25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Բանակցային գործընթացում անորոշ, վտանգավոր վիճակ է. Տիգրան Աբրահամյան․ News.am

«Սահմանածգում տիրող իրավիճակի, ինչպես նաեւ Արցախի հարցի բանկցային գործընթացի մասին  NEWS.am -ը զրուցել է  Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ:

-ՀՀ ՊՆ-ն և Արցախի ՊԲ-ն պաշտոնական հայտարարություններ տարածեցին Տավուշի և Արցախի ուղղությամբ հակառակորդի ակտիվության վերաբերյալ: Ինչպե՞ս եք գնահատում ընդհանուր իրավիճակը:

-Այս հաղորդագրությունները սահմանագծին առկա իրադրության փոփոխությունների արձանագրման մասին էին: Առկա են սպասելի գործընթացներ հակառակորդի ակտիվացման վերաբերյալ:

Հակառակորդի գործողությունները ցույց են տալիս, որ ամեն գնով վնաս պատճառելու մտադրություն ունեն: Թե դա ինչ դրսևորումներ կունենա, ինչ ինտենսիվությամբ կլինի, կախված է կոնկրետ իրավիճակներից:

-Ձեր խոսքում Դուք նշեցիք «սպասելի գործընթացների» մասին, ինչո՞ւ եք դա սպասելի համարում:

-Հակառակորդի ակտիվությունը սպասելի է առաջին հերթին բանակցային գործընթացում առկա իրավիճակից, իսկ համանախագահ երկրներից մեկի ԱԳ նախարարը դրանք բնորոշեց որպես արգելակված:

Երկրորդ, Ադրբեջանի պաշտպանության նախարարը 10 օր առաջ անցկացրած խորհրդակցության ժամանակ խնդիր դրեց իր ենթականերին՝ «կոշտ միջոցներով» կանխելու մեր հատվածում իրականացվող ամրաշինական-ինժիներական աշխատանքները: Հասկանալի է, որ ամրաշինական աշխատանքների «կանխման» տողատակերում սահմանին ակտիվանալու հրաման էր:

-Արդյո՞ք քայլեր են իրականացվում Ադրբեջանի հնարավոր սադրանքները կանխելու ուղղությամբ:

-Բնականաբար, մենք էլ հակառակորդի գործողությունները կանխելու և անհրաժեշտ միջոցառումների իրականացման մեր պլաններն ունենք և ցանկացած պարագայում, հակազդման, պատժիչ գործողություններ կձեռնարկվեն:

-Կապ տեսնում ե՞ք Տավուշում և Արցախում հակառակորդի ակտիվացման հարցում:

Հակառակորդի գործողությունները Արցախում, Տավուշում, Վայոց ձորում կամ Սյունիքում մեկ ընդհանուր շղթայում են, իսկ հնարավոր ակտիվացումները այս կամ այն ճակատում զուտ մարտավարական բնույթի են:

-Հարց է առաջանում, այս պարագայում ինչպե՞ս կանխել հակառակորդի հետագա սադրանքները:

-Նախ համանախագահների աշխատանքը պետք է ակտիվացնել, կողմերի հետ աշխատանքն արդյունավետ հուն տանել:

Մի կողմից ունենք բանակցությունների արգելակում, մյուս կողմից, դեռևս տեսանելի չէ ակտիվ ջանքեր գործընթացը տեղից պոկելու ուղղությամբ: Սա վտանգավոր, անորոշ իրավիճակ է ստեղծում:

Զինված ուժերի հետ կապված, այսօր էլ բանակն իր խնդիրը գործառույթն արդյունավետ իրականացնում է, սակայն պետք է օգտագործել բոլոր լծակները՝  պայքարը դիվանագիտական հարթություն տեղափոխելու ու գործընթացի շարունակականություն ապահովելու համար:

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ