16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

ՊԲ-ն հրապարակել է ևս 116 զոհված զինծառայողի անուն

ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված 116 զինծառայողի անուն․ Գրիգորյան Արթուր Վարդանի, ծնվ. 1985թ. Պահեստազորային Մարտիրոսյան Արթուր Ալեքսեյի, ծնվ. 1971թ. Պահեստազորային Բեկլարյան Արամ Ռաֆայելի, ծնվ. 1969թ. Ավետիսյան Լևոն Միսակի, ծնվ. 1995թ. Խաչատրյան Արմեն Ավետիսի, ծնվ. 1997թ. Հարությունյան Մասիս Արթուրի, ծնվ. 1996թ. Մհերյան Վոլոդյա Սանասարի, ծնվ. 1997թ. Մեսրոպյան Նարեկ Արմենի, ծնվ. 1989թ. Ղազարյան […]

Չգիտեմ, թե հայերը այս հարցը ո՞նց են լուծելու: Նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելը առանց պայմանագրի մեկնաբանման մեխանիզմը ճշգրտելու` իդիոտիզմ էր. Ի. Ստրելկով

«Նոյեմբերի 9-ի հայտարարությունը ենթադրում է, որ հայերից բաղկացած զինված ուժեր չեն կարող լինել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Քանի որ պայմանագրով Ղարաբաղի հայերի անվտանգության և շփման գծում հրադադարի ապահովման պարտականությունը դրված է բացառապես խաղաղապահների վրա։ Պայմանագրով նույնիսկ չի նախատեսվել, որ հայաբնակ տարածքներում լինի սեփական զինված ոստիկանություն։ Չգիտեմ, թե հայերը այս հարցը ո՞նց են լուծելու։ Մի խոսքով նոյեմբերի […]

«Փուռն է տալիս»: Նիկոլը մոտենում է իշխանավորներին

ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի ձերբակալվել է Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավիթը, անպիտան զենքերի վաճառքի և առանձապես խոշոր չափերի կոռուպցիոն մեխանիզմներում ներգրավված լինելու համար։ Լավատեղյակները գիտեն, թե ինչ մտերիմ հարաբերություններ ունեին Պատրոն Դավիթն ու Նիկոլ Փաշինյանը։ Ավելին, վերջին 2.5 տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանը, զենքերի առքուվաճառքը վստահելով Պատրոն Դավիթին, առիթը բաց չէր թողնում նշելու, որ Հայոց […]

Ֆիզուլիում հայտնաբերվել է 9 զոհված զինծառայողի աճյուն

Փետրվարի 1-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարական ջոկատները Վարանդայի (Ֆիզուլի) ուղղությունից հայտնաբերել են ևս 9 զոհված զինծառայողի աճյուն: Նախնական տվյալներով նրանք զինծառայողներ են (ռազմագործողություններին մասնակցած կամավորներ կամպահեստազորայիններ): Վերջիններիս ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Փետրվարի մեկի տվյալներով հայտնաբերվել է ընդհանուր 1354 աճյուն: Որոնումներն այսօր իրականացվում են Հադրութի շրջանի ուղղությամբ:  

ԱԱԾ-ն փորձում է իրականությունն ակնհայտ խեղաթյուրել․ Դավիթ Գալստյան

Նախօրեին զենքի մատակարարումների գործով ձերբակալված Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո) հայտարարություն է տարածել: Ստորեւ ներկայացնում ենք այն. Սիրելի հայրենակիցներ, ՀՀ ԱԱԾ-ի կողմից երեկ հրապարակած տեսահաղորդագրությամբ քրեական գործով ինձ մեղսագրվում է ծանր հանցագործություն։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քրեական գործով առկա տեղեկությունները պարունակում են ոչ միայն նախաքննական, այլև պետական գաղտնիքներ, այս պահին ձեռնպահ ենք մնում հրապարակային ներկայացնել […]

Ադրբեջանի զինված ուժերի երկու զինծառայող ազատ է արձակվել

Ռուս խաղաղապահների միջնորդությամբ Ադրբեջանի զինված ուժերի երկու զինծառայող՝ ձերբակալված ՀՀ ԱԱԾ-ի կողմից, ազատ է արձակվել: ՌԴ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ադրբեջանցիները ձերբակալվել էին 2021 թվականի հունվարի 30-ին, Հայաստանի Սյունիքի մարզի Տեղ բնակավայրում: ՌԴ պաշտպանության նախարարությունը նաև հայտնում է, որ ռուս խաղաղապահները շարունակում են ապահովել արցախցիների վերադարձն իրենց բնակավայրեր և տրամադրել հումանիտար օգնություն: […]

Զենքի մատակարարման սկանդալային գործը հեռուն է գնում. նոր անուններ կլինեն Ժողովուրդ

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Հայաստանին զենք մատակարարող «Մոսսթոն էնջինիերինգ» ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանին՝ «Պատրոն Դավոյին» առնչվող քրեական գործից: Ինչպես հայտնի է, Ազգային անվտանգության ծառայությունը զենքի առուվաճառքի կոռուպցիոն գործարք է բացահայտել Պաշտպանության նախարարությունում։ Խոշոր չափի գումար հափշտակելու կասկածանքով բերման է ենթարկվել «Պատրոն Դավոն», որը նախկին նախարար Դավիթ Տոնոյանի խորհրդականն էր։ Նկատենք, որ այս քրեական գործը […]

Արցախի պաշտպանության բանակն առաջիկայում կկազմալուծվի: Փաշինյանն ու Վաղարշակ Հարությունյանն արդեն տվել են իրենց համաձայնությունը

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է, որ Փաշինյանը կոչումներն ու պարգևներն օգտագործել է զինվորականների հավատարմությունը գնելու համար։ «Ամեն անգամ, երբ գյուղ ու շրջան էինք հանձնում, «բուծվում» էին նոր գեներալներ։ Ամեն տապալված օպերացիայից հետո նոր «հերոսներ» էին հայտնվում»,-նշում է նախկին դեսպանը։ Գրառման վերջում Մինասյանը գրում է, որ Փաշինյանն ու Վաղարշակ Հարությունյանն արդեն տվել են […]

ՄԱԿ-ը կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին գերիներին շուտափույթ ազատ արձակել

ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետները կոչ են անում շուտափույթ ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի վերջին հակամարտության ընթացքում գերևարվածներին, ինչպես նաև վերադարձնել զոհվածների մարմինները իրենց ընտանիքներին՝ հուղարկավորելու համար: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՄԻԳՀԳ) կողմից երկուշաբթի հրապարակված հայտարարության մեջ: Փորձագետները կարծում են, որ անհետ կորածների ճակատագրի և գտնվելու վայրի մասին տեղեկատվության չբացահայտումը և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի