17 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Թուրքական հետախուզությունը մասնակցում է Լեռնային Ղարաբաղի իրադարձություններին. Նարիշկին

Թուրքական հետախուզությունը ներգրավված է Լեռնային Ղարաբաղի իրադարձություններում, հայտարարել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը РИА Новости-ն տված հարցազրույցում: «Մենք զգում ենք Թուրքիայի հետախուզական ծառայության աշխատանքը, տեսնում ենք այդ աշխատանքի որոշակի տարրեր», – ասել է Նարիշկինը:

Ստեփանակերտը հրթիռակոծվում է կասետային ռումբերով: Զոհեր կան

Ստեփանակերտը հրթիռակոծվում է կասետային ռումբերով, հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից: Թշնամու թիրախում քաղաքն է` բնակելի շենքերով, քաղաքացիական ու հանրային ենթակառուցվածքներով։ Տուժածների վերաբերյալ տվյալներ առայժմ չկան։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Ստեփանակերտում հրթիռակոծության հետևանքով սպանվել է 3 քաղաքացիական անձ:

Դժոխքի ձոր։ Բերձորի հարակից անտառներում թշնամու ուժերի ոչնչացումը /տեսանյութ/

Ներկայացվող կադրերում երևում է Բերձորի հարակից անտառներում հայկական կողմի գործողությունների արդյունքում ոչնչացված շուրջ 10 միավոր տեխնիկան, այդ թվում նաև ՀՄՄ-ներ և իսրայելական Sandcat հետևակի մեքենաներ։

Հերթական մանիպուլյացիան ՝ հանուն ջրի երեսին մնալու Փաստ

Պատերազմական այս օրերին քաղաքական բաղադրիչ ունեցող գրեթե բոլոր օրակարգերը մղվել են հետին պլան։ Սա վերաբերում է քաղաքական դաշտում գործող բոլոր բևեռներին, այս ամենն արվում է ազգային ներքին համերաշխության և կոնսենսուսի ապահովման համար, թեպետ որոշ «դեմքեր» և շրջանակներ (հիմնականում ոչ իշխանական, այլ ինքնակոչ սատելիտներ) շարունակում են ընդդիմությանը դիտել որպես թշնամի։ Իսկ ահա արևմտյան ֆինանսավորմամբ ապրող հայտնի […]

Ո՞վ և որտեղի՞ց է բերել Ալիևի մատնանշած մեծաքանակ զենքը․ Pressmedia.am

Չնայած Արցախում դեռևս շարունակվում են թեժ ու արյունալի մարտերը, տեղեկատվական ճակատում դրանք նույնպես պակաս առաջնային չեն և հաճախ դառնում են տարբեր ապատեղեկատվությունների և հանրությանն իրականությունից շեղելու թիվ մեկ գործիքը։ Օրերս իր հարցազրույցներից մեկում Իլհամ Ալիևն իր ակնհայտ զարմանքն էր հայտնել և նշել, թե զարմանալի է այն փաստը, որ հայկական զինուժն այս ծավալի զենք ու զինամթերք […]

Թշնամին ամբողջ գիշեր ինտենսիվ կրակի տակ է պահել Շուշին և Ստեփանակերտը։ Կան զոհեր

Նոյեմբերի 5-ին լույս 6-ի գիշերը խաղաղ բնակավայրերում անհանգիստ է եղել։ Կան տուժածներ։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից։ Ադրբեջանաթուրքական ուժերն ամբողջ գիշեր ինտենսիվ կրակի տակ են պահել Շուշի և Ստեփանակերտ քաղաքները։ Հրթիռակոծության հետևանքով Շուշիում հրդեհվել են մի քանի բնակելի տներ, իսկ մայրաքաղաքում կան ավերածություններ։ Դեպքերի վայրերում աշխատում են ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատները։ Քաղաքացիական բնակչության […]

Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրել է, թե ինչ զենքեր են ձեռք բերվել 2018-19 թվականներին

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը իր Ֆեյսբուքյան էջում գրել է․ Ես հարցազրույցում նշել եմ, որ մենք մշտապես զինվել ենք ըստ մեր հնարավորության, բոլոր ժամանակներում արվել է առավելագույնը զինվելու համար, սակայն 2012-2018թթ. փորձ ենք արել գնել հիմնականում նոր զենքեր: Ապրիլյանից հետո դրանց ծավալները մեծացվել են, իսկ 2018-2020թթ. նոր զենքերի ծավալը ամենամեծն է եղել առհասարակ: Նախ ինձ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի