19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Վիգեն Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու համար բավարար ապացույցներ են ձեռք բերվել.

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու համար բավարար ապացույցներ են ձեռք բերվել։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։  «ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում՝ ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈւ համապատասխան պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական լիազորություններն […]

ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի անօդաչու թռչող սարք

Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 10:15-ի սահմանում, ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից Ակնայի հատվածում խոցվել է հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի «ORBITER-2» տիպի անօդաչու թռչող սարք: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:    

Ի՞նչն է ոգեւորել ՀՀ սահմանին սպանված ադրբեջանցի հատուկ ջոկատայինին /տեսանյութ/

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին «Հենարան» մամուլի ակումբում «Օրբելի» վերլուծական կենտրոնի ադրբեջանական հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանն անդրադարձել է սեպտեմբերի 22-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձին: Ռազմական փորձագետը խոսել է հնարավոր պատերազմի վերսկսման ռիսկերից: 

Ադրբեջանական կողմը ամեն կերպ փորձում է ոչ համաչափ փոխանակում իրականացնել. փորձագետ /տեսանյութ/

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին «Հենարան» մամուլի ակումբում «Օրբելի» վերլուծական կենտրոնի ադրբեջանական հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանն անդրադարձել է սեպտեմբերի 22-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձին: Ռազմական փորձագետը խոսել է հնարավոր պատերազմի վերսկսման ռիսկերից: 

Արցախում մեկնարկել են ռազմավարական զորավարժությունները

Սեպտեմբերի 24-ի վաղ առավոտից պաշտպանության բանակում մեկնարկել են «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով ռազմավարական զորավարժությունները: Այս մասին տեղեկացնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը Զորախաղերի այս փուլում պաշտպանության բանակի զորամասերը տագնապով բերվել են մարտական պատրաստականության «ԼՐԻՎ» աստիճանի, սկսվել է բացազատման շրջանների զբաղեցման, հրամանատարական և ղեկավարման կետերի ծավալման ու կահավորման գործընթացները:  

Հրատապ. Հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձ է արել. ՊԲ

Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների արդյունքում՝ հակառակորդը, չեզոք գոտում թողնելով մեկ դիակ, հետ է շպրտվել իր ելման դիրքերը: ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել: Դեպքի մանրամասները ճշտվում են: […]

Փաշինյանը չի խնայում ինքն իրեն: Գեներալի ուսադիրները՝ «աղբամանում»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձավ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի պաշտոնանկությանը․ «Ինքը դե յուրե լինելով ԱԱԾ տնօրեն, ըստ էության հայտարարություն է անում իր գերագույն հրամանատարի դեմ, եւ լինելով վարչապետին ենթակա մարմին, հայտարարություն է անում իր ղեկավարի դեմ, դրանից ավելի մեծ անարգանք սպայի պատվին չկա: Հետո իմացա, որ ծառայության կայքում […]

Հայկ Խաչատրյանի վիճակը ծանր է: ՊՆ խոսնակը մեղադրում է Գագիկ Շամշյանին

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրում է. «Դեռևս չպարզված հանգամանքներում վիրավորված Զինծառայող Հայկ Խաչատրյանի վիճակը ծանր է։ Հնարավորության դեպքում նրան տեղափոխելու ենք Երևան։ Ի դեպ. Վստահաբար Բաքվից ջերմ ողջույններ ստանալուց Շամշյանը միայնակ չի լինի, տարատեսակ ինֆորմատորներով կմիանաք նրան»:  Հիշեցնենք, զինվորի վիրավորման մասին առաջին տեղեկությունը հրապարակել է Գագիկ Շամշյանը: 

Ծայրահեղ ծանր. վիրավորված զինվորը տեսողական խնդիրեր է ունեցել եւ շատերը զարմացել են, որ նրան բանակ են տարել. SHAMSHYAN.com

Սեպտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արցախի Հանրապետության հյուսիս-արևելյան հատվածի մարտական դիրքերից մեկում: Դեռևս անհայտ պայմաններում, առավոտյան 06:00-ից 06:30-ն ընկած ժամանակահատվածում, որովայնի մասում հրազենային վնասվածքներով, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ զինվորական հոսպիտալ է տեղափոխվել Երևան քաղաքի Նորագյուղի թաղամասի բնակիչ Հայկ Խաչատրյանը, ով բանակ էր զորակոչվել մի քանի ամիս առաջ, և ով՝ ի դեպ, տեսողական խնդիրներ է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի