20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

ԶԻՆՈՒԺ

Wargonzo նախագծի աղբյուրները հաստատում են, որ ՌԴ օդատիեզերական ուժերի ուղղաթիռը խոցվել է Նախիջևանի սահմանին

Wargonzo նախագծի աղբյուրները հաստատում են, որ ՌԴ օդատիեզերական ուժերի ուղղաթիռը խոցվել է Նախիջևանի սահմանին։ Հիշեցնենք, ավելի վաղ հայտնի է դարձել, որ . Հայաստանի տարածքում ռուսական ուղղաթիռ է խոցվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ռուսական ուժային կառույցների աղբյուրը: «Ենթադրաբար ռուսական ուղղաթիռը խոցվել է Նախիջևանի կողմից։ Այն ընկել է Հայաստանի տարածքում», – ասաց մեր աղբյուրը։ Նշենք, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը մտնում է Ադրբեջանի […]

Չգնալ մանիպուլյացիաների։ Շուշին ամբողջությամբ Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ է. Վիտալի Բալասանյան /տեսանյութ/

«Շուշին ամբողջությամբ Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ է ». այս մասին Slaq.am-ի հետ զրույցում նշեց Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը. Իր խոսքում գեներալը կոչ արեց երկրի իշխանություններին ժողովրդին մատուցել միայն ճշմարտությունը . «Ավելի լավ է լսել դառը ճշմարտությունը, քան՝ մանիպուլյացիաներ անել »,- ընդգծեց Վիտալի Բալասանյանը.

Արայիկ Հարությունյանը հայտարարություն է տարածել

Սիրելի ՛ հայրենակիցներ Պատերազմական գործողությունները Հանրապետության ամբողջ ճակատով շարունակվում են: Պաշտպանության բանակը և աշխարհազորն ամուր կանգնած են Հայրենի հողի վրա, և թշնամու դեմ մեր պայքարը վարելու ենք մինչև վերջ: Մեր համախմբված պայքարը կարող է փոխել իրավիճակը, մենք կարող ենք թշնամուն դուրս շպրտել մեր Արցախից, քանի որ պատերազմի ելքը որոշում է ժողովրդի ամուր կամքը: Հայ ժողովուրդը […]

«Թշնամին գտնվում է Ստեփանակերտի մատույցներում, և արդեն մայրաքաղաքի գոյությունն է վտանգված…»․ Վահրամ Պողոսյան

Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հանրապետության նախագահի այսօր արած գրառումը հանրային շրջանակներում անկումային որոշակի տրամադրություններ է առաջացրել: Դա բնական է, քանի որ պատերազմը ծանր պայքարի գործողություններ են, որտեղ երաշխավորված չէ ո՛չ հաջողությունը, ո՛’չ անհաջողությունը: Առ այսօր, ցավոք, պետք է խոստովանենք, որ անհաջողությունների շղթան դեռ մեզ ուղեկցում է, ու Շուշի քաղաքն ամբողջությամբ դուրս է մեր վերահսկողությունից, […]

«Որոշ «պանիկյորներ» ․․․ «Ամոթ է ուղղակի». Արցախի նախագահի խոսնակը՝ նախկին վարչապետին

Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որոշ «պանիկյորներ», իրենց կողմից նախորդ խուճապները արդարացնելու համար, նոր խուճապներ են տարածում։ ՄԻ ՀԱՎԱՏԱՑԵ՛Ք! Շուշիից չեն կարող գրոհել Ստեփանակերտը, քանի որ Շուշին մեր հսկողության տակ է»։ Գրառմանն արձագանքել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը. «Չգիտեմ, որտեղից եք գրում, բայց այս ընթացքում […]

Ի՞նչ է կատարվում Շուշիի հետ։ Դավիթ Բաբայանը՝ Արցախի նախագահի եւ Արծրուն Հովհաննիսյանի հակասական գրառումների մասին․․ Yerevan.Today

«Ես ասում եմ հետևյալը՝ Շուշին պատերազմական թատերաբեմի է վերածվել, ով ոնց ուզում է թող հասկանա, ա՛յս է իրավիճակը։ Հիմա, հասկանում եք, չէ՞, ինչ է դա նշանակում․ պատերազմական ակտիվ գործողությունների տարածք է դարձել Շուշին, և մայրաքաղաք Ստեփանակերտը հրթիռակոծվում է տարբեր ուղղություններից, այդ թվում՝ նաև «թատերաբեմից»»,- Yerevan.Today– ին Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։ Հիշեցնենք, որ Ստեփանակերտի մարտական դիրքեր այցի […]

«Քարինտակի ուղղությամբ հայտնաբերված խմբավորումը հրթիռահրետանային հարվածներով ոչնչացվում է. կադրերը քիչ անց». Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Քարինտակի ուղղությամբ հայտնաբերված խմբավորումը հրթիռահրետանային հարվածներով ոչնչացվում է։ Թշնամին ունի մեծ կորուստներ։ Կադրերը քիչ անց»։

Երբ Սեյրան Օհանյանի դեմ քրեաքաղաքական հետապնդում էր իրականացվում, ինչո՞ւ այսպիսի տեսակետներ այդ օրերին չէին հնչում

Այսօր ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարեց․ «Արցախի հերոս, Շուշին ազատագրող լեգենդար զորահրամանատար, գեներալ-գնդապետ, ռազմի գործում իմ համար հրամանատար ու ուսուցիչ Սեյրան Օհանյանն այս օրերին դարձել է Շուշին պաշտպանող լեգենդ»: Հետաքրքիր է, երբ Սեյրան Օհանյանի դեմ քրեաքաղաքական հետապնդում էր իրականացվում, ինչո՞ւ այսպիսի տեսակետներ այդ օրերին չէին հնչում։ Հարցնում է լրագրող Արեգնազ Մանուկյանը։  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի