16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Հավաք Արցախի Պաշտպանության բանակում

Փետրվարի 9-ին ՊԲ շտաբի նիստերի դահլիճում բանակի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանի ղեկավարությամբ անց է կացվել հավաք-խորհրդակցություն՝ նվիրված ընթացիկ տարվա հունվար ամսում բանակի ԱՀՏԱ ոլորտում կատարված և առաջիկայում նախատեսված աշխատանքների կատարմանը:        Խորհրդակցության առաջին հատվածում քննարկվել են զորամասերում սերժանտական խորհրդի նախագահների կողմից իրականացվող դաստիարակչական ու կանխարգելիչ աշխատանքները: Խորհրդակցության երկրորդ հատվածում, որին մասնակցում էին […]

Ալիեւի սցենարը. 168 Ժամ

«168 ժամ» թերթը գրում է. «Ռազմատենչ հռետորաբանությունն ալիեւյան իշխանության հիմքն է եղել իր ողջ նախագահության շրջանում: Քանի որ նախագահ Ալիեւը հասարակությանը չունի ներկայացնելու լուրջ քաղաքական, տնտեսական ծրագիր, Ալիեւը չի կարող պարծենալ նաեւ նախագահական նախորդ ժամկետների իր հաջողություններով, պետք է հասարակության ուշադրությունը կենտրոնացնի արտաքին մարտահրավերների, այս դեպքում՝ Ղարաբաղյան հակամարտության վրա, որն Ադրբեջանի արտաքին քաղաքականության գլխավոր խնդիրն […]

«Հայրենիքին ծառայելը, մանավանդ դիրքապահի պարտականությունների կատարումն արժանապատվության չափանիշ պետք է լինի բոլորի համար»

Հայրենիքի սահմաններն անառիկ պահող դիրքապահ տղաների` որպես մերօրյա հերոսների նվիրական առաքելությունն արժևորելու, հանրության լայն շրջանակներին նրանց հավաքական կերպարը ներկայացնելու, բանակ-հասարակություն կապը ամրապնդելու, ինչպես նաև մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը խթանելու նպատակով ներկայացնում ենք «Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ծրագիրը: Ծրագիրն իրականացնում է «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպությունը ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհի […]

Հիվանդության պատճառով մահացել է ՊԲ զինծառայող

Փետրվարի 8-ին՝ ժամը 14:15-ի սահմաններում, Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում հիվանդության (նախնական ախտորոշումը՝ մինինգոկոկցեմիա՝ կայծակնային ձև) պատճառով մահացել է ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Հայկ Սերգեյի Հակոբյանը:             Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:          Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Խթանում ենք նորեկներին դեպի ԱՀ զինված ուժեր.նախարար/տեսանյութ/

«Միայն պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց գույքահարկից ազատելու տրամաբանությունն այն է, որ պարտադիր զինվորական ծառայության ընթացքում անձն, իր կամքից անկախ, զրկվում է գույքն օգտագործելու կամ դրանից օգտվելու հնարավորությունից, այնպես էլ առհասարակ եկամուտներ ստանալու հնարավորությունից»,-այսօր  կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց  ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Նախարարը անդրադառձավ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորների ներկայացրած նախագծին, […]

Անընդհատ նոր հարձակումների պետք է սպասել

«Ադրբեջանը փորձում է վերականգնել «Յաշմա» հատուկ ջոկատայինների խումբը։ «Յաշման» ապրիլյան պատերազմի ժամանակ լուրջ կորուստներ էր ունեցել, հիմա մենք անընդհատ պիտի նոր հարձակումների սպասենք»,-Henaran.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց հայ հետախույզ, ազատամարտիկ, հասարակական և ռազմական գործիչ Վովա Վարդանովը: Ինչ վերաբերում է «Ազգ-բանակին», ապա նա նշեց, որ հասարակությանը պետք է պատրաստել դրան:  «Պարզապես դու քո պահանջը պետք է նրան […]

Զինվոր է զոհվել

Փետրվարի 7-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հայկ Ռազմիկի Քալանթարյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: […]

Պաշտպանության նախարարին են ներկայացվել բարձրակարգ բուժսպասարկման ապահովման նպատակով իրականացված աշխատանքները

Փետրվարի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է հոսպիտալում, ծանոթացել հիմնովին վերանորոգված և տեխնիկապես վերազինված բաժանմունքների պայմաններին և հնարավորություններին։ Վիգեն Սարգսյանին են ներկայացվել բարձրակարգ բուժսպասարկման ապահովման նպատակով հոսպիտալում իրականացված աշխատանքները, ձեռք բերված արդի բուժսարքավորումներն ու ռեանոմոբիլները։ Այցելության ընթացքում պաշտպանության նախարարը զրուցել է նաև […]

Բթացնում են զգոնությունը

Ադրբեջանում տեղի ունեցած, պատկերավոր ասած, ամեն փռշտոցից հետո «Ֆեյսբուքի» հայկական տիրույթում կարծես «լավ տոնի» նշան է սկսել համարվել պատերազմական գործողություններ կամ դրանց հավանականության մեծացում գուժելը, ինչը բնականաբար արվում է բարի նպատակներով, սակայն նաև օբյեկտիվորեն հարուցում որոշակի լարում մեր հասարակության ներսում։ Ակնհայտ է, որ Ադրբեջան անվանումով հայտնի կազմավորման հետ մենք արդեն երկար ժամանակ է այս կամ […]

Հերոս Էդոն տատին մենակ թողեց. ցավոտ իրականությունն ու հերոսի ծննդյան տարեդարձը/տեսանյութ/

Արագածոտնի մարզի Մուղնի գյուղի գերեզմանատան լռությունը խախտվեց հերոս Էդուարդ Հայրապետյանի ծննդյան օրվան նվիրված հուզիչ և ոգևորող արարողությամբ: «Անմահության մարտիկներ» գրքի հեղինակ Աննա Կոստանյան իր սաների հետ միասին անակնկալ մատուցեցին հերոսի տատիկին՝ Կատյա Հայրապետյանին: Աննա Կոստանյանի գիրքը պատմում է 145 հերոսների մասին, որոնց շարքերում է նաև Էդուարդը:Վաղ տարիքից տատ խնամքի տակ մնացած Էդուարդը սովոր էր կյանքի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի