04 Հունվարի, Saturday, 2025
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Վլադիմիր Գասպարյանի դստերը շնորհված «փոխգնդապետի» կոչումն անվավեր է ճանաչվել

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ ՀՀ ներքին գործերի նախարարությանն ուղղված գրության և Հակակոռուպցիոն դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 12-ի որոշման հիման վրա՝ ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի որոշմամբ, Ոստիկանության նախկին պետի դուստր Յու.Գ.-ին շնորհված «փոխգնդապետի» կոչումն անվավեր է ճանաչվել: Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ դատախազը 2023 թվականի հուլիսի 23-ին հաստատել է Ոստիկանության նախկին պետ Վ.Գ.-ի դուստր […]

Պատերազմում քանի զոհ ունի Ռուսաստանը  /Տեսանյութ/

BBC-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայում Ռուսաստանի զոհերի թիվն այժմ անցել է 50 հազարի սահմանը: Թղթակիցները հաշվել  են, որ առաջին գծում երկրորդ 12 ամիսների ընթացքում մարմինների քանակը գրեթե 25%-ով ավելի էր, քան առաջին տարում: Նրանք նշում են, որ դա մսաղացային ռազմավարություն է: BBC Russian-ը, Mediazona անկախ մեդիա խումբը և կամավորները հաշվում են զոհվածների մահվան դեպքերը 2022 թվականի փետրվարից: […]

Իսրայելական վենդետտա /Տեսանյութ/

Իսրայելի կողմից օկուպացված արևմտյան ափում մի խումբ իսրայելցի վերաբնակիչներ հարձակվել են պաղեստինյան գյուղի վրա: Երեք իսրայելցի զինվորների հետ դիմակավորված տղամարդը հրկիզել է ավտոտնակում կայանված պաղեստինցու մեքենան: Իսրայելցի վերաբնակիչները վրեժ են լուծում այն բանից հետո, երբ 14-ամյա հովիվ Բենյամին Ահիմեյրը անհետացավ: BBC-ի փոխանցմամբ՝ միայն վերջին չորս օրվա ընթացքում իսրայելցի վերաբնակիչները չորս պաղեստինցիներ են սպանել: Ուրբաթ օրը […]

Վրաստանում ցուցարարների վրա արցունքաբեր գազ և ջրցաններ են կիրառել /Տեսանյութ/

Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի ակցիա է տեղի ունենում «օտարերկրյա գործակալների մասին օրենքի» դեմ։ Արդեն երկրորդ օրն է, ինչ վրացական հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչները բողոքում են իշխող կուսակցության դեմ: Երեկ պատգամավորների ՝ առաջին ընթերցմամբ քննարկումից հետո ակտիվորեն ցույցեր են սկսվել: Ցուցարարների ձեռքում Վրաստանի և ԵՄ դրոշներն են և պաստառներ՝ «Ո՛չ ռուսաստանյան օրենքին», «Այո՛ Եվրոպային», «Մենք […]

ՀՀԿ Գործադիր Մարմինը հայտարարություն է տարածել

Իշխանական պատգամավորին վիրավորելու համար ձերբակալված՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, 44-օրյա պատերազմի մասնակից Սամվել Վարդանյանի դաժան ծեծի և խոշտանգման սահմռկեցուցիչ միջադեպը ցույց է տալիս այսօրվա վարչախմբի իրական դեմքը. «ժողովրդավարական» Հայաստանում ոստիկանական մեքենայում ձեռնաշղթաներով ձերբակալվածների պահման վայր տարվող քաղաքացուն ուղեկցող ոստիկանները որոշ ժամանակ միայնակ են թողել՝ ճանապարհին կանգնեցրել են մեքենան և դուրս եկել: Այնուհետև մի խումբ դիմակավոր անձինք […]

Սամվել Վարդանյանի նկատմամբ դաժան խոշտանգումը անձամբ ՔՊ ղեկավարի քաղաքական պատվերի արդյունք է․ հայտարարություն

Ապրիլի 16-ին փաստաբաններ Ռուբեն Մելիքյանը և Վարազդատ Հարությունյանը հայտնեցին, որ նախօրեին ձերբակալված ակտիվիստ Սամվել Վարդանյանը ոստիկանության մեքենայով ՁՊՎ տեղափոխվելու ճանապարհին, ոստիկանների ակնհայտ թողտվությամբ՝ դիմակավորված անձանց կողմից ենթարկվել է խմբակային ծեծի, խոշտանգումների և նվաստացումների։ Ս․ Վարդանյանը ձերբակալվել էր նախօրեին հանրային տրանսպորտում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ տեղի ունեցած միջադեպի արդյունքում՝ որտեղ ակտիվիստը վիրավորել էր […]

Դեպքը, ենթադրաբար, տեղի է ունեցել Ոստիկանության ծառայողների կա՛մ իմացությամբ, կա՛մ համաձայնությամբ․ նախկին ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրել է․ «Երեկ ԱԺ կառավարող խմբակցության պատգամավորի և քաղաքացի Սամվել Վարդանյանի միջև տեղի ունեցած միջադեպից հետո Ոստիկանության վերահսկողության ներքո գտնվող ձերբակալված քաղաքացուն դաժան ծեծի ենթարկելու և արժանապատվությունը նվաստացնող արարքների [փաստաբանների հայտարարությունների] առնչությամբ հետևյալը. Փաստաբաններ Ռուբեն Մելիքյանի և Վարազդատ Հարությունյանի այսօրվա հաղորդումները պետք է արժանանան քննության անհապաղ նախաձեռնված քրեական […]

ԱՄՆ-ը և ԵՄ-ն  նոր պատժամիջոցներ կսահմանեն Իրանի նկատմամբ/Տեսանյութ/

Միացյալ Նահանգները և Եվրամիությունը հայտարարել են, որ քննարկում են Իրանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու հարցը՝ շաբաթվա վերջին Իսրայելի վրա նրա հարձակումից հետո: ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենն ասել է, որ ակնկալում է քայլեր ձեռնարկել «մոտ օրերս», մինչդեռ ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը ասել է, որ դաշինքն աշխատում է դրա վրա: Թեհրանի հրթիռային հարձակումների պատճառով […]

Freedom House-ը շարունակում է «նախշել» Փաշինյանի իշխանությանը

Արդարադատության նախկին նախարար, «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Կարեն Անդրեասյանի պաշտոնավարումը Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) ղեկավարի պաշտոնում հիշվեց որոշ դատավորների նշանակման և ազատման վերաբերյալ հակասական որոշումներով: Հատկապես մտահոգիչ են կարգապահական կամ այլ միջոցները դատավորների նկատմամբ․ այս մասին ասվում է Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության տարեկան զեկույցում։ ԲԴԽ-ի վերաբերյալ նաև նշվում է հետևյալը․ «Միևնույն ժամանակ, նախապատվությունը տրվում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

Ամենաընթերցված