13 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

ԱԱԾ-ն պետական մարմինների դեմ ուղղված կիբերհարձակում է կանխել

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը, իր իրավասությանը վերապահված խնդիրների լուծման կապակցությամբ շարունակելով ՀՀ տեղեկատվական հեռահաղորդակցական համակարգերում պետական տեղեկատվական պաշարների պաշտպանությանն ուղղված համալիր միջոցառումների իրականացումը, բացահայտել և կանխել է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման տարբեր մարմինների համակարգչային ցանցերի նկատմամբ կիբերհարձակման հերթական դեպքը։ ԱԱԾ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման […]

Ձերբակալվել է ևս մեկ անձ` Բաղրամյան պողոտայում կատարված զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով

Զանգվածային անկարգությունների և անօրինական հավաքների վերաբերյալ ՀՀ  հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեբակալվել է ևս մեկ անձ: Այսպես, քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ ԱԺ պատգամավորների և մյուս անձանց կողմից կազմակերպված անօրինական հավաքների մասնակիցները 2018թ.-ի ապրիլի 16-ին` ժամը 16:00-ի սահմաններում, զանգվածային անկարգություններ են կատարել Բաղրամյան պողոտայում` փորձելով ապօրինի ներխուժել ՀՀ ԱԺ […]

Ոստիկանությունը հայտարարում է

Տևական ժամանակ ՀՀ ոստիկանությունը, «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի տառին և ոգուն համապատասխան, հանդուրժողականություն է ցուցաբերում մայրաքաղաքում իրականացվող անօրինական հավաքների կազմակերպիչների և մասնակիցների նկատմամբ:  Այդուհանդերձ, անտեսելով դեռևս ապրիլի 16-ին ՀՀ ոստիկանության կողմից կայացված՝ Երևան քաղաքի կենտրոնում կազմակերպվող ապօրինի հավաքները դադարեցնելու մասին որոշումը, ինչպես նաև հաջորդող օրերին զգոնության և «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի շրջանակներում մնալու […]

Բերման է ենթարկվել 217 քաղաքացի

Այսօր, ժամը 17։00 դրությամբ Ոստիկանության տարբեր բաժանմունքներ բերման է ենթարկվել 217 քաղաքացի։ Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասացին Ոստիկանության լրատվական բաժնից։ Ավելի վաղ բերման ենթարկվածներից շատերն արդեն ազատ են արձակում։ Մասնավորապես տեղեկացանք, որ Մաշտոցի բաժնից են շատերին ազատ արձակել։ Իսկ ոստիկանության Մալաթիայի բաժնում այլևս բերման ենթարկվածներ չկան։

Հայտարարություն Դավիթ Պետրոսյանին հետապնդման ենթարկելու վերաբերյալ

  2018թ. ապրիլի 19-ին, ժամը 17:00-ի սահմաններում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի բակում մոտ 15-20 անձանց կողմից հարձակման է ենթարկվել փաստաբան Արաքս Մելքոնյանը և շարժման մասնակից Դավիթ Պետրոսյանը:   Դավիթ Պետրոսյանը ստացել է մարմնական տարբեր վնասվածքներ, որի հետևանքով բժիշկները նրան չեն թույլատրել հեռանալ հիվանդանոցից և պարտավորացրել են ստանալ անհհրաժեշտ բժշկական օգնություն:   Փաստաբան Արաքս  Մելքոնյանը ոտքի շրջանում […]

Երեւանյան սրճարանում ծեծել են Նուշիկյանի որդուն. հիվանդանոց է տեղափոխվել

Երեւանում, ապրիլի 19-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել. մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել Երեւանի բնակիչ՝ 24-ամյա Գագիկ Նուշիկյանը, ով արդեն հիվանդանոց մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներին հայտնել է, որ վնասվածքները ստացել է Թումանյան փողոցում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ,   ոստիկանները պարզել են, որ Գ. Նուշիկյանը ծեծի է ենթարկվել անհայտ անձի կողմից Թումանյան-Փարպեցի փողոցների խաչմերուկում գործող «Ջեմինի» սրճարանում վիճաբանության ժամանակ, […]

Առավել վտանգ են ներկայացնում հավաքի կազմակերպիչների անօրինական կոչով ավտոմեքենաներով քաղաքի բանուկ փողոցներն արգելափակելու գործողությունները

Չնայած ՀՀ ոստիկանության կոչերին և բազմաթիվ հորդորներին, մայրաքաղաքի տարբեր հատվածներում շարունակվում են «Հավաքների ազատության մասին» օրենքի ակնհայտ խախտումներով ուղեկցվող հավաքները, որոնք շարունակում են լրջորեն խոչընդոտել երթևեկությանը, անհամաչափ կերպով սահմանափակել այլոց ազատ տեղաշարժի և այլ իրավունքների և ազատությունների իրացմանը:  Հավաքի կազմակերպիչների և մասնակիցների ապօրինի գործողությունները հանգեցնում են Ոստիկանության կողմից հասարարական կարգի վերականգնմանը և քաղաքացիների իրավունքների պաշտպանությանն […]

Հայրը խեղդել է դստերը

Այսօր՝ ժամը 10-ին, ոստիկանության Մասիսի բաժնում շտապօգնության ենթակայանից ահազանգ է ստացվել, որ «Մասիս» կայարանի թիվ 1 հանրակացրանի 5-րդ բակարանում մոտ 40 տարեկան կին է մահացել։ Ահազանգին արագ արձագանքած օպերատիվ խումբը պարզել է, որ 1979 թվականին ծնված Լուսինե Խաչատրյանի դիակի վրա բռնության հետքեր կան։ Իրավապահները պարզել են, որ նրան ձեռքերով խեղդել է հայրը՝ 61-ամյա Համլետ Խաչատրյանը, […]

Իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտում է լրագրողի նկատմամբ բռնությունը և վերջինիս աշխատանքին խոչընդոտելը

2018 թվականի ապրիլի 20-ին առավոտյան 11:30-ի սահմաններում Աբովյան-Երևան մայրուղում ոստիկանության բարձրաստիճան սպան (գնդապետ) մի քանի անգամ հարվածեց լրագրողին և ուժով բերման ենթարկեց նրան։ Լրագրողը ներկայացել էր և ցույց տվել իր լրագրողական բեյջը։ Հիշեցնենք, որ բռնության ենթարկված լրագրողը Տիրայր Մուրադյանն է, ով երեկ քաղաքացիական հագուստով անձանց կողմից ենթարկվել էր ծեծի։ Բռնության փաստը արձանագրվել է ազատություն ռադիոկայանի […]

Ոստիկանության ծառայողների համար խնդիր է առաջանում հավաքի իրավախախտ մասնակիցներին տարբերակել լրագրողներից

Սիրելի լրագրողներ, իմ լավ բարեկամներ, խնդրում եմ, կատարեք ձեր աշխատանքը պրոֆեսիոնալ ձևով, մի դարձեք կողմ կամ էմոցիա տարածող, մենք բարձր ենք գնահատում ձեր բարձրակարգ մասնագիտական աշխատանքը. երբ այն իրոք այդպիսին է, իսկապես պահանջված է և գնահատելի: Պաշտոնական հայտարարություններով բազմիցս խնդրել ենք պահպանել պատշաճ հեռավորություն հավաքի այն վայրերից, որտեղ իրականացվում են հասարակական կարգի պահպանման միջոցառումներ: Որոշ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի