11 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Կրակոցներ Աբովյանում

Հունվարի 24-ին ոստիկանության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքի քաղաքային մարզադաշտի հարևանությամբ կրակոցներ են: Ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, նույն օրը, ժամը 19.45-ին, Աբովյան քաղաքի Սարալանջ թաղամասից, խուլիգանություն կատարելու կասկածանքով, ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել 1994 թ. ծնված Գարեգին Դ.-ին, ում խուզարկությամբ հայտնաբերվել է գազային ատրճանակ` պատյանով և 11 փամփուշտով:  Նա հայտնել է, […]

Քրեական հետախուզության պետը մեղադրվում է խոշտանգման մեջ. ինչո՞ւ է կաշկանդվում դատախազը

Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանի քրեկան հետախուզության պետը ծառահատման կասկածանքով բերման ենթարկվածին խոշտանգել է: Փաստի առթիվ հարուցված քրեական գործը արդեն դատարանում է : Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում տուժողի ներկայացուցիչ, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանը նշեց, որ քրեական հետախուզության պետին մեղադրանք է  առաջադրվել քրեական օրենսգրքի 302 հոդվածի առաջին մասով, որը  4-ից 8 տարվա ազատազրկում է նախատեսում: «Քրեական […]

Ադրբեջանի զինուժը դիվերսիոն ներթափանցման փորձ է արել ու կորուստներով հետ շպրտվել. Արցախի ՊՆ

Հունվարի 25-ի գիշերը՝ ժամը 02:00-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերից մեկի պաշտպանական հատվածում ՊԲ առաջապահ ուժերի կողմից հավաստանշվել է հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի ներթափանցման փորձ: Ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական հատուկ  ջոկատայինները հետ են շպրտվել: Ըստ նախնական տվյալների՝ հակառակորդի կողմից կան կորուստներ: Մանրամասները ճշտվում են: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

«Ելք» խմբակցությունը մարտիմեկյան իրադարձությունների վերաբերյալ նախագիծ է դրել շրջանառության մեջ

Այսօր ԵԼՔ խմբակցությունը ԱԺ-ում շրջանառության մեջ է դրել «2008 թվականի Մարտի 1, 2-ի իրադարձությունների մասին» ԱԺ հայտարարության նախագիծ։  Փաստաթղթում, որը հրապարակել է խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, նշվում է, որ խորհրդարանը խստորեն դատապարտում է 2008 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման դեմ բողոքի խաղաղ ցույցեր իրականացնող Հայաստանի քաղաքացիների նկատմամբ՝ «2008 թվականի Մարտի 1-ին և լույս 2-ի գիշերը […]

Բացահայտվել է «Կոմիտասի» անվան այգում տեղի ունեցած երկու անձի դանակահարությունը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է Երևանում 2 անձի դանակահարությունը՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, վիճաբանության շարժառիթը։ 2017թ. հունիսի 5-ին ահազանգ էր ստացվել, որ կտրած-ծակած վնասվածքներով բժշկական կենտրոն են տեղափոխվել 1992 և 1988թթ. ծնված երիտասարդներ։ Պարզվել է, որ երիտասարդները ծանր մարմնական վնասվածքներն ստացել են […]

Առաջը թուր, հետևը սուր. Ապարանցի Պավլիկը դատավորին «պատանդ» է համարում/տեսանյութ/

«Դուք պատկանում եք մարդկանց այն դասին, որոնց խիղճը դեռ արթուն է»,-այսօր` հունվարի 24-ին «Սասնա ծռեր» դատաքննության ժամանակ դատավոր` Մեսրոպ Մակյանին դիմելով ասաց Պավլիկ Մանուկյանը: Պավլիկ Մանուկյանը նշեց, որ դատավորը ևս «պատանդի» կարգավիճակում է, քանի որ նահանջի տեղ չունի: Նա «Զանգի և Զրանգի» անվանեց պետական մեղադրողներին: Մանրամասները` տեսանյութում:

ՀՀ քաղաքացու անձնագիր ունեցող ամենատարեց անձը 117 տարեկան է. Բիչախչյան

ՀՀ քաղաքացու անձնագիր ունեցող ամենատարեց անձը Ֆարանգ Բաղդասարյանն է, ով 117 տարեկան է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախյանը: Նա մասնավորապես նշել է. «ՀՀ քաղաքացու անձնագիր ունեցող ամենատարեց անձը Ֆարանգ Բաղդասարյանն է, ով 117 տարեկան է: Երկաթյա առողջություն ենք մաղթում Ֆարանգ տատին։ Ուշագրավն այն է, […]

«Սասնա ծռերի» անդամների համար «Շտապ օգնության» բրիգադ է հրավիրվել

Այսօր «Սասնա ծռերի» 10 անդամների գործով դատական նիստի ժամանակ ընդմիջում հայտարարվեց: Նիստը նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը հայտնեց, որ ընդմիջման ժամանակ վատացել է Արմեն Բիլյանի ինքնազգացողությունը: Հրավիրված «Շտապ օգնության» բրիգադը զզնել է նաև Արայիկ Խանդոյանին:  Ըստ դատավորի՝ Բիլյանը գանգատվել է կրծքավանդակի շրջանում ցավերից, գլխացավերից, նրա մոտ առկա է սնուցման խանգարում։ Բիլյանի զարկերակային ճնշումը նորմայից ցածր է […]

ԱԱԾ-ն հայտնաբերել է Ուզբեկստանի, Ղրղզստանի, Եմենի քաղաքացիների, որոնք խախտել են Հայաստանի սահմանը

ՀՀ ԱԱԾ աշխատակիցները հայտնաբերել են Ուզբեկստանի, Ղրղզստանի, Եմենի քաղաքացիներին, ովքեր Թուրքիայում բնակվող Սալիհի օգնությամբ փորձում էին հատել ՀՀ պետական սահմանը: Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 329.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով։ 2017 թվականի դեկտեմբերի 26-ին ԱԱԾ աշխատացիները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ […]

Գործադուլ Գյումրիում. փաստաբանները բողոքում են

Փաստաբանները բողոքում են ՀՀ դատական օրենսգրքի նախագծով դատարանի կողմից փաստաբանի նկատմամբ տուգանքի իրավակարգավորմանը: Օրենքի այս նախագիծը առաջին  ընթերցմամբ  անցել է  Աժ-ում, ու մտավախությունը կա, որ բոլոր ընթերցումները կանցնի ու կդառնա կիրառվող օրենք:   Սրանով նախատեսվում է դատական սանկցիա ու մինչև 100,000 դրամ տուգանք կիրառել, եթե դատարանում փաստաբանը  խախտում է դատարանում գործող կարգը:  Սա, փաստաբանների կարծիքով, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի