04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

ԶԻՆՈՒԺ

ՊՆ-ն հերքում է

ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում «Կիրանցում բնակիչները ադրբեջանցի հատուկջոկատային են նկատել» վերտառությամբ տեսանյութ է տարածվում: Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ տեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է: Կոչ ենք անում զերծ մնալ կեղծիք և ապատեղեկատվություն տարածելուց:  

Սուրբ Հարության տոնին Կրեմլը անօդաչուների տարափ է ուղարկել Ուկրաինա /Տեսանյութ/

Ռուսաստանը անօդաչու թռչող սարքերի տարափ է ուղարկել Ուկրաինայի արևելյան ուղղությամբ և հայտարարել, որ իր զորքերը վերահսկողության տակ են վերցրել գյուղերից մեկը: Մինչ ուղղափառ Ուկրաինան նշում էր Զատիկը կիրակի օրը՝  Ռուսաստանը գործարկել է  անօդաչու թռչող սարքերի տարափ: Հարձակման հետևանքով վիրավորվել է ավելի քան մեկ տասնյակ մարդ: Հիշեցնենք, որ կիրակի օրը արդեն երրորդ Զատիկն էր, ինչ Ռուսաստանը […]

Կիրանցի հատվածում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել /Տեսանյութ/

Կիրանցի բնակիչ Գոհար Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կիրանցի հատվածում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել։ Րոպեներ առաջ նրան տեղափոխեցին Իջևանի բժշկական կենտրոն, հետո երևի Երևան»: Քիչ անց պաշտոնական աղբյուրներից հայտնի դարձավ, որ վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է Իջեւանի ԲԿ:

Հրթիռային հարձակման հետևանքով երեք իսրայելացի զինվոր է զոհվել /Տեսանյութ/

Իսրայելը փակել է Գազա տանող Քերեմ Շալոմ մարդասիրական անցումը այն բանից հետո, երբ ՀԱՄԱՍ-ը հրթիռներ է արձակել գոտու ներսից: Իսրայելը հայտարարել է, որ հարձակման հետևանքով զոհվել են իր 3 զինվորները, վիրավորվել ևս մի քանիսը: Նշենք, որ Քերեմ Շալոմ մարդասիրական միջանցքը  դրսից Գազա բերվող  օգնության, ներառյալ սննդի և բժշկական պարագաների, մի քանի ուղիներից մեկն է: Եգիպտոսում […]

Ռուս-ուկրաինական պատերազմ. հիմնական իրադարձություններ, օր 799

Առնվազն ութ երեխա վիրավորվել է Ուկրաինայի հյուսիսարևելյան Խարկովի մարզում, երբ ռուսական հեռակառավարվող ռումբերը հարվածել են մարզական կենտրոնին: Human Rights Watch-ը հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է հետաքննվի ռազմական հանցագործությունների համար, քանի որ  ապացույցներ են ձեռք բերվել, որոնց  համաձայն՝ ռուսական ուժերը մահապատժի են ենթարկել արդեն հանձնված առնվազն 21 ուկրաինացի զինվորի։ Ռուսաստանը պնդում էր, որ գրավել է […]

ԱՄՆ-ը Ռուսաստանին մեղադրում է Ուկրաինայի դեմ պատերազմում քիմիական զենք կիրառելու մեջ /Տեսանյութ/

Միացյալ Նահանգները մեղադրում է Ռուսաստանին քիմիական զենքի համաշխարհային  արգելքը խախտելու մեջ: Նա պնդում է, որ Ռուսաստանն օգտագործել է  ուկրաինացի զինվորների դեմ խեղդող նյութ՝ քլորոպիկրինը և Ուկրաինայում «որպես պատերազմի մեթոդ» տեղակայել է  անկարգություններ հրահրող գործակալներ։ «Նման քիմիական նյութերի օգտագործումը առանձին միջադեպ չէ և, հավանաբար, պայմանավորված է ուկրաինական ուժերին ամրացված դիրքերից հեռացնելու և պատերազմում մարտավարական նվաճումների հասնելու […]

ՄԱԿ. Գազայում դաժան սովը շարունակվում է /Տեսանյութ/

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը հայտնել է, որ Իսրայելը ապրիլին «խոչընդոտել» և «մերժել է» զգալի թվով օգնության առաքելություններ հյուսիսային Գազայի հատվածում, և որ չնայած մարդասիրական օգնության նոր անցակետի բացմանը, վեցամսյա սովը չի կարող ավարտվել առանց օգնության հետևողական մատակարարման: Իր հերթին Իսրայելը մեղադրում է ՄԱԿ-ին օգնության բացակայության համար: Հոկտեմբերի 7-ից ի վեր առաջին անգամ բացվել է […]

ՀՀ ՊՆ-ն սկսել է Կիրանց և Խեյրեմլի գյուղերի հատվածի ականազերծումը. ՆԳՆ

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշի մարզի Կիրանց գյուղի և Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի Խեյրեմլի գյուղի հատվածում իրականացնում է ականազերծում, պետական սահմանի տվյալ հատվածի վերարտադրության նպատակով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության փորձագիտական խմբերի կողմից գեոդեզիական չափումների հիման վրա՝ կոորդինատների ճշգրտման աշխատանքների իրականացումը ապահովելու համար: ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը ականազերծման […]

Ականազերծվում է Գեղարքունիքի մարզը. Ճամբարակից եւ Ջիլից մեր զորքերը հանվում են

Ականազերծվում և տարհանվում է Գեղարքունիքի մարզը, Ճամբարակի և Ջիլից մեր զորքերը սկսել են հանվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը։ «Դրանք շատ կարևոր դիրքեր են, նույնքան կարևոր, որքան Տավուշի դիրքերն են, արդեն Վարդենիսի շրջանում գյուղեր են ազատվում, այսինքն, բնակչությանը ստիպում են լքել իրենց տները։ Ես չգիտեմ, ինչ են խոստացել մարդկանց, բայց դրա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի