16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Փետրվարի 1-12-ը Թուրքիան զորավարժություններ կանցկացնի Հայաստանի սահմանային գոտում՝ Կարսում

Փետրվարի 1-12-ը Թուրքիան զորավարժություններ կանցկացնի Հայաստանի սահմանային գոտում՝ Կարսում, որին կմասնակցեն նաև ադրբեջանցի զինվորականները, տեղեկացնում է Ազատություն ռադիոկայանը։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` զորավարժությունների ընթացքում նախատեսված է նոր սպառազինության փորձարկում։ Թուրքիան և Ադրբեջանը վերջին անգամ համատեղ զորավարժություններ էին անցկացրել հուլիսին` հայ-ադրբեջանական սահմանին սկսված բախումներից մի քանի շաբաթ առաջ: Լայնամասշտաբ այդ զորախաղերը անցկացվում էին երկրի ողջ տարածքում, այդ […]

Պատերազմում զոհվածների 23 չհայտնած անուն․ Razm.info

Razm.info-ն շարունակում է հրապարակել սեպտեմբերի 27-ից Արցախյան պատերազմում նահատակվածների անունները, որոնց մասին մինչ այս պաշտոնական աղբյուրները չեն հայտնել։ Շարքի առաջին մասին կարող եք ծանոթանալ այստեղ․ Նրանք են․ Մելքումյան Մխիթար (ծնված՝ 1982թ., Հադրութի շրջան), ենթասպան զոհվել է նոյեմբերի սկզբին Շուշիում։ Մամունց Արթուր Ռադիկի (ծնված՝ 1989թ․, պահեստազորային) զոհվել է Հադրութում, հոկտեմբերին։ Տոնոյան Վահան Գառնիկի (ծնված՝ 1988թ․, Երեւան), […]

Գլխավոր դատախազը ձեռնունայն է վերադարձել Մոսկվայից։ Ռազմագերիների վերադարձ չի՞ լինելու․ Ժողովուրդ

Հունվարի 12-ին պաշտոնապես տեղեկություն տարածվեց, որ ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հրավերով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը գտնվում է ՌԴ մայրաքաղաք Մոսվայում՝ մասնակցելու ՌԴ դատախազության աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումներին: Այնուհետեւ ՌԴ գլխավոր դատախազի նախաձեռնությամբ տեղի էր ունեցել հանդիպում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազ Քյամրան Ալիեւի, ինչպես նաեւ ՌԴ գլխավոր դատախազ […]

ՀՀԿ-ն մերժել է «Լուսավոր Հայաստանի» հրավերը ․ Առավոտ

Ինչպես հայտնի է, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը մշակել է արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող փաստահավաք խումբ ստեղծելու մասին նախագիծ: Նախագծով, փաստահավաք խմբում ներկայացված կլինեն վերջին խորհրդարանական ընտրություններին մասնակցած և առաջին 6 տեղերը զբաղեցրած քաղաքական ուժերը (3 խորհրդարանական ուժ՝ 4-ական ներկայացուցիչներով, 3 արտախորհրդարանական ուժ՝ 1-ական ներկայացուցիչներով), ինչպես նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը: Փաստահավաք խումբը ընդհանուր առմամբ կազմված […]

ԱԱԾ-ում պատերազմի օրերին վարույթ է հարուցվել ու քննվել համացանցում գեներալների դավաճանության մասին տարածվող լուրերը

Փաշինյանի կողմից պատերազմի ժամանակ ԱԱԾ տնօրեն նշանակված անձը հայտարարում է, որ Ազգային անվտանգության ծառայությունում պատերազմի օրերին վարույթ է հարուցվել ու քննվել համացանցում գեներալների դավաճանության մասին տարածվող լուրերը ու պարզվել է ինչ՝ ոչ միայն չկան դավաճանության դեպքեր, այլ ընդհակառակը, այդ գեներալները, հեռացված լինելով հանդերձ հրամանատարական կետից, արել են հնարավորը Արցախը փրկելու համար։ Ըստ ԱԱԾ պետի՝ այդ […]

Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի եզրակացությունը՝ օդում կախված․ Հրապարակ

Չնայած Ազգային ժողովում ձևավորված Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովը դեռևս ամռանն ավարտել էր աշխատանքը, և սպասվում էր, որ եզրակացությունը կներկայացվի աշնանային նստաշրջանին, սակայն պատերազմը խառնեց իշխանականների պլանները, և չի բացառվում, որ զեկույցն օրակարգ չբերվի։ Մեզ ասացին, որ հանձնաժողովը զեկույցն ԱԺ նախագահին է ուղարկվել կապիտուլյացիայի փաստաթղթի ստրագրումից մի քանի օր հետո, իսկ «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ զեկույցն […]

Հակառակորդի կրակոցից զինվոր է վիրավորվել

Հունվարի 13-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի կոպիտ խախտման հետևանքով, հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 2000թ. ծնված Վարդան Վաչագանի Կիրակոսյանը: Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ և բարեհաջող վիրահատվել: Նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախում զինվոր է մահացել

Հունվարի 12-ին՝ ժամը 18:25-ի սահմաններում, հիվանդության հետևանքով (նախնական՝ սիրտ-թոքային անբավարարություն) մահացել է ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 2002թ. ծնված Ռադիկ Էդգարի Թաթոսյանը, հաղորդում են Պաշտպանության բանակից։ «Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին», […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի