08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Անընդհատ նոր հարձակումների պետք է սպասել

«Ադրբեջանը փորձում է վերականգնել «Յաշմա» հատուկ ջոկատայինների խումբը։ «Յաշման» ապրիլյան պատերազմի ժամանակ լուրջ կորուստներ էր ունեցել, հիմա մենք անընդհատ պիտի նոր հարձակումների սպասենք»,-Henaran.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց հայ հետախույզ, ազատամարտիկ, հասարակական և ռազմական գործիչ Վովա Վարդանովը:

Ինչ վերաբերում է «Ազգ-բանակին», ապա նա նշեց, որ հասարակությանը պետք է պատրաստել դրան: 

«Պարզապես դու քո պահանջը պետք է նրան ներկայացնես ու զուգահեռ նույն այդ հասարակությանը պատրաստես, որպեսզի ընկալի դրանք»,-նկատեց նա:

Վովա Վարդանովը նաև կարևորեց ռազմական դաշինքների, ռազմաքաղաքական դաշինքների մեջ մեր ճիշտ տեղը զբաղեցնելու հարցը: «Մենք  հիմա մի ռազմական դաշինքի մեջ ենք, որտեղ պեշկայի դեր ենք խաղում: Ինչո՞ւ ենք այնտեղ, եթե անհրաժեշտության դեպքում ՀԱՊԿ-ից օգնություն չկա»,-հարցնում է նա:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ