19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Դուրս եկեք երանելի թմբիրից: 2020 թ․ բյուջեի նախագիծը առնվազն տարակուսանք է առաջացնում

«Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր հանձնախմբի անդամ Ավետիք Չալաբյանը գրում է. «Շաբաթը ցանկանում եմ սկսել խիստ կարևոր հարցով։ Ընդամենը 10 օր առաջ ես գրել էի նրա մասին, որ ՀՀ Կառավարությունը սառեցնում է ռազմական ծախսերի աճը, այն պայմաններում, երբ ընդհանուր պետական բյուջեն նախատեսվում է ավելացնել 2020 թ․ 14%-ով, և պաշտպանական ծախսերն առնվազն համամասնական աճն անհրաժեշտություն է հակառակորդի սրվող […]

Ադրբեջանը ԼՂ շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը մեկ շաբաթում խախտել է ավելի քան 150 անգամ

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում Ադրբեջանը հոկտեմբերի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 150 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1100 կրակոց: ՊԲ-ի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

Ազատամարտիկները շտապ մեկնել են Արցախ. Ժողովուրդ

Օրաթերթի տեղեկություններով` այս օրերին տասնյակ ազատամարտիկներ շտապ կարգով մեկնել են Արցախ եւ մինչեւ նոյեմբերի սկիզբը մնալու են այնտեղ: Իսկ ինչո՞ւ է ազատամարտիկների խումբը գնացել Արցախ: Միգուցե պատճառը հոկտեմբերիի 17-ին Արցախին սահմանամերձ Ադրբեջանի Թարթառի շրջանում (Մարտակերտի շրջանի ուղղություն) հարյուրավոր ադրբեջանցիների հավա՞քն է, որոնք դրոշներով, «Ղարաբաղը Ադրբեջան է» գրությամբ ցուցանակներով ցանկանում էին շարժվել դեպի Արցախի սահման եւ […]

Զորավարժությունների արդյունքում մեր ԶՈՒ ուժի նկատմամբ վստահությունն ավելացել է. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ն անցկացված ռազմավարական զորավարժությունների արդյունքները: Խորհրդակցությանը մասնակցել են Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ԶՈՒ բարձրագույն սպակայակազմը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի […]

2019թ. առաջին 9 ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում և ԱՀ պաշտպանության բանակում մահացել է 39 զինծառայող. դատախազություն

Զինված ուժերում մահացության վիճակը, միտումները, հանգամանքները, հանգեցնող պատճառներն օրինաչափորեն շարունակում են մնալ հանրության, քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Հաշվի առնելով, որ վերոնշյալի վերաբերյալ կանոնավոր պարբերականությամբ պաշտոնական տեղեկատվություն է հայցվում նաև ՀՀ գլխավոր դատախազությունից՝ տեղեկացնում ենք հետևյալը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ «2019թ. առաջին 9 ամիսների ընթացքում ՀՀ […]

Պաշտպանության նախարարությունում «ֆորսմաժորային»իրավիճակ է. շունչները պահած սպասում են. Ժողովուրդ

Օրաթերթի տեղեկություններով` Պաշտպանության նախարարությունում «ֆորսմաժորային»իրավիճակ է: Բանն այն է, որ նախարարությունը ժամկետի մեջչի տեղավորվում եւ պետք է14 օրվա ընթացքում հասցնի ապահովել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության եւ Զինված ուժերի գլխավոր շտաբի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունների եւ կառուցվածքների, կառուցվածքային փոփոխություններին համապատասխան հաստիքացուցակի հաստատման գործընթացը: Ժամկետը մոտենում է ավարտին, եւ նախարարությունում խառվել են իրար: Ինչպես հայտնի է,վարչապետի որոշմամբ հաստատվել […]

«Ո՞վ է հարկ եղած դեպքում ռազմաճակատի հրամանատարությունը ստանձնելու, դո՞ւք, հլը մի հատ ձեզ կողքից նայեք արա՛»

«Էլ բան չգտան, հիմա էլ հնից հայտնի Քոչարյան Անդոյի բերանով մարտական գեներալ Վիտալի Բալասանյանին մեղադրում են, թե Ապրիլյան պատերազմի օրերին ինչո՞ւ տանը նստած չի մնացել, այլ գնացել ու «ապօրինի» կերպով ճակատի մի հատվածի պաշտպանություն է ղեկավարել… Արա՛, դուք լրիվ ե՞ք ցնդել արդեն, սթափվեք արա՛: Ո՞վ է հարկ եղած դեպքում ռազմաճակատի հրամանատարությունը ստանձնելու, դո՞ւք, հլը մի […]

Խոստացել են «ուտեչկաներ» չանել: Մանրամասներ Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի փակ գաղտնի նիստից. Ժողովուրդ

Oրաթերթին հաջողվել է Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի երեկվա փակ գաղտնի նիստի մանրամասներն իմանալ: Թերթի աղբյուրները փոխանցում են, որ քննել են քառօրյայի մասնակից, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանի օգնական Սարգիս Նիազյանին: Թեպետ տեղեկություններ կային, թե նիստին ՊՆ բարձրաստիճան պաշտոնյա է քննվել, թերթի աղբյուրները, սակայն, տեղեկացնում են, որ երեկ քննվողը Նիազյանն է եղել: Թերթի տեղեկություններով` […]

Սա կոտրում է հասարակության ողնաշարը

 Հետաքրքիր է, հիմա որ այսպես ազգովի դատում ենք Արցախյան պատերազմի հերոսներին, փնովում նրանց, հայտարարում, որ պատերազմի դաշտում հերոսներ փնտրել պետք չէ, փորձում մոռացությանը մատնել նրանց վաստակը հայրենիքի կերտման, ամրապնդման և առհասարակ՝ գոյատևման գործում, ի՞նչ ենք ուզում դրանով ասել և ապացուցել հասարակությանը և սահմանը պահող զինվորներին: Որ սահմանին կանգնելն ու ամեն վայրկյան մահվանն առերեսվելը հերոսություն չէ՞: […]

Թուրքիայի ներխուժման ընթացքում ՀՀ-ն կշարունակի առաքելությունը Սիրիայում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության հոկտեմբերի 10-ի նիստում անդրադարձավ Թուրքիայի՝ Սիրիա ներխուժմանը՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետությունը դատապարտում է ներխուժման այդ գործողությունը եւ մտահոգված է իրավիճակով, որովհետեւ այդ գործողությունն էլ ավելի կխորացնի Սիրիայում մարդասիրական ճգնաժամը:  «Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը գործուն միջոցներ ձեռնարկել այդ ապօրինի գործողությունը դադարեցնելու եւ Թուրքիայի սահմանի երկայնքով Սիրիայի քաղաքացիների, այդ թվում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի