Ադրբեջանի իշխանությունների համար այս աճպարարների խումբն, իրոք, գտածո է. Սենոր Հասրաթյան
Գնդապետ, Արցախի զինված ուժերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ Սենոր Հասրաթյանը գրում է. «Այսօր Հայաստանը շարունակում է ղեկավարել աճպարարներից կազմված մի խումբ, որն իշխանության է եկել ժողովրդին (այլ ոչ թե ազգին) տարատեսակ ապատեղեկատվություններով մոլորեցնելու և, ըստ այդմ՝ նաև մեր միասնականությունը փոշիացնելու հանցավոր ճանապարհով: Հանդիսանալով անհայտ աղբյուրներից սնվող ազգադավ խամաճիկների հավաքածու, երկու լումայով իրենց […]