14 Մարտի, Saturday, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Որոշ պաշտոնյաների պատճառով չեն վստահում բանակին.Գագիկ Մակարյան /տեսանյութ/

«Ազգ- բանակ հասկացողությունը ձևավորվեց այն պատճառով, որ մի քանի կարևոր խնդիրներ մեզ մոտ թույլ էին, կամ նույնիսկ բացակայում էին , որոնք անհրաժեշտ էին երկրի անվտանգության և վստահության ձևավորնման տեսանկյունից»,-այսօր՝ մայիսի 10-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասոլիսի ժամանակ ասաց «Հայաստանի գործատուների հանրապետական միության» նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը Մակարյանը նկատեց, որ անցած տարվա ապրիլից հետո մարդկանց մոտ […]

Մարտական դիրքում զինվոր է մահացել

2017 թվականի մայիսի 10-ի առավոտյան ահազանգ է ստացվել, որ ժամը 08:40-ի սահմաններում  ՀՀ ՊՆ  N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գագիկ Առուշի Մեսրոպյանը, ով զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է: ՀՀ Քննչական կոմիտեն  հայտնում են, որ նախնական տվյալներով՝ Գ.Մեսրոպյանը վնասվածքն ստացել է՝ ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու […]

Իմ ձեռքով եմ տղերքի զենքը լցրել.Ազգային հերոսի մոր ցավը /տեսանյութ

«Ես հպարտ եմ, որ քաջ տղաներ ունենք ու մեր երկիրը պաշտպանված է: Իմ բոլոր երեխեքն են՝ հայրենիքին նվիրվել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի մայրը ՝ Բավական մայրիկը: Բավական մայրիկը բոլորովին վերջերս է կորցրել երկրորդ որդուն ու վիշտը խեղճացրել է նրան: «Թող բոլորը բախտավոր լինեն ու Աստծուն փառք տան, որ խաղաղություն լինի: […]

Արցախի ՊՆ-ից հայտնում են

Մայիսի 9-ին եւ լույս 10-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 60 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 970 կրակոց: Արցախի ՊԲ-ից  հայտնում են, որ շփման գծի հարավային ուղղությամբ, բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ): ՊԲ […]

Թույլ տեղ չունենք. Յուրի Ալեքսանյան /տեսանյութ/

«Պատերազմ սկսելու համար հակառակորդը հնարավորություն չունի: Սովորական կրակոցներ են և ուղղակի ուզում են մեր տոնը փչացնեն»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով սահմանային լարվածությանը, ասաց ԵԿՄ Շիրակի մարզային խորհրդի նախագահ , գնդապետ Յուրի Ալեքսանյանը: Ալեքսանյանը նկատեց, որ 90-ականներին հակառակորդը զինված էր ժամանակակից զենքերով, բայց մեր մարտական ոգին հաղթեց: «Պետք է փորձեն գտնեն մեր թույլ տեղերը, բայց ի ուրախություն […]

«Աստված չանի, որ հին տղերքով հավաքվենք ու նորից զենք վերցնենք» /տեսանյութ/

«Չեմ կարծում, որ պատերազմը հիմա կվերսկսվի, քանի որ նրանք միշտ չանգռել են, իսկ մեր ղեկավարությունը թույլ չի տալիս անցնել կոնկրետ գործողությունների: Աստված չանի, որ հին տղերքով հավաքվենք ու նորից զենք վերցնենք»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Սարգիս Ղազարյանը: «Էս անգամ ոչ մեկ մեր դեմը չի առնի»,-հավելեց ազատամարտիկը: Մանրամասները՝ տեսանյութում:

Հերիք ա, հերիք ա, ներս մտնեք. վետերանն ու գործադիրները` մի սեղանի շուրջ (տեսանյութ)

Ամեն տարվա նման վետերանների համար կազմակերպված զինվորական վրանային ճաշին մասնակցում էին նաև օրենսդիր ու գործադիր մարմնի անդամները: Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ հաղթանակի կենացի համար բաժակ բարձրացրին վետերանների հետ: 

Այսքան արագ հնարավոր չէ ասել պատճառը. Ա. Հովհաննիսյանը` ողբերգական դեպքից (տեսանյութ)

Արդեն երրորդ-չորրորդ օրն է հակառակորդի կողմից գիշերվա ժամերին կրակոցները մի փոքր շատացել են, այդ թվում նա ականանետերից: Այս գիշեր նաև Տավուշի մարզի ուղղությամբ են եղել կրակոցները»,-այսօր Հաղթանակ զբոսայգում լրագրողներին ասաց ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Այս պահին էլ հանգիստ է: Սովորաբար, պատասխան կրակից հետո դադարեցնում են ակտիվությունը»: Խոսելով երեկ տեղի ունեցած ողբերգական դեպքից, որ ջրամբարում ջրահեղձ են եղել […]

Իրադրությունն առաջնագծում

Մայիսի 8-ին և լույս 9-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 65 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 970 կրակոց: Շփման գծի հարավային ուղղությամբ, բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (11 արկ) և հաստոցավոր ավտոմատ նռնականետ (3 արկ): […]

Մարշալ Ժուկովը` հայ զինվորի մասին

Հայազգի զինվորականների ավանդը Երկրորդ համաշխարհային պատերազմում ֆաշիստական Գերմանիայի դեմ պայքարում հսկայական է եղել: Ինչպես նշել է խորհրդային մարշալ Ժուկովը. «Հայ մարտիկները` զինվորից մինչև մարշալ, իրենց ծածկել են քաջարի ռազմիկների անթառամ փառքով»: Չնայած, որ  Հայաստանում ռազմական գործողություններ, բարեբախտաբար տեղի չունեցան, սակայն սա բոլորի ընդհանուր պատերազմն էր, որում հայազգի քաջարի մարտիկներից շատերը չխնայեցին իրենց կյանքը, շատերն էլ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի