաշտպանության նախարարի պաշտոնում չի […]

Գոռը մեկ տարեկան աղջիկ ունի. ընկերները սգում են

«Գոռը լավ ընկեր էր, լավ սպա, լավ հայ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասացին Արցախի «Եղնիկներ» զորամասի սպաները: Գոռ Խուդինյանը պայմանագրային զինծառայող էր, կոչումով` կապիտան: Մեր զրուցակցի փոխանցմամբ` Գոռը ապրում էր Վանաձորում. «Ամուսնացած էր, մեկ տարեկան աղջիկ ուներ:Մեր համար շատ ցավալի է, բայց միշտ ուժեղ ենք ու գիտենք, որ պետք է ուշադիր հսկենք սահմանը»: Հիշեցնենք, այսօր առավոտյան […]

Շատ է շահարկվում

«Իսկանդերների» թեման շատ է շահարկվում: Զենքն իրապես ՀՀ-ին է պատկանում՝  մեր ԶՈՒ-ին. դրա մասին խոսելու անհրաժեշտություն  չկա: Մենք պիտի հաշվի  առնենք, որ Վիգեն  Սարգսյանը մի երկրի Պ նախարար է, որն անընդհատ ենթակա է արտաքին սպառնալիքների, և, բնական է, նա պետք է փորձի ամեն ինչ անել մեր երկիրը հնարավոր սպառնալիքներից հեռու պահելու համար: Որոշ  բաների մասին […]

«Թշնամին նպատակ է հետապնդում լարվածությունն ուժեղացնելու»

Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդեցին, որ իրենց բանակի հետախուզությունը պաշտպանության նախարարին տեղեկացրել է շփման գծում «հակառակորդի կողմից իրականացվող ուժերի վերախմբավորման, ինչպես նաև հրետանային համակարգերի և խոշոր տրամաչափի տեխնիկական այլ միջոցների կենտրոնացման մասին»: Ռազմական արտահայտությամբ բանակի «աչք ու ականջ» համարվող հետախուզության կողմից հայթայթված և սեփական նախարարին տրամադրված «հույժ կարևորության» այս տեղեկությունն էլ Հասանովին ու իր ենթակա շտաբին […]

Վիգեն Սարգսյանը` Սեյրան Օհանյանից

«Շատ պարզ եմ դա տեսնում, երկար տարիների ընթացքում մեր բանակում բացառված է եղել քաղաքական ռեսուրսի շահարկումը: Իհարկե, Պաշտպանության նախարարի կուսակցական լինելը մի կողմից, թվում է, որ առավելություն է, բայց այն բոլոր խնդիրները, որ կան բանակում, կապվում են քաղաքական այն կուսակցության հետ, որի անդամ եմ ես: Ես կարծում եմ, որ նախագահի խոսքերը պետք է շատ ուղիղ […]

«Ծխախոտի մասով ՊՆ-ին ուղղված բոլոր քննադատությունները նախնադարյան մտածելակերպի արդյունք են»

Ծխախոտի մասով ՊՆ-ին ուղղված բոլոր քննադատությունները նախնադարյան մտածելակերպի արդյունք են: Քաղաքացու առողջությունը միայն քաղաքացու գործը չէ: Եթե քաղաքացին ցանկանում է քաղծկեղ ստանալ, դա դեռ չի նշքնակում, որ պետությունը պետք է թույլ տա դա նրան անել կանխամտածված կերպով: Պետության առողջապահական համակարգը հաճախ սուբսիդավորում ու ֆինանսավորում է հիվանդ քաղաքացիների բուժումը կամ պալիատիվ հոգատարումը: Քաղաքացու հիվանդությունը պետությանը նաև […]

Աղջիկներն ուզում են

«Կռվել արժե միայն այն բանի համար, ինչի համար արժե ապրել, իսկ ապրել պետք է այնպես, որ յուրաքանչյուր օր պատրաստ լինես նաև կռվելու ապրածդ կյանքի համար: Մեր մեջ ընդունված է հերոսներին փնտրել այլուր, հերոսներն, իրականում, մեր մեջ են, հերոսներն այն մարդիկ են, ովքեր ամենավճռական պահին, երբ տատանվելը, մտահոգվելը, երկմտելը կարող է թվալ բնական, ապացուցում են, որ դա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի