14 Մարտի, Saturday, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը մեկնել է ՌԴ

ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը մայիսի 16-ին Մոսկվայում մասնակցելու է ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի մարտական պատրաստության և դաշտային ուսուցման համակարգող կոմիտեի անդրանիկ նիստին: Աշխատանքային խումբը կմասնակցի նաև մայիսի 17-ին կայանալիք «Միջազգային բանակային խաղեր-2017» մրցումների նախապատրաստման պլանավորման համաժողովին և մայիսի 18-ից 20-ը` Մոսկվայում և Տյումենում անցկացվելիք միջոցառումների վայրերի տեղազննությանը:

Հակառակորդը դիմել է հերթական սադրանքի

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Մայիսի 15-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, Արցախի սահմանի արևելյան ուղղությամբ հակառակորդը դիմել է հերթական սադրանքի՝ կառավարվող հրթիռից կրակ վարելով պաշտպանության բանակի ռազմական օբյեկտի ուղղությամբ, ինչի արդյունքում մասնակի վնասվել է մեկ ռազմական տեխնիկա: Ադրբեջանական զինուժի սադրանքից ՊԲ-ն մարդկային կորուստ չի ունեցել: Հայտարարում ենք, որ ադրբեջանական զինուժի […]

Մեղադրանք է առաջադրվել՝ կրտսեր սերժանտ Գագիկ Մեսրոպյանի սպանության համար

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 6-րդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գագիկ Առուշի Մեսրոպյանի մահվան մի շարք հանգամանքներ. մեղադրանք է առաջադրվել 1997թ. ծնված պարտադիր ժամկետային զինծառայողին: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017 թվականի մայիսի 10-ի վաղ առավոտյան պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գագիկ Առուշի […]

Կապիկություն է. սահմանին իրավիճակը վտանգավոր է դառնում

 «Մենք մշտապես արձագանքում ենք արբեջանցիների ակտիվությանը, տանկերին, զորավարժություններին, այսինքն՝ ռեֆլեկտորային շարժումներ ենք անում։ Այդպես է իրեն պահում գլխատված գորտը, որի թաթին ծծմբաթթու են լցրել։ Նույնիսկ առանց գլխի շարժում է թաթը, արձագանքում ցավին։ Մենք մեծ սխալ թույլ տվեցինք 1993 թվականի աշնանը եւ շարունակում ենք այն՝ կարծելով, թե արեցինք այն, ինչ կարող էինք։ Դա նշանակում է նախաձեռնությունը […]

Ամառային զորակոչն ու զորացրումը մեկնարկում են

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԶՈՐԱՑՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ և «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածները` ո ր ո շ ու մ ե մ. 1. 2017 թվականի մայիս-հուլիս ամիսներին անցկացնել Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների […]

Արցախի ՊՆ-ից հայտնում են

Մայիսի 14-ին և լույս 15-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 60 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնում մարտական հերթապահություն: ԱՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

Մարտական դիրքում հայտնաբերվել է կրտսեր սերժանտ Արշակ Արշակյանի դին

14.05.2017 թվականին՝ ժամը 15:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արշակ Վահագնի Արշակյանը՝ կզակի շրջանում հրազենային մարմնական վնասվածքով: ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում` պարզելու Ա.Արշակյանի մահվան հանգամանքները: Քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ: ՀՀ քննչական կոմիտե

Մեր Զինված ուժերը լռեցրել են հակառակորդին. նախարար

«Երեկ ցերեկը եղել է որոշակի լարում: Մեր Զինված ուժերը անմիջապես պատասխանել են, արձագանքել են և լռեցրել են հակառակորդին»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: «Այս պահին իրավիճակը ամբողջությամբ վերահսկվում է, և հարաբերական անդորր է»- հավելեց Վ. Սարգսյանը: Հիշեցնենք, որ այս օրերին ավելի լարված է իրավիճակը սահմանին:

Լարվածություն սահմանին

Մայիսի 13-ին և լույս 14-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 75 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 750 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից ադրբեջանական զինուժը շփման գծի հյուսիսային ուղությամբ կիրառել է նաև Դ-44 տիպի հրանոթներ (65 արկ) և 60 ու 82 միլիմետրանոց ականանետեր (17 արկ): […]

Ռազմական գործողությունները Արցախի սահմանին ակտիվանալու են

Ադրբեջանի միջազգային պետական բանկը, չկարողանալով կատարել պարտավորությունները, հայտարարել է սնանկության մասին։ Սրան հաջորդելու է Ադրբեջանի ֆինանսական համակարգի շղթայական փլուզումը։ Արդյունքում առաջիկա ամիսիներին ակտիվանալու են ռազմական գործողությունները Արցախի սահմանին, ինչպես եղավ նավթի գների նվազման արդյունքում Ադրբեջանի տնտեսության անկման ժամանակ։ Մեսրոպ Առաքելյան

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված