07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Վիգեն Սարգսյանը` Սեյրան Օհանյանից

«Շատ պարզ եմ դա տեսնում, երկար տարիների ընթացքում մեր բանակում բացառված է եղել քաղաքական ռեսուրսի շահարկումը: Իհարկե, Պաշտպանության նախարարի կուսակցական լինելը մի կողմից, թվում է, որ առավելություն է, բայց այն բոլոր խնդիրները, որ կան բանակում, կապվում են քաղաքական այն կուսակցության հետ, որի անդամ եմ ես:

Ես կարծում եմ, որ նախագահի խոսքերը պետք է շատ ուղիղ հասկանալ, բանակում չի լինելու քաղաքական ուժերի, կուսակցությունների զարգացում, իսկ եթե զինվորները որոշեն, որ Պաշտպանության նախարարը լավ է կատարում իր աշխատանքը ու որոշեն քվեարկել իմ կուսակցության օգտին, դա իրենց իրավունքն ու կարծիքն է»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը պատասխանելով հարցին, թե ինչպես է օբյեկտիվ քարոզարշավ տանելու ՀՀԿ-ը երբ ցուցակը գլխավորում է ինքը` Պաշտպանության նախարարը:

Նա հայտարարեց`բանակը չի ուղղորդվել և չի ուղղորդվելու ընտրությունների ժամանակ:

Հարցին, թե մտավախություն չկա, որ զինվորականների ընտրությունը կանգ կառնի նախկին նախարար, ՕՐՕ դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանի վրա, նա պատասխանեց. «Ես կարծում եմ, որ քաղաքականության մեջ մտավախություն ունենալը քաղաքական կատեգորիա չէ, յուրաքանչյուրը պիտի ներկայացնի իր ծրագիրը, և ընտրողն արդեն կորոշի»:

Ինչ վերաբերում է սահմանում տիրող իրավիճակին, նա նշեց. «Կա որոշակի լարվածության աճ օգտագործվող զինատեսակների առումով, մշտական զգոնությամբ պիտի մոտենանք, որովհետև հակառակորդը չի թաքցրել և չի թաքցնում իր նպատակները, մեր զինված ուժերը վերահսկում են իրավիճակը»:

Վիգեն Սարգսյանը հավելեց, որ զինադադարի ցանկացած խախտում` մեծ կամ փոքր, որևէ ձևով չի կարող արդարացվել:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ