19 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ԶԻՆՈՒԺ

Որոշում եմ կայացրել Ջալալ Հարությունյանին շնորհել «Արցախի հերոս» բարձրագույն կոչում․ Արայիկ Հարությունյան

Արցախի պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում: Այս մասին ֆեյսբուքյան հանրագրում հայտնել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը․  «Այսօր որոշում եմ կայացրել հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախին մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար Ջալալ Հարությունյանին շնորհել «Արցախի հերոս» բարձրագույն կոչում։ Ջալալ Հարությունյանը մեր հերոսն է, […]

«Ով ճաշը եփել է, նա էլ պետք է ուտի»․ Հրապարակ

ԼՀԿ-ն եւ ԲՀԿ-ն Նիկոլ Փաշինյանին երեկ առաջարկեցին հրատապ կարգով հրավիրել Անվտանգության խորհրդի նիստ եւ քննարկել ստեղծված իրավիճակը։ Ուշ երեկոյան վարչապետի խոսնակն արձագանքեց նրանց կոչին՝ ասելով, որ «մեկ անգամ նման ձեւաչափով ԱԱԽ նիստ կառավարությունում անցկացրել են, եթե կրկին դրա անհրաժեշտությունն առաջանա, էլի կանեն»։ Ընդդիմադիրները մեզ փոխանցեցին, որ նիստի նպատակն է՝ փոխանակել ինֆորմացիա եւ հասկանալ իշխանությունների անելիքը։ […]

Թշնամին փորձել է առաջանալ դեպի Բերձոր և ՀՀ սահման` այդ թվում կիրառելով հրետանի և ԱԹՍ-ներ, բայց հաջողություն չի ունեցել

Դաշտավայրերում որոշակի հաջողությունից հետո ադրբեջանական կողմը փորձում է հարձակում զարգացնել նաև լեռնային-անտառային տեղանքներում, որտեղ այդքան էլ հաջողություն չի ունենում, և ընթանում է մարտավարական առումով բարդ պայքար։ Թշնամին փորձել է առաջանալ դեպի Բերձոր և ՀՀ սահման` այդ թվում կիրառելով հրետանի և ԱԹՍ-ներ, բայց հաջողություն չի ունեցել։ Տեղեկությունն այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ […]

Աննա Հակոբյանը դիմում է նրանց, ովքեր պատրաստ են

Աննա Հակոբյանը գրել է. «Կանանց ջոկատ կազմելու մասին երեկվա իմ գրառումից հետո, բազմաթիվ նամակներ ենք ստանում ջոկատին կամավորագրվելու ցանկություն ունեցող մեր հայրենակցուհիներից։ Սիրելի կանայք եւ աղջիկներ, ովքեր պատրաստ են հենց վաղը միանալ մեզ, խնդրում եմ զանգահարել հետեւյալ հեռախոսահամարներով՝ 098 310077 եւ 044 010551։ Իմ օգնականները անմիջապես կներկայացնեն հետագա քայլերը»:  

Մենք մտնում ենք մաշող պատերազմի փուլ

Որտեղ է Կուբաթլուն (Սանասար) և ինչ է նշանակում «թշնամին հասել է Սյունիքի դարպասներին»․ Հոկտեմբերի 26-ին պաշտոնապես տեղեկություն տարածվեց, որ թշնամին գրավել է Արցախի հարավարևմտյան Սանասար (Կուբաթլու) քաղաքը։ Չժխտելով, որ այս բնակավայրը ռազմավարական շատ կարևոր նշանակություն ունի ոչ միայն Արցախի, այլև ՀՀ հարավային շրջանների պաշտպանության առումով՝ պետք է նաև նշել, որ Կուբաթլուով փաստացի վերջանում են հարթավայրային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի