14 Մարտի, Saturday, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Սերժ Սարգսյանի թիկնազորի պետին

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ պարզելու «Յանս» ռեստորանային համալիրում արձանագրված չարաշահումների բոլոր հանգամանքները, ապահովելու բազմակողմանի և օբյեկտիվ քննությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։ Ֆինանսական չարաշահումներն ի հայտ են եկել «Սելենա» ՍՊԸ-ին պատկանող «Յանս» ռեստորանային համալիրի տնօրինության կողմից […]

Մանվել Գրիգորյանն առաջինը հայտարարեց, որ ինքը ՀՀԿ–ից չէ

ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանին դուր չի գալիս, որ  Մանվել Գրիգորյանի անունը կապում են Հանրապետական կուսակցության հետ։ Պատգամավորը հիշեցրեց, որ հեղափոխությունից հետո Մանվել Գրիգորյանն առաջինը հայտարարեց, որ ինքը ՀՀԿ–ից չէ, պարզապես ՀՀԿ խմբակցությունից է։  Ինչ վերաբերում է Արմավիրի մարզի Արշալույս գյուղում Մանվել Գրիգորյանի ամառանոցում Ազգային անվտանգության ծառայության բացահայտումներին, Մելիքյանը հավատացրեց, թե նման դեպքում անգամ իր […]

«Բլթբլթացող ցիրկ»

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը, արձագանքելով՝ մի շարք լրատվամիջոցների կողմից հակապետական քարոզչության վերաբերյալ ՀՀ Վարչապետի հրապարակային հայտարարությանը, քրեական գործ է հարուցել ՀՀ Քրեական օրենսգրքի Գլուխ 29-ի (Սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ) մի շարք հոդվածներով… …հակապետական գործեւնեության վերաբերյալ հայտարարության հեղինակ ՀՀ Վարչապետը հրավիրվել է ԱԱԾ՝ ճշտելու համար հայտարարության մանրամասները… …ՀՀ ԱԱԾ-ն հրապարակել […]

Անբարեկիրթ ցիրկ

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը արտահերթ և արտակարգ նիստ է հրավիրել Հայաստանի Հանրապետության իշխանությունների բարեկրթությունը չարաշահելու դեպքերը քննելու նպատակով… …հիշեցնենք, որ «Ամենաբարեկիրթ իշխանություն» մրցանակը 2017 թվականին շնորհվել էր թիվ ութ մանկապարտեզի տնօրինությանը, իսկ 2018 թվականի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մրցանակը շնորհել է Հայաստանի իշխանություններին… ․․․ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը վաղը հայտնել է, որ […]

Սեյրան Օհանյանին հարցաքննեցին

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երկու օր առաջ որպես վկա հարցաքննվել է իր ղեկավարման տարիներին բանակում տեղի ունեցած չարաշահումների գործով: Այս մասին «Ազատության» հետ զրույցում փոխանցեց ինքը՝ Օհանյանը: «Ազատության» հարցին՝ ինչի՞ շուրջ էր հարցաքննությունը, պաշտպանության նախկին նախարարը պատասխանեց․ – «Նախաքննական ընթացակարգերից ելնելով՝ այդ հարցին ես չեմ կարող պատասխանել: Այն առնչվում էր բանակի գործունեությանը»:  

1 օրում՝ 40 հանցագործության դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 19-ից 20-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 40 դեպք։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 12, անձնական ունեցվածքի գողության 9, յուրացման կամ վատնման 6, խարդախության 5, հարկերից խուսափելու, խուլիգանության եւ զենք-զինամթերքի առգրավման 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի ու կողոպուտի 1-ական դեպք։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։ […]

Համայնքապետերի կողմից կոռուպցիոն հանցագործությունների փաստերով քննվող 71 քրեական գործով վերականգնվել է պետությանը պատճառված 25.5մլն դրամի վնաս

ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության վերահսկողության ներքո քննչական մարմինների վարույթում համայնքապետերի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահումների, պաշտոնեական կեղծիքների, պաշտոնեական դիրքն օգտագործելով հափշտակություններ կատարելու, կաշառք ստանալու և այլ հանցագործությունների վերաբերյալ քննվում է 71 քրեական գործ:  Նշված քրեական գործերից 23-ով քրեական հետապնդում է հարուցվել 23 համայնքապետի նկատմամբ: Ընդհանուր 71 քրեական գործով […]

Մանվել Գրիգորյանի սանիկը հունից դուրս է եկել լրագրողի հարցից

Մանվել Գրիգորյանի սանիկը` Անդրանիկ Կարապետյանն այսօր բախվել է լրագրողի հետ: Լրագրողի հարցին, թե արդյո՞ք ինքն օգտվել է Մանվել Գրիգորյանի պահուստից, մասնավորապես, տուշոնկաներից, Անդրանիկ Կարապետյանն արձագանքել ՝ այ տուշոնկա: Ավելի ուշ Անդրանիկ Կարապետյանը պարզաբանող հայտարարություն է արել, մասնավորապես նշելով. «Մենք քավոր-սանիկ ենք, բայց այդ հարաբերությունների մեջ երբեք չենք եղել: Ինձ ասում է՝ դուք ազգականներ եք, հետո […]

Ծեծեք, ջարդեք դավաճաններին՝ Նիկոլից սկսած. հրապարակվում են ՊՊԾ գնդի գրավման ձայնագրությունները

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հունիսի 20-ին մեղադրող կողմը ներկայացրեց 2016 թվականի հուլիսին ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում զինված խմբի անդամ Աշոտ Պետրոսյանի հեռախոսազրույցների ձայնագրությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Պետրոսյանը հեռախոսով խոսել է Գնելի հետ, ում հորդորել է միանալ իրենց: Զինված խմբի անդամը հեռախոսազրույցի ընթացքում խոսել է Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի […]

Նոր բացահայտումներ Մանվել Գրիգորյանի քրեական գործով

ՀՀ հատուկ քննչական ծառայության և ՀՀ ԱԱԾ համագործակցված միջոցառումների արդյունքում ստացված տեղեկությունների հիման վրա իրավական օգնություն ցույց տալու մասին միջնորդություն է ուղարկվել Արցախի Հարնրապետության իրավապահ մարմիններին, որի շրջանակներում 2018 թվականի հունիսի 20-ի առավոտյան խուզարկություն է կատարվել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասին (Դաշկեսան) հարակից` «Արա Լեռ» կոչվող տարածքում գտնվող, ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի