09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Որոշում եմ կայացրել Ջալալ Հարությունյանին շնորհել «Արցախի հերոս» բարձրագույն կոչում․ Արայիկ Հարությունյան

Արցախի պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում: Այս մասին ֆեյսբուքյան հանրագրում հայտնել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը․ 

«Այսօր որոշում եմ կայացրել հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախին մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար Ջալալ Հարությունյանին շնորհել «Արցախի հերոս» բարձրագույն կոչում։ Ջալալ Հարությունյանը մեր հերոսն է, և նրա օրինակով մենք պետք է սերունդներ դաստիարակենք»,–գրել է Հարությունյանը։

Նրա խոսքով` սա առաջին հերթին մեր բանակի հերոսական պայքարի գնահատականն է. այն պայքարի, որ, պատերազմի առաջին իսկ օրից սկսած, մղում են թե՛ հրամկազմը, թե՛ բոլոր ստորաբաժանումները` ցուցաբերելով աշխարհի ամենաբարձր պրոֆեսիոնալիզմն ու նվիրվածությունը:

Արցախի նախագահը շնորհակալություն է հայտնել Ջալալ Հարությունյանին ու հավելել, որ բժիշկների հավաստմամբ` վերջինիս առողջությունը շուտով կվերականգնվի ու նա շուտով կմիանա ծառայակից ընկերներին: 

Հիշեցնենք` Արայիկ Հարությունյանը երեկ Ջալալ Հարությունյանն ազատել է ԱՀ պաշտպանության նախարարի պաշտոնից` պայմանավորված մարտական դիրքում ստացած վիրավորումով։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ