17 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Այս պայքարում Տիրոջ զորկացության ներկայությունը կա։ ԱԹՍ-ի չպայթած արկից հրաշքով փրկված Դավիթ սարկավագին նոր ավտոմեքենա նվիրեցին /տեսանյութ/

ԱԹՍ-ի չպայթած արկից հրաշքով փրկված Դավիթ սարկավագին նոր ավտոմեքենա նվիրեցին Մեղրիին հարակից Նռնաձոր համայնքում ԱԹՍ-ի արկն ընկել էր գնդերեց Դավիթ սարկավագ Հովհաննիսյան մեքենայի վրա, բայց չէր պայթել։ Երևանի Ս. Զորավոր եկեղեցու բակում սարկավագին դիմավորեցին անակնկալ նվերով՝ ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը նրան նոր ավտոմեքենա նվիրեց:

Առավոտյան հարավային ուղղությամբ առաջխաղացման փորձ ձեռնարկող թշնամական տեխնիկային և կենդանի ուժին ՊԲ-ն հասցրել է դիպուկ կրակային խոցում՝ պատճառելով կորուստներ

Նոյեմբերի 2-ին և լույս 3-ի գիշերվա ընթացքում ՊԲ զորքերը պաշտպանողական մարտեր են վարել արևելյան, հարավ-արևելյան և հարավային ուղղություններում: Արցախի ՊԲ-ից  հայտնում են, որ յուրային ստորաբաժանումները դիպուկ կրակով նշված հատվածներում խոցել են հայտնաբերված ավտոմոբիլային տեխնիկան, կենդանի ուժը, ինչպես նաև 1 տանկ: Արևելյան ուղղությամբ ճակատային գծի փոքր հատվածում, մարտավարական նկատառումներից ելնելով, ՊԲ ուժերը հետ են քաշվել՝ զբաղեցնելով […]

Ո՞րն է պատճառը, որ չորս օր զոհերի մասին ինֆորմացիա չի տրամադրվում․ Հրապարակ

Քառօրյա լռությունից հետո ՊԲ-ն երեկ հայտարարեց հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված եւս 11 զինծառայողների անունները։ Սակայն մինչ այդ մասին հայտնելը մենք հարցում արեցինք պաշտպանության նախարարություն՝ հետաքրքրվելով, թե արդյոք վերջին չորս օրվա ընթացքում հայկական կողմը զոհեր չի՞ տվել, ո՞րն է պատճառը, որ չորս օր զոհերի մասին ինֆորմացիա չի տրամադրվում։ «Իդենտիֆիկացիայի խնդիր կա»,- փոխանցեց ՊՆ խոսնակ […]

Ո՞ւմ ասածն է ճիշտ․ Փաշինյանի՞, թե՞ ֆինանսների նախարարի․ Հրապարակ

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից երեկ հետաքրքրվեցինք՝ հաշվարկ կա՞, թե որքան է մեզ վրա նստում պատերազմի յուրաքանչյուր օրը։ «Չէ, որովհետեւ տրամաբանությունն այդպիսին չէ։ Մենք մոտավորապես գնահատական ունենք՝ մինչեւ տարեվերջ 0.8 տոկոս լրացուցիչ ազդեցություն տնտեսական զարգացման վրա, մեկ էլ՝ լրացուցիչ 35 մլրդ դրամ ավելի պակաս հարկ ստանալու եւ 40 մլրդ ավելի ծախս անելու»,- ասաց նա։ Այսինքն՝ խոսքը […]

Լուսադեմին թշնամին վերսկսել է գործողությունները և «Սմերչ»կայանքից կրակ բացել Մարտունի և Շուշի քաղաքների ուղղությամբ

Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերն ընդհանուր առմամբ խաղաղ բնակավայրերում պահպանվել է հարաբերական հանգիստը։ Այս մասին հաղորդում է Արցախի ԱԻ պետական ծառայությունը: «Սակայն, լուսադեմին թշնամին վերսկսել է գործողությունները և «Սմերչ»կայանքից կրակ բացել Մարտունի և Շուշի քաղաքների ուղղությամբ։ Տուժածներ չկան։ Մյուս բնակավայրերում իրավիճակը համեմատաբար հանգիստ է»,-ասված է հաղորդագրության մեջ: Այս մասին հաղորդում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական […]

ՀՀԿ-ն լուրջ աջակցություն է ցուցաբերել պատերազմի առաջին օրերից։ 2000 զորակոչված ունեն․ Փաստ

Պատերազմի առաջին իսկ օրերից թշնամուն հաղթելու գործում իր ավանդն է ներդրել նաև Հայաստանի հանրապետական կուսակցությունը: Թերթի տեղեկություններով, ՀՀԿ-ն հումանիտար, ռազմատեխնիկական, ինչպես նաև դեղորայքային լուրջ աջակցություն է ցուցաբերել Արցախին: Դրանից բացի, մեր աղբյուրների փոխանցմամբ, ավելի քան 2000 ՀՀԿ-ական զորակոչվել կամ կամավորագրվել է, կան զոհվածներ և վիրավորներ: ՀՀԿ-ական նախկին պատգամավորներից մեկը հաստատեց մեր տեղեկությունը՝ նշելով, որ նահատակվածները […]

Թշնամու հարձակողական գործողությունները՝ երեք-չորս ուղղությամբ տապալված են։ Մարտունու ուղղությամբ թշնամուն հաջողվել է վերցնել մեկ-երկու դիրք

Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում հայկական կողմը տապալել է օրվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի բոլոր հարձակողական գործողությունները: Այս մասին քիչ առաջ մամուլի ասուլիսին ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: «Այս պահին մարտերը շարունակվում են: Ընդհանուր առմամբ, այսօրվա ողջ հարձակողական գործողությունները, որոնք երեք-չորս ուղղությամբ են եղել, տապալված են: Մարտունու ուղղությամբ թշնամուն հաջողվել է վերցնել մեկ-երկու դիրք` Մարտունուց հարավ` […]

Զիվորն՝ առանց հեռախոսի։ Ադրբեջանն օգտագործում է զինատեսակներ, որոնք գալիս են կոնկրետ բջջային կապի վրա

«Վերջին շրջանում, օրենքի ուժով հավաքում ենք կապի միջոցները: Երբ ինձ անհատապես զանգում են, ՊՆ են զանգում, որ էս զորամասի երեխաներից 25 օր տեղյակ չենք, չենք խոսել՝ շատերին հորդորում եմ հանգստություն պահպանել: Իհարկե, Աստծու սիրուն, կան, որ այդ երեխաներից զոհվել են, ուղղակի չենք կարողացել կապ հաստատել կամ հստակություն, ճշտում չի եղել, մարմնի իդենտիֆիկացիա չի եղել՝ դրա […]

Թշնամին հրետանային միջոցներից կրակ է վարել ՀՀ ԶՈւ մարտական դիրքերի և Դավիթբեկ բնակավայրի ուղղությամբ։ Կա զոհ

Այսօր ժամը 18:10-ի սահմաններում ադրբեջանական կողմը հրետանային միջոցներից կրակ է վարել ՀՀ ԶՈւ մարտական դիրքերի և Դավիթբեկ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ քաղաքացիական անձ զոհվել է, ևս երկուսը` վիրավորվել:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի