16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Հայկազ Բաղմանյանն ու Ստեփան Գալստյանն ազատվե՞լ են պաշտոններից

Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում չհաստատեց լուրերը, թե ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանին և ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանին պաշտոններից ազատել են:  «Կհրապարակվի նախագահի հրամանագիրը` կիմանաք»,-ասաց նա: Հիշեցնենք, որ տեղեկություն էր հրապարակվել, որ երեկ` նոյեմբերի 30–ին, պաշտպանության նախարարն աշխատանքից ազատել է ՀՀ ԶՈւ Գլխավոր […]

«Պետություն ա, կարող ա միամիտ բարձրանա աշխատավարձը»

Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն առաջարկեց տուգանքը վճարելու համար ժամկետ սահմանել, օրինակ, 6 ամիս: «Երկրորդ, պետություն ա, կարող ա միամիտ բարձրանա աշխատավարձը: Աստված ոչ անի, բայց բարձրացավ, ի՞նչ եք անելու»,- […]

«Ես այս իմաստով հիասթափված եմ Պաշտպանության նախարարության ղեկավարությունից»

«Մեզ անհրաժեշտ է բարձր մոբիլիզիացիա, որպեսզի այն երկրները, որոնք ունեն նկրտումներ մեր դեմ իրականացնելու ռազմական գործողություններ, հրաժարվեն այդ նկրտումներից»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «ԱրԱր» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի խորհրդի նախագահ Ավետիք Չալաբյանը: Ըստ նրա՝ ապրիլյան պատերազմը լավ հնարավորություն էր մեծ քանակով բարեփոխումներ իրականացնելու և հասարակական համաձայնություն կառուցելու համար:  «Ես այս իմաստով հիասթափված եմ Պաշտպանության նախարարության […]

Հաշմանդամ զինծառայողներին բնակարաններ կհատկացվեն

ՀՀ կառավարությունն այսօր նիստին որոշեց զոհված և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների ապահովման նպատակով հատկացնեն 1,5 մլրդ դրամ: Հարցի զեկուցողը Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանն էր, ով ասաց պետական բյուջեով նախատեսված 1.5 մլրդ դրամ հատկացումների շրջանակում նախատեսում է Երևանում 76 բնակարան ձեռքբերել, որի համար կհատկացվի 974 մլն 724 հազ. դրամ, իսկ  147 […]

Վիգեն Սարգսյանը Մինսկում հանդիպել է Սերգեյ Շոյգուի հետ

Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում մեկնարկել է ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի, պաշտպանության նախարարների խորհրդի և ազգային անվտանգության խորհրդի քարտուղարների հերթական համատեղ նիստը, որին մասնակցում են կազմակերպության անդամ պետությունների ղեկավարներ, անվտանգության խորհրդի քարտուղարներ, արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ։ Նիստի ընթացքում քննարկվելու են ՀԱՊԿ գործունեությանն առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ միջազգային ահաբեկչության, թմրամիջոցների տարածման, անօրինական միգրացիայի […]

Տուն եմ դեռ գալու. ապրիլյան պատերազմի հերոսի մայրը բացում է փակագծերը/տեսանյութ/

Բագրատ Ալեքսանյանը երազում էր հրատարակված տեսնել  իր երկնած բանաստեղծությունները: Ցավոք, նրա բանաստեղծությունների գիրքը լույս տեսավ, երբ նա արդեն անմահացել էր հանուն հայրենիքի պայքարում:Մայրը նշում է, որ իր ցավը չի ցանկանում արցունքներով հայտնել: «Բագրատիս գիրքը մասնակցում է գրքի փառատոնին: Նրա երազանքը կատարվեց հետմահու: Ծառայեց և երկու ամսից պետք է զորացրվեր ու եղավ ապրիլը…»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում […]

ՀՀ ՊՆ պատվիրակությունը մեկնել է Մոսկվա

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ – ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի գլխավորած  պատվիրակությունը նոյեմբերի 29-ին Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ռազմատեխնիկական կոմիտեի հերթական նիստին:

Հերթը Կառավարությանն է

 Օրերս «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները հանրային քննարկում են ունեցել իրենց առաջ քաշած գաղափարների վերաբերյալ. այս մասին Henaran.am-ին հայտնեց նախաձեռնության անդամներից Դավիթ Պետրոսյանը: «Ուզում ենք հասկանալ, թե ինչ են մտածում քաղաքացիները մեր առաջարկների մասին»,-նշեց նա՝ հավելելով, որ այդ քննարկումների հիման վրա էլ կկազմեն իրենց առաջարկների փաթեթը, որը ներկայացվելու է Կառավարությանը:  Դավիթ Պետրոսյանը շեշտեց, որ կլոր սեղանի […]

Զինծառայողին ինքնասպանության հասցնելու գործով ամբաստանյալը պնդեց, որ քննիչն ուղղորդել է իրեն

2017 թ. նոյեմբերի 24-ին ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում զինծառայող Գևորգ Խաչատրյանին ինքնասպանության հասցնելու գործով հետազոտվեցին գործով իրեղեն ապացույց ճանաչված առարկաները և հարցաքննվեցին ամբաստանյալները: Հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել ուղեկալի պետ, կապիտան Մհեր Ոսկանյանին (ՀՀ քրեական օրենսգրքի 364.1 հոդվածի երկրորդ մասով, 375 հոդվածի առաջին մասով, 360 հոդվածի երկրորդ մասով), ուղեկալի ավագ, ենթասպա Հովիկ Քալաշյանին […]

Ընկերներով իրար չլքեցին ու միասին զոհվեցին. հերոսի հայրը «չփրկեց» նրան/տեսանյութ/

 «Պապ, գիտեմ որ դժվար է, ես կգնամ էնտեղ ուր կպատահի, իմ ձեռքով կքաշեմ թուղթը ու հանգիստ խղճով կգնամ ծառայության …»,- զորակոչվելուց առաջ հորն ասել է հերոս Անդրանիկ Զոհրաբյանը: Անդրանիկը տեսողության հետ կապված խնդիր ուներ, բայց հայրն ու ինքը դա չօգտագործեցին: Հայրը դեռ ուշքի չի գալիս, բայց հպարտ է ու գիտի, որ Անդրանիկը ներկա է ու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի