14 Մարտի, Saturday, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Պաշտպանը խիստ մտահոգիչ է համարում փաստաբանների նկատմամբ սոցիալական ցանցերում արձանագրվող վերաբերմունքը

Վերջին ժամանակներս արձանագրվում են մտահոգիչ իրավիճակներ, երբ փաստաբանների նկատմամբ սոցիալական ցանցերում հնչում են վիրավորանքներ ու սպառնալիքներ նրանց կողմից հանրային բացասական վարկ կամ ընկալում ունեցող անձի շահերի պաշտպանություն իրականացնելու պատճառով: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դիտարկումը վկայում է, որ սոցիալական մեդիայի այն տիրույթներում, որոնցում հրապարակվել են այդ փաստաբանների դիրքորոշումները կապված իրենց վստահորդներին վերագրվող ենթադրյալ հանցանքի կատարման մեջ […]

Առաքել Մովսիսյանը ԱԱԾ-ում է

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը տեղափոխվել է Ազգային անվտանգության ծառայություն: Առաքել Մովսիսյանի առանձնատանը կատարված խուզարկությունից հետո Առաքել Մովսիսյանը բերման է ենթարկվել ԱԱԾ: Այգեկ գյուղի համայնքապետ Վարուժան Աբրահամյանը տեղեկացրել է, որ ԱԱԾ-ն նախկին պատգամավորի տնից ոչինչ չի տեղափոխել, իսկ Առաքել Մովսիսյանին տարել են մեքենայով: Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայակիցները հատուկ գործողություններ են իրականացնում Այգեկ գյուղում […]

Ուշադրություն վարորդներին

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի հունիսի 22-ից Երևան քաղաքի Սայաթ-Նովայի պողոտայում՝ Տերյան և Մ.Գրիգորյան փողոցների ճանապարհահատվածում (ուղղությունը դեպի Մաշտոցի պողոտա) կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Սայաթ-Նովայի պողոտայի նշված ճանապարհահատվածում այսուհետ կթույլատրվի տրանսպորտային միջոցների կայանումը մայթին զուգահեռ կայանման ձևով:

ԱԱԾ-ի թիրախում այս անգամ Առաքել Մովսիսյանն է

Ազգային անվտանգության ծառայակիցները հատուկ գործողություններ են իրականացնում Այգեկ գյուղում գտնվող ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի տանը: Այս լուրը  հաստատել է ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը: Նա սակայն, այլ մանրամասներ չի հայտնել, ԱԱԾ-ն լրացուցիչ տեղեկություններ կհայտնի ավելի ուշ: Այգեկի համայնքապետ Վարուժան Աբրահամյանն էլ ասել է, որ Առաքել Մովսիսյանը ԱԱԾ աշխատակիցների հետ գտնվում է առանձնատանը: Առանձնատան մոտ հավաքված […]

Վերաքննիչ դատարանն ազատության մեջ թողեց Մասիսի քաղաքապետին

Վերաքննիչ դատարանն ազատության մեջ թողեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին, մերժելով դատախազի բողոքը։ Այս մասին հայտնում է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: Հիշեցնենք, որ զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով ձերբակալվել էին Մասիսի քաղաքապետն ու փոխքաղաքապետը, սակայն դատարանը նրանց կալանավորելու միջնորդությունը մերժել էր, եւ նրանք ազատ էին արձակվել:

Մանվելը մենակ չի կերել էդ ամեն ինչը, թող պարզեն՝ ով կա բանդայի մեջ

Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի կարծիքով՝ ԱԱԾ-ն և ոստիկանությունը պարտավոր են անցկացնել հետախուզություն՝ պարզելու համար, թե ովքեր են եղել Մանվել Գրիգորյանի հանցակիցները: Այս մասին նա ասաց ԵԿՄ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ: «Անպայման պետք է անցկացվի աուդիտ, քանի որ գուցե ներկայացված փաստերի հետ կապված կան ներքին խնդիրներ, որոնք մենք չպետք է մեզ վրա վերցնենք, թող պետությունը կազմակերպի այդ […]

Լրտեսներն այստեղ վխտում են. հետախույզ

«Գոնե լրտեսներով զբաղվեն, ստեղծեն մի հակակոռուպցիոն բաժին, ԱԱԾ-ն հետախուզությունով զբաղվելու փոխարեն՝ կոռուպցիոներներին է բռնում։ Լրտեսներն այստեղ վխտում են, իսկ մեր ԱԱԾ-ն զբաղված է լակոտ-լուկուտներին ձերբակալելով, ո՞նց կարելի է նման բան անել, թող լրտեսներով զբաղվեն»,-նման տեսակետ հայտնեց  կենտրոնական հրամանատարության հետախույզ, դիվերսիոն հատուկ նշանակության ջոկատի հիմնադիր հրամանատար Վովա Վարդանովը՝ նշելով, որ կոռուպցիայի դեմ պայքարը կարող է համակարգել […]

Հայաստանում տեղի է ունենում իրավապահ համակարգի և հանրության հաշտեցման պատմական գործընթաց. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ՀՀ ոստիկանության զորքերի կազմավորման 26-րդ տարեդարձին նվիրված  հանդիսավոր արարողությանը: Կառավարության ղեկավարը նախ ծանոթացել է ոստիկանության զորքերի տեխնիկական հագեցվածության մակարդակին, ինչպես նաև այն հատուկ միջոցներին, որոնք ոստիկանությունը կարող է կիրառել  հասարակական կարգի խախտման դեպքերում: Այդ համատեքստում, վարչապետ Փաշինյանը հանձնարարել է վերանայել տվյալ դեպքերում որոշ միջոցների կիրառման հնարավորությունները՝ հաշվի առնելով դրանց […]

Քննվում է 13 քրեական գործ՝ նախադպրոցական, դպրոցական հաստատություններում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումների վարույթում քննվում է 13 քրեական գործ՝ նախադպրոցական, դպրոցական հաստատություններում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ: Հարուցված 13 քրեական գործերից 5-ը վերաբերում է պաշտոնեական դիրքը չարաշահելուն, 4-ը՝ յուրացմանը, 2-ը՝ կաշառք ստանալուն, 1-ը պաշտոնեական լիազորություններն անցնելուն և ևս 1-ը՝ պաշտոնեական կեղծիք կատարելուն: Հափշտակված գումարի չափը կազմում է 15.897.584 ՀՀ դրամ։ Յուրաքանչյուր քրեական գործով ձեռնարկվում են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի