16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Հայտնաբերվել է ևս 3 աճյուն, ընդհանուր՝ 1321․ Արցախի ԱԻՊԾ

Հունվարի 27-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատները հայտնաբերել են ևս 3 աճյուն: Աճյուններից երկուսը հայտնաբերվել են Մարտունու, մեկը՝ Ջրականի (Ջաբրաիլ) շրջաններից: Նախնական տվյալներով վերջիններս ռազմագործողությունների մասնակիցներ են: Որոնողական աշխատանքներն այսօր ընթանում են Ջրականի և Հադրութի շրջաններում: Նշենք, որ զինադադարից հետո՝ նոյեմբերի 13-ից առ այսօր հայտնաբերվել է 1321 աճյուն:   […]

Պարտության մեղավորը մեր Բանակը չէ․ Հրապարակ

Այսօր մեր Բանակի օրն է։ Այս օրը, որպես կանոն, մենք հպարտության եւ հիացմունքի անթաքույց զգացում էինք ունենում՝ գովաբանում բանակը ստեղծողներին ու բանակում ծառայողներին։ Մենք վստահ էինք, որ մեր երկրում ամենակայացած կառույցը հայկական բանակն է, եւ մենք տարածաշրջանում ամենամարտունակ բանակն ունենք։ Համոզված էինք, որ մեր անվտանգությունն ապահովված է հիմնականում մեր բանակի ու զինվորի հաշվին։ Եվ ինչքան […]

Հայոց բանակն արագ ապաքինվելու է ստացած վերքերից և ցույց է տալու իր բազկի ուժը․ ԳՇ պետ

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ, որում ասվում է․ «Հարգելի΄ զինակից ընկերներ, Այսօր մեր զինված ուժերի կազմավորման 29-ամյակն է: Յուրաքանչյուրիս համար պատ­մական նշանակություն ունեցող այս օրը մենք նշում ենք դառնության զգացումով, բայց մեր սրտերը լցված են նաև հպարտությամբ: 2020թ. սեպտեմբերի 27-ին զինված ուժերը պատվով ընդունեցին նետված մարտա­հրա­վերը և […]

«Դու նույն ուժեղն ես, և թող ոչ ոք չհոխորտա, թե քեզ հաղթել է: Քո բազկի ուժը դեռ ցույց ես տալու և վերհիշեցնես թշնամուն իր ոչ հեռավոր ամոթալի անցյալը». Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Բանակի օրվա առթիվ Հայո՛ց բանակ, մեր սիրելի’ զավակ, Քո ծննդյան օրը մեր ժողովրդի նվիրական տոներից մեկն է, որ մշտապես նշել ենք բերկրանքով: Այսօր, սակայն, տրամադրությունն այլ է՝ բոլորս տրտմած ենք, վշտակիր՝ մեր Հայրենիքի մի հատվածի կորստյան, մեր նահատակների համար և մտահոգված` մեր պետության ու ազգի ապագայով: Ծնողը, սակայն, ոչ […]

Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ Հունվարի 28֊ին՝ բանակի օրը, ավանդական մեծ տոնական միջոցառումներ և հանդիսություններ չեն անցկացվի

Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ Հունվարի 28֊ին՝ բանակի օրը, ավանդական մեծ տոնական միջոցառումներ և հանդիսություններ չեն անցկացվի։ Նշենք, որ Հունվարի 28-ը Հայաստանի տոնական օրացույցի ամենաառանցքային օրերից մեկն է, որը խորհրդանշում էր հաղթական պատերազմում ծնված ու թրծված հայկական բանակի օրը։ Մինչդեռ հիմա Նիկոլ Փաշինյանի իշխանության ձեռամբ անգամ այդ օրը կորցրել է իր նշանակությունը, իսկ […]

Արագածոտնի փոխմարզպետը պատերազմի դաշտից երկու մեքենա է «թռցրել», մեկը՝ ամենագնաց

«Մեզ նոր մանվելներ պետք չեն». խոսքերը հնչել են 2018 թ. հունիսի 24-ին այն ժամանակ «Ազատամարտիկների դաշինք» ՀԿ նախագահ Ռազմիկ Պետրոսյանի կողմից: Պետրոսյանը նախկինում եղել է Ապարանի քաղաքապետը, իսկ պատերազմի թեժ օրերին՝ հոկտեմբերի 30-ին, իր պաշտելի Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակվեց հայրենի Արագածոտնի մարզպետի տեղակալ: Դեռ 2018-ից Նիկոլ Փաշինյանին ու Սասուն Միքայելյանին ամեն կերպ դուր գալ փորձող […]

Թշնամին եւս 31 զինծառայողի աճյուն է փոխանցել /տեսանյութ/

Բերվել է 31 զինծառայողի  մարմին, որոշների մոտ փաստաթղթեր կան: Այս մասին երեկ գիշերը ֆեյսբուքյան լայվով հայտնեց անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը: «Դա այն է, որ ասում էին տարբեր տեղերում կան թաղված, հերթով տեղերը ասում են, հանում, բերում ենք, բայց բոլորն էլ իրենց պարկերի մեջ են տեղադրված: Կան որոշ մարդկանց մոտ փաստաթղթեր, հնարավոր է վաղվանից ցուցակներ […]

Մինչև գերիների ամբողջական վերադարձը Հայրենիք, ամեն օր աղոթենք

Ամենագութ և ամենողորմ Աստված, որ Միածին Որդուդ ուղարկեցիր՝ աղքատներին ավետարանելու, սրտով բեկյալներին բժշկելու և գերիներին ազատություն քարոզելու, աղաչում ենք քեզ, ազատություն պարգևի՛ր գերեվարված մեր զինվորներին։ Աստվածային Քո իմաստությունը պարգևիր բոլոր պատասխանատու անձանց, որպեսզի օր առաջ կարողանանք ճանապարհներ գտնել մեր գերիներին ապահով և անհապաղ տուն վերադարձնելու համար։   Քո խաղաղության հրեշտակին ուղարկիր, որպեսզի զորացնի բոլոր այն […]

Մեծամորի դիահերձարանի մոտ կայանված են «Սպայկայի» շարժական սառնարաններ, որոնցում պահվում են զինծառայողների աճյուններ

Մեծամորի դիահերձարանի մոտ կայանված են «Սպայկա» ընկերության տարբերանշանով սառնարանային կցորդներ, որտեղ, ըստ քաղաքացիներից ստացված ահազանգերի, պահվում են պատերազմին մասնակցած, դեռևս ինքնությունը չպարզված զինծառայողների աճյունները։ Սպայկայից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել են, որ սառնարաններ են հատկացրել ՊՆ-ին՝ կարիքների համար։

«Պատերազմի ընթացքում արբանյակների օգտագործումը մեզ հսկայական առավելություն է տվել». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Արցախյան վերջին պատերազմում Ադրբեջանի տարած հաղթանակում մեծ դեր է խաղացել արբանյակների օգտագործման գործոնը: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը: «Իհարկե, խոսելով տեխնոլոգիական զարգացման ոլորտում կատարված աշխատանքների մասին, պետք է նշեմ արբանյակները: Որպես այս ոլորտի պատասխանատու՝ դուք քաջատեղյակ եք այս ամբողջ աշխատանքին: Երբ մենք արբանյակները հանեցինք ուղեծիր, ոմանք հարցնում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի