16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Հայ-ադրբեջանական սահմանագոտում անցկացվել է հերթական դիտարկումը

Փետրվարի 21-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում` Տավուշի մարզում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվել է հերթական դիտարկումը:  Սահմանագոտու հայկական կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի դաշտային օգնականներ Գենադի Պետրիկան և Օգնեն Յովիչը: Սահմանային դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:  Ռելիեֆային բարդ պայմաններից ելնելով` կողմերի միջև տեսադիտարկում ապահովել հնարավոր չի եղել […]

Արցախում զինծառայող է զոհվել

Փետրվարի 22-ին՝ ժամը 09:40-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Գրիգոր Կարապետի Եղոյանը: Ինչպես տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը, դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում […]

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին

Փետրվարի 21-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: Բարձր գնահատելով Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները և ողջունելով Տոյվո Կլաարին ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ, ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է ԵՄ հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման գործում և քաղաքական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի […]

Առողջական խնդիրներով բանակ է տարվել. ՀՔԱՎ

Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչը առողջական խնդիրներով զինված ուժեր զորակոչվելուց 5 ամիս անց՝ 2018 թ. հունվարին, վաղաժամ զորացրվել է: Նախկինում 2 անգամ բուժման նպատակով «Նևրոզանման վիճակ» եւ «Ասթենո-նևրոտիկ վիճակ» ախտորոշումներով տարկետում ստացած Ա. Մ.-ին 2017 թ.-ի հունիսի 14-ին ՀՀ ՊՆ Կենտրոնական բժշկական հանձնաժողովը (ԿԲՀ) զինվորական ծառայությանը սահմանափակումով պիտանի է ճանաչել: Իսկ 2017 թ․ հուլիսի 26-ին զորակոչվելիս հենց հանրապետական հավաքակայանում […]

Շուտով գալու է ճշմարտությունը ասելու ժամանակը. Գրիշա Սարգսյան

ՕՄՕՆ-ի վետերանների միության նախագահ, ազատամարտիկը գնդապետ Գրիշա Սարգսյանի շնորհավորական ուղերձը՝ Արցախյան շարժման 30 ամյակի առիթով. «Սիրելի հայրենակիցներ, իմ հզոր և խիզախ մարտական ընկերներ:  Պատիվ ունեմ ողջունելու և շնորհավորելու ձեզ և ձեր ընտանիքներին՝ մեզ բոլորիս համար թանկ ու նվիրական մի տարեդարձի՝ Համազգային Շարժման 30-ամյակի կապակցությամբ: Նորագույն պատմության հիմքերը սասանած այդ հուժկու Շարժումը, ի պատիվ ձեզ ու […]

Ադրբեջանի կողմից պատերազմի սպառնալիքները պայմանավորված են Սիրիայի դեպքերով

Ադրբեջանի կողմից պատերազմի սպառնալիքները պայմանավորված են Սիրիայի դեպքերով: Թուրքիայի համար քրդական հարցը գոյության խնդիր է և ցանկացած քայլի պատրաստ է: Թուրքիան շանտաժի քաղաքականություն է վարում Եվրոպայի դեմ` Հունաստանում, ԱՄՆ-ի դեմ` բազաների հարցում, Իսրայելի դեմ` ԽԱՄԱԶ-ին աջակցելով և Ռուսաստանի դեմ` Արցախում պատերազմի սպառնալիքներով: Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

«Տրուբա, պռովոդը պետք է ժամ առաջ պայթեցնենք». Հեթանոս Տիկոն պատերազմը անխուսափելի է համարում

«Ալիևի հովանավորողները «դաբրո» են տվել, որ նա մեզ դեղին քարտ ցույց տա:Սա ակնհայտ ճշմարտություն է ու հարկավոր է, որ մենք մեր խոսքը ասենք»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մոսկվայում բնակվող ազատամարտիկ, «Գվարդեական աստղ» միջազգային կազմակերպության «Ռազմական հայրենասիրական բլոկ»-ի պրեզիդենտ Տիգրան Գրիգորյանը (ՀԱԲ-ի կոմս, Հեթանոս Տիկո): Տիգրան Գրիգորյանը նշում է, որ ՀԱԲ-ի շարքերում դաժան և արյունոտ ճանապարհ […]

Միայն թե առանց հիստերիայի. Հայկական Ժամանակ

Փետրվարի 17-ին Վահրամ Ավագյան օգտատերը ֆեյսբուքի իր էջում գրառում էր կատարել, որը դարձել է սոցիալական ցանցում քննարկվող թիվ մեկ թեման: Երիտասարդը նշել էր, որ փետրվարի 18-ին 25 տարեկան է դառնում և որոշել է ճոխ խնջույք անելու փոխարեն գումարն ուղղել բանակի որևէ կարիքի համար: Նա նաև հիշատակել էր բանակում լվացքի մեքենաների խնդրի մասին: Ֆեյսբուքում երիտասարդի վրա […]

Վլադիմիրը ոչնչացրեց թշնամու մեծաթիվ զորքին

«Հայ առյուծածին մայրերի կորյունները , հերոսները կպաշտպանեն մեզ երկնքից.Կրտսեր սերժանտ Վլադիմիր Նարինյան` Շնորհավոր ծնունդդ անմահ հերոս Ապրիլյան պատերազմի հերոս, կրտսեր սերժանտ Վլադիմիր Նարինյանն այսօր՝ փետրվարի 17-ին կդառնար 22 տարեկան: Պատերազմը……. ես ատում եմ պատերազմը՝ այդ մեծ չարիքը, որն արնոտում է բոլորիս հոգիներն ու գարունները , միշտ աղետաբեր է լինում, եւ ոչ միայն նրա մասնակից երկու […]

Պատերազմը անխուսափելի է. Բոնդո

«Ես դեռ 5 տարի առաջ եմ կանխատեսել, որ 2018 թվականին պատերազմը կվերսկսվի»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկ, հրամանատար Արագած Մկրտչյանը (Բոնդո): Մկրտչյանի խոսքով՝ պատերազմի լուծումները կախված են երկրի ղեկավարներից, սակայն ժամանակը ցույց է տվել, որ բանակցությունները անիմաստ են: «Մենք հոգեպես պատրաստենք՝ հանուն երկրի կռվելուն ու երկիրը պահելուն: Պետք է ամեն վայրկյան պատրաստ լինենք, քանի որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի