14 Մարտի, Saturday, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Լեռնային Ղարաբաղը թեկուզ եւ չճանաչված, բայց երկիր է, այլ ոչ հակամարտություն

ԼՂ շփման գծում առկա իրավիճակը հեռու է կայուն լինելուց: Այդ մասին այսօր INTERFAX գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ Նա նշել է, որ իրավիճակը, երբ խախտվում է հրադադարի ռեժիմը,  հաստատ իր մեջ հակամարտության կարգավորման հեռանկարներ չի պարունակում։ Նա ասել է, որ Լեռնային Ղարաբաղը թեկուզև չճանաչված, բայց երկիր է, այլ ոչ հակամարտություն, […]

Սպառազինության հավասարակշռության խախտումը Ռուսաստանին ձեռնտու չէ

INTERFAX գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ, ի պատասխան Ադրբեջանին սպառազինության Ռուսաստանի մատակարարումների մասին հարցին, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանի հասարակությունը այս թեմային մեծ ուշադրություն է դարձնում, հատկապես, երբ այդ զենքը կիրառվում է լարվածության դեպքում, ինչպես տեղի ունեցավ 2016 թվականի ապրիլին. «Ռուսաստանի հետ մենք միանշանակ դաշնակիցներ ենք: Դրա մասին գիտեն բոլորը: Եվ եթե […]

Հայաստանի տարածքում այլ երկրների ռազմական բազաներ բացելու քննարկումներ չկան․ Վիգեն Սարգսյան

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը լայնածավալ հարցազրույց է տվել INTERFAX գործակալությանը, որում մի շարք խնդիրների է անդրադարձել։ Նախարարն անդրադարձել է Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազային ու ասել, որ մեծ նշանակություն ունի եւ կարդիականացվի։ «Մենք ինտենսիվորեն շփվում ենք մեր ռուս գործընկերների հետ դրա արդիականացման, հնարավորությունների ընդլայնման մասին: Կան կոնկրետ թեմաներ, ուղղություններ, որտեղ մեր համատեղ աշխատանքի արդյունքում կարող են հայտնվել […]

«Հանձնարարությունը մենք կատարեցինք փառքով» /տեսանյութ/

Շուշին ազատագրելու գնացող տղաներին  հայերը  ճանապարհում էին արցունքոտ աչքերով: Բոլորը գիտեին, որ նրանցից շատերը կարող են հետ չվերադառնալ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց  Շուշիի ազատագրման օրերը վերհիշեց «Հայոց ազգային բանակ» հատուկ գնդի հրամանատար Սամվել Փափազյանը: «Հանձնարարությունը մենք կատարեցինք փառքով: Մի քանի ժամ տևած ահեղ մարտերից հետո բազմաթիվ զոհեր ունեցանք: Շուշիի ազատագրման համար […]

Ադրբեջանն արդեն զավեշտի տեղիք է տալիս

Դատելով վերջին օրերին ԶԼՄ-ներում տեղ գտնող հրապարակումներից՝ տպավորություն է ստեղծվում, որ հարևան երկրի ագիտպրոպն իր երևակայության դաշտում կրկին «հաղթական մարտեր» է ծավալել ինչպես հակամարտ զորքերի շփման գծում (իրենց ասելով՝ Թարթառի ուղղությամբ), այնպես էլ հայերից և յուրայիններից կազմված ինչ-որ հանցավոր խմբի դեմ, որը պատրաստվում էր Բաքվում իրականացնել «ահաբեկչական» գործողություն: Պարզունակության սահմաններ չճանաչող այսօրինակ քարոզչությամբ տառապող Ադրբեջանի […]

Ուժեղ մարդու հետ հաշվի են նստում. Էջմիածնի քաղաքապետ/տեսանյութ/

«Խաղաղությունը պետք է պարտադրել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Էջմիածի քաղաքապետ, ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի որդին՝ Կարեն Գրիգորյանը: «Ես վստահեմ, որ միայն ուժեղ մարդու հետ են հաշվի նստում, ինչքան ուժեղ լինենք այնքան լավ»,-ընդգծեց Կարեն Գրիգորյանը: Ի դեպ Կարեն Գրիգորյանը հոր հետ միասին մասնակցել է Արցախյան պատերազմին մանուկ հասակից և ապրիլյան պատերազմի առաջին իսկ օրից եղել […]

Սեյրան Օհանյանը նոր հայտարարություն է արել

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը Մայիսի 8-ի առթիվ գրառում է արել Ֆեյսբուքում. Ազգային տոնացույցում ինձ համար երկու ամիս առանձնահատուկ նշանակություն ունեն. սեպտեմբերը, երբ մենք ազգովին հռչակեցինք Հայաստանի և Արցախի անկախությունը, և մայիսը, որովհետև չլինեին մայիսյան հաղթանակները, չէր լինի և այն ազատ, անկախ հայրենիքը, որի մասին երազում էինք բոլորս: Այսօր հայ ժողովուրդը հերթական անգամ տոնում […]

«Խրամատում կանգնած 18 տարեկան զինվորի ոգին շատ բարձր է» /տեսանյութ/

«Շնորհավորում եմ բոլորիս՝ մայիսյան եռատոնի առթիվ: Եվ առաջին հերթին ուզում եմ շնորհավորել խրամատում կանգնած զինվորին: Մենք եղել  ենք ՊԲ գրեթե բոլոր զորամասերում, և կարող եմ ասել՝ մեր զինվորները ծառայում են կրակահերթերի տակ: Արյան գնով ձեռք բերված հաղթանակը չհիշելու իրավունք չունենք:  Խրամատում կանգնած 18 տարեկան զինվորի ոգին շատ բարձր է: Բանակ-հասարակություն կապը պիտի  ամուր լինի, որ […]

Արցախի ՊՆ-ից տեղեկացնում են

Մայիսի 6-ին, 7-ին և լույս 8-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատվել է լարվածության աճ: Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 160 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2600 կրակոց: Շփման գծի արևելյան ուղղությամբ, բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը մայիսի 7-ին կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (7 […]

Հակառակորդը նախօրեին Տավուշի մարզի սահմանի վրա կրակ է բացել

ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ նախօրեին հակառակորդը ժամը 22։00 ի սահմաններում Տավուշի մարզի սահմանի վրա կրակ է բացել մի քանի հատվածներում։ «Կրակել են տարբեր հրաձգային զենքներից, պատասխան կրակից հետո կրակը դադարեցվել է, որևէ տուժած չկա։ Այս պահին իրավիճակը հանգիստ է»,- գրել է նա։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի