13 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Քաղաքացիական զգեստներով բերման ենթարկելու գործողություն իրականացնող անձինք ոստիկանության ծառայողներ են. ՀՀ ոստիկանություն

Պայմանավորված Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված հավաքի մասնակիցների կողմից հասարակական կարգը խախտող խմբային գործողություններով, ոստիկանությունը ներկա պահին իրականացնում է ոչ միայն հասարակական կարգի պահպանության, այլև հանցագործությունների և վարչական իրավախախտումների կանխման, խափանման գործողություններ: Նշված գործողությունների ընթացքում ոստիկանությունը կարող է օգտագործել նաև այլ ուժեր:  Հայտարարում ենք, որ քաղաքացիական զգեստներով բերման ենթարկելու գործողություն իրականացնող անձինք ոստիկանության ծառայողներ են, որոնց […]

Երեկ ծեծված լրագրողին բերման ենթարկեցին

Հենց նոր Երևան-Աբովյան ավտոճանապարհին բռնի ուժով բերման ենթարկեցին  լրագրող Տիրայր Մուրադյանին, չնայած վերջինս ցույց տվեց իր բեյջը: Ոստիկանները հրաժարվում են որևէ մեկնաբանություն տալ: Հիշեցնենք, որ Երևան-Աբովյան ավտոճանապարհին իրավիճակը շարունակում է լարված մնալ:  Նշենք, որ լրագրողը երեկ ծեծի էր ենթարկվել քաղաքացիական հագուստով ոստիկանների կողմից և տեղափոխվել հիվանդանոց:  

Ոստիկանության հայտարարությունը

Ապրիլի 20-ին առավոտից մայրաքաղաքում ապօրինի հավաքի մասնակիցները տարբեր խմբերով, հետևելով հավաքի կազմակերպիչների կողմից ավելի վաղ արված կոչերին, Երևանի տարբեր հատվածներում փակում են փողոցները, իրականացնում հարակից շենքերի ու շինությունների ազատ ելումուտին, այլ քաղաքացիների, ավտոտրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժին խոչընդոտող հակաօրինական գործողություններ:  Հիշեցնում ենք, որ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ հավաքի մասնակիցը պարտավոր […]

Անօրինական հավաքների և զանգվածային անկարգությունների ժամանակ բռնություն գործադրած անձանց մեղադրանք է առաջադրվել

ՀՀ  հատուկ քննչական ծառայության վարույթ ընդունված` ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 2251-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործերի նախաքննության ընթացքում որպես մեղադրյալ են ներգրավվել զանգվածային անկարգություններին և անօրինական հավաքներին ակտիվորեն մասնակցած և դրանց ժամանակ բռնություն գործադրած անձինք: Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ 2018թ.-ի ապրիլի 14-ին` ժամը 15:00-ի […]

Պաշտպանի ներկայացուցիչները շարունակում են աշխատանքները Ոստիկանության բաժիններում

Պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այս պահի դրությամբ այցելել են Ոստիկանության Կենտրոնականի, Արաբկիրի, Շենգավիթի և Նոր Նորքի բաժիններ։ Հատուկ ուշադրություն է դարձվում անձանց բերման ենթարկելու հիմքերին, նրանց նկատմամբ վերաբերմունքին, փաստաբանի և մյուս իրավունքների երաշխավորմանը: Ստուգվում են մատյանները, տեղի են ունենում առանձնազրույցներ: Նշենք, որ Երևանում հավաքներ նախաձեռնելու առաջին պահից սահմանվել է աշխատանքի արտակարգ գրաֆիկ, ստեղծվել […]

ՄԻՊ-ը հանդես է եկել հայտարարությամբ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հանդես է եկել այս օրերին կատարվող իրադարձությունների վերաբերյալ ամփոփիչ հաղորդմամբ. Ապրիլի 19-ի վաղ առավոտից Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները շարունակել են իրականացնել հավաքների և երթերի մշտադիտարկում, այցեր Ոստիկանության բաժիններ, ինչպես նաև բողոքների քննարկում և քաղաքացիների ընդունելություն Պաշտպանի աշխատակազմում: Ոստիկանության բաժիններ այցերի համար կազմվել է 9 խումբ: Յուրաքանչյուր այցից առաջ այց իրականացնողներին առաջադրվել […]

Կեղծում են. Ժողովուրդ

Պաշտպանության նախարարությու­նում, մասնավորապես զորամասե­րում, պաշտոն ստանալու նպատակով կեղծ դիպլոմներ ներկայացնելու գոր­ծընթացը շարունակվում Է: Եվ այս­պես՝ օրաթերթին հայտ­նի դարձավ, որ Արտակ Սամսոնյանին մեղադրանք Է առաջադրվել այն բանի համար, որ նա լինելով ՀՀ ՊՆ զորա­մասի ճաշարանի պետ-խոհարար՝ ծա­ռայության մեջ առաջխաղացման կարգով նույն զորամասում սպայա­կան պաշտոնի նշանակվելու նպատակով 2016 թվականի հունիս ամսին օգտագործել Է ակնհայտ կեղծ փաս­տաթուղթ հանդիսացող […]

Տիգրան Մազմանյանին երեքից ութ տարվա ազատազրկում է սպառնում.կալանավորվեց

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը երկու ամսով կալանավորելու որոշում է կայացրել ակտիվիստ Տիգրան Մազմանյանի նկատմամբ։ Նիստը կայացել է Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում։ Թեեւ «Ելք» խմբակցության հինգ պատգամավորներ երաշխավորագիր էին ներկայացրել Մազմանյանի համար, իսկ Նիկոլ Փաշինյանը ռադիոյի շենքում կատարվածը միմյայն իր պատասխանատվությունն էր համարել, դատարանը վճռել է կալանավորել Մազմանյանին։ Ակտիվիստին մեղադրաք է առաջադրվել ՀՀ […]

Հարուցվել է քրեական գործ՝ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել է լրագրող Տիրայր Մուրադյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ դատախազությունում հարուցված քրեական գործը։ Քրեական գործի նյութերի համաձայն՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության լրագրող Տիրայր Մուրադյանը հաղորդում է ներկայացրել առ այն, որ ապրիլի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, որպես լրագրող իր աշխատանքն է կատարել Երևան […]

Զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով ձերբակալվել է 3 անձ

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ՝ պարզելու Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում ապրիլի 17-ի ուշ երեկոյան տեղի ունեցած զանգվածային անկարգությունների անմիջական մասնակիցների ինքնությունը։ Երեք անձ ձերբակալվել է։ Քրեական գործով նախաքննության ընթացքում, ի թիվս այլ քննչական գործողությունների, զննության են ենթարկվել նաև դեպքի վերաբերյալ առկա տեսագրությունները և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի