19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

«Այնպիսի տպավորություն էր, որ Լավրովը մեծագույն հաղթանակ է տարել». Կոլերով

168.am-ի զրուցակիցն է ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը – Պարոն Կոլերով, ավարտվեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի երկօրյա պաշտոնական այցը Երևան, որը վերջին 2 տարվա ընթացքում նման մակարդակով առաջին այցն էր ՀՀ և ուշագրավ էր հատկապես այն հանգամանքով, որ տեղի ունեցավ հայ-ռուսական հարաբերություններում որոշակի տարաձայնությունների, ինչպես նաև՝ […]

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 2500 կրակոց. ԱՀ ՊՆ

Նոյեմբերի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 200 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 2500 կրակոց: ՊԲ-ի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում ձեռնարկել անհրաժեշտ քայլեր մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ժամկետային զինծառայող Էրիկ Հարությունյանի մահվան քրեական գործով ձերբակալված կա

Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էրիկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով քննվող քրեական գործով՝ Է. Հարությունյանին վիրավորանք հասցնելու, ինչպես նաև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու կասկածանքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով, […]

Նոր Հայաստանում շարունակվում է նույն ձեռագիրը՝ սպանությունները որակում են ինքնասպանություն. սեւազգեստ մայրերը կառավարության մոտ են /տեսանյութ/

Սեւազգեստ մայրերը դարձյալ կառավարության շենքի մոտ են պահանջով՝ բացահայտել իրենց որդիների ինքնասպանությունների գործերը, որոնք ըստ մայրերի՝ ինքնասպանություն չեն , այլ կոծկված սպանություն:  «Նոր Հայաստանում շարունակվում է նույն ձեռագիրը, սպանությունները որակում են ինքնասպանություններ: Էդ որ ճաշարաններն են ցույց տալիս, թող զինվորը շան միս ուտի, բայց ողջ առողջ գա հասնի իր ծնողներին»,-նշեց Նանա Մուրադյանը: Հիշեցնենք, քննչական կոմիտեի […]

ՀԱՊԿ-ը մեր տարածաշրջանում կայունության և անվտանգության համար կարևոր գործոնն է. Նիկոլ Փաշինյան

Վարչապետն ընդունել է Երևանում անցկացվող ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստին մասնակից ՀԱՊԿ անդամ պետությունների պատվիրակությունների ղեկավարներին՝ Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին, ՌԴ Դաշնային խորհդրի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովին, Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատի նախագահ Նուռլան Նիգմատուլինին, Ղրղզստանի խորհրդարանի խոսնակ Դաստանբեկ Ջումաբեկովին, Տաջիկստանի խորհրդարանի նախագահ Շուկուրջոն Զուխուրովին, Բելառուսի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի ազգային անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ […]

Ադրբեջանին անհանգստացնում է այն, որ մենք Հայաստանին վաճառում ենք նորագույն զինատեսակներ. Կալաշնիկով

Ռուսաստանի Դաշնային Ժողովի Պետական Դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովն այսօր Երևանում անցկացվող ՀԱՊԿ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում, դիտարկմանը, թե Հայաստանի վարչապետը հայտարարում է, որ մեզ անհանգստացնում է այն, որ Ռուսաստանը Ադրբեջանին զենք է վաճառում, Կալաշնիկովն ասաց․ «Իհարկե, դա անհանգստացնում է այնպես, ինչպես Ադրբեջանին էլ […]

Զորամասի զինանոցում հայտնաբերվել է զինծառայողի դի՝ կզակի շրջանում հրազենային վնասվածքով

04.04.2019թ.՝ ժամը 19:30-ի սահմաններում, N զորամասի զինանոցում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էրիկ Արարատի Հարությունյանը՝ կզակի շրջանում հրազենային վնասվածքով: Զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին Է. Հարությունյանը մահացել է: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Երկրորդ կայազորային քննչական բաժնում դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: […]

Դա լուրջ խնդիր է. Վաղարշակ Հարությունյանը՝ ՀԱՊԿ անդամ երկրների կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին

ՀԱՊԿ-ը տարածաշրջանում կայունացնող դերակատարություն ունեցող կառույց է, որը որոշ տաքգլուխների թույլ չի տալիս գործել, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։ «Ամենաազդեցիկը ՆԱՏՕ-ն է, և, եթե նայում ենք, թե ինչ խնդիրներ կան այնտեղ և այստեղ՝ ՀԱՊԿ-ում, կարելի է ասել՝ մոտավորապես նույն կարգի խնդիրներ են: Վերջին անգամ Մակրոնը հայտարարեց, որ ՆԱՏՕ-ն կազմակերպություն […]

Զորամասում մահացած Վոլոդյա Գալոյանի մարմնի վրա փորձաքննությամբ հայտնաբերվել է 22 մարմնական վնասվածք. իրավապաշտպան

Արցախի Մարտունու զորամասում մահացած Վոլոդյա Գալոյանի մարմնի վրա դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերվել է 22 մարմնական վնասվածք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը: Նա, մասնավորապես, նշել է.  «Սա վկայում է, որ մահից առաջ երիտասարդը դաժան ծեծի է ենթարկվել, սակայն քննիչները համառորեն շարունակում են քննությունը վարել ինքնասպանության կեղծ վարկածի շուրջ: Այս վարկածը քննչական կոմիտեն […]

Բանակցային գործընթացում անորոշ, վտանգավոր վիճակ է. Տիգրան Աբրահամյան․ News.am

«Սահմանածգում տիրող իրավիճակի, ինչպես նաեւ Արցախի հարցի բանկցային գործընթացի մասին  NEWS.am -ը զրուցել է  Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ: -ՀՀ ՊՆ-ն և Արցախի ՊԲ-ն պաշտոնական հայտարարություններ տարածեցին Տավուշի և Արցախի ուղղությամբ հակառակորդի ակտիվության վերաբերյալ: Ինչպե՞ս եք գնահատում ընդհանուր իրավիճակը: -Այս հաղորդագրությունները սահմանագծին առկա իրադրության փոփոխությունների արձանագրման մասին էին: Առկա են սպասելի գործընթացներ հակառակորդի ակտիվացման վերաբերյալ: Հակառակորդի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի