13 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ձերբակալվել է ևս մեկ անձ` անօրինական հավաքներին և զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 2251-րդ հոդվածի 1-ին մասով քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է զանգվածային անկարգություններին և անօրինական հավաքներին ակտիվորեն մասնակցած ևս մեկ անձ` Ա. Մ.-ն: Վերջինիս մոտ ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացված խուզարկությամբ հայտնաբերվել են 17 մետաղյա ձողեր և 3 փայտե մահակներ: Ա. Մ.-ն հայտնել է, […]

ՀՔԱՎ: Առավոտյան Նոր Նորքի ոստիկանական բաժին բերման ենթարկված խաղաղ ցուցարարները դեռևս ազատ չեն արձակվել

Այսօր՝ 2018 թ. ապրիլի 18-ի ժամը 8:13-ին բերման ենթարկված խաղաղ ցուցարարները, որոնք գտնվում են Երևանի Նոր Նորքի ոստիկանական բաժնում, դեռևս ազատ չեն արձակվել: Նրանցից մեկին բաց թողնելու մասին արձանագրություն է կազմվել և ստորագրվել ժամը 11:50-ին, սակայն նրան ևս բաց չեն թողել: Ցուցարարները տեղեկացնում են, որ պատճառաբանում են, թե դատախազի որոշում է պետք բաց թողնելու համար: […]

Ավազակային հարձակում Վանաձորում. հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Վանաձորի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ի պահակի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ: Նախնական տվյալներով՝ 2018թ. ապրիլի 15-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, դիմակավորված երկու անձինք, տեխնիկական միջոցների գործադրմամբ, բացել են «Վանաձորի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ի մասնաշենքի մուտքի դուռը և մուտք գործել մասնաշենք: Այնուհետև՝ ենթադրյալ հանցագործություն կատարած […]

ՀՀ դատախազությունը հանձնարարել է նյութեր նախապատրաստել Բաղրամյան պողոտայում հավաքի մասնակիցների պատնեշը ճեղքելու դեպքի առթիվ

ՀՀ դատախազության կողմից ՀՀ ոստիկանությանը հանձնարարվել է ՀՀ քրեական օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով ստուգել հանգամանքները և նյութեր նախապատրաստել ապրիլի 16-ին Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հավաքի մասնակիցների կողմից Ոստիկանության ծառայողների պատնեշը ճեղքելու դեպքի առթիվ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում նշել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: «Նախօրեին մայրաքաղաքի […]

Խոչընդոտում են կազմակերպության փաստաբանի գործունեությանը․ հայտարարություն

2018 թվականի ապրիլի 16-ին ժամը 14:00-ի սահմաններում Արաբկիրի ոստիկանական բաժնում Ընդդեմ իրավական կամայականության հասարակական կազմակերպության փաստաբան Արա Ղարագյոզյանի փաստաբանական գործունեությունը խոչընդոտվում է ոստիկանության աշխատակիցների կողմից։ Ոստիկանության աշխատակիցները թույլ չեն տալիս փաստաբանին տեսակցել բերման ենթարկված Մերի Գալստյանին, որը այլ քաղաքացիների հետ 4 ժամից ավել գտնվում է ոստիկանության բաժանմունքում։ Ըստ քաղաքացիների խոսքերի իրենք ենթարկվել են վատ վերաբերմունքի […]

Անօրինական հավաքներին և զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով ձերբակալվել են երկու անձինք

ՀՀ  հատուկ քննչական ծառայության վարույթ ընդունված քրեական գործի նյութերով պարզվել է, որ 2018 թ.-ի ապրիլի 14-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, իր կողմից՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպված հավաքի մասնակիցների հետ, խախտելով Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի 5 հասցեում գտնվող Հայաստանի հանրային ռադիո ՓԲԸ-ի վարչական շենք մուտք գործելու հատուկ անցագրային ռեժիմը, ապօրինի մուտք […]

Կալանավորին այցելության եկած անձի գուլպայի մեջ կասկածելի զանգված են գտել

Ապրիլի 16-ին` ժամը 14:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, կալանավորված անձ Կ. Ն-ին կարճատեւ տեսակցության այցելած քաղաքացի Վ. Ս.-ին ենթարկել են անձնական խուզարկության: ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից հայտնում են, որ վերջինիս գուլպայի միջից հայտնաբերել եւ առգրավել են պոլիէթիլենային տոպրակով եւ կպչուն ժապավենով փաթեթավորված սպիտակ բյուրեղանման կոշտ եւ մանրեցված կասկածելի […]

Քարեր և այլ առարկաներ են նետել․ ոստիկանության տեսանյութը

Վերջին օրերին Երևանում տեղի ունեցող զանգվածային միջոցառումների կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 225 (Զանգվածային անկարգությունները) և 2251 (Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը) հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական գործով ձեռք են բերվել տեսագրություններ, որոնցում ակնհայտ երևում է, թե հավաքի մասնակիցները ինչպես չեն ենթարկվում ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, բռնություն են գործադրում նրանց նկատմամբ, արգելափակոցներ, քարեր և […]

ԱԱԾ-ն լուրջ բացահայտումներ է արել. քրեական աշխարհում թեժ է. Ժողովուրդ

Քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի դեմ մահափորձ նախապատրաստելու առթիվ քրեական գործով որն, ի դեպ, արդեն ուղարկվել է դատարան, լուրջ բացահայտումներ են եղել: Օրաթերթին հայտնի դարձավ որ ԱԱԾ իրականացված հեռախոսային գաղտնալսումներով պարզ է դարձել, որ Դոն Պիպոյի դեմ մահափորձ ծրագրելու համար ձերբակալված անձանց պլանների մեջ եղել է նաեւ օրենքով գող Անդրանիկ Սողոյանի՝ Զապի դեմ հարձակում […]

Ավարտվել է 34 000 ԱՄՆ դոլար հափշտակած պաշտոնատար անձի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ ընդունված գողության դեպքի վերաբերյալ քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական ծառայության աշխատակից Ամասիա Այվազյանը, ապօրինի մուտք գործելով Ռոզա Ավագյանի բնակարան, այնտեղից գաղտնի հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գումար: Այսպես, Ա. Այվազյանը 13.03.2018թ.-ին տեղեկանալով, որ Ռոզա Ավագյանի որդին ԱՄՆ-ից նրան գումար է ուղարկել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի