14 Մարտի, Saturday, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Մանվել Գրիգորյանի փաստաբանը չի բացառում, որ կդիմի ՄԻԵԴ

ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը չի բացառում, որ կդիմի ՄԻԵԴ՝ իր պաշտպանյալին խոշտանգման ենթարկելու համար: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը փաստաբանը հայտարարել էր, որ Մանվել Գրիգորյանը տառապում է այնպիսի հիվանդություններով, որոնք ընդգրկված են կառավարության որոշման մեջ,  որով անհամատեղելի է անձին արգելանքի տակ պահելը,  այսինքն կալանավորելը: Փաստաբանը հայտարարել էր, թե կալանքի տակ պահելով իր պաշտպանյալին, […]

«Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ հիմնադիր Ալեքսան Զաքարյանը զարմացած է ոստիկանության տարածած հաղորդագրությունից. Ա1+

«Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ հիմնադիր Ալեքսան Զաքարյանը զարմացած է այսօր ոստիկանության տարածած հաղորդագրությունից, ըստ որի` «Սեքյուրիթի դրիմ» եւ «Էլլիպս Ջի Էյ» ընկերությունների տնօրինությունը հափշտակել է շուրջ 1 միլիարդ 15 միլիոն 869 հազար 600 հարյուր դրամ: Պարոն Զաքարյանը նկատում է, որ սա հենց այն գումարն է, 15 ամիսների համար «Սեքյուրիթի դրիմ»-ը վճարել է «Էլլիպս Ջի Էյ»֊ին տեխնիկական սպասարկման […]

Մեղադրանք է առաջադրվել «օրենքով գող»-ին՝ խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հունիսի 21-ին ստացվել և վարույթ է ընդունվել քրեական աշխարհում «Ալո» մականունով հայտնի «օրենքով գող» Ալեքսանդր Մակարյանի կողմից խոշոր չափերով թմրամիջոց ձեռք բերելու և պահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։ Նախնական քննության տվյալներով՝ 2018 թվականի հունիսի 20-ին ոստիկանության աշխատակիցների կողմից «օրենքով գող» համարվող, ՌԴ […]

Մանվել Գրիգորյանի փաստաբանը հրապարակային ներողություն է ակնկալում վարչապետից

Մանվել Գրիգորյանի փաստաբան Լեւոն  Բաղդասարյանը  բաց նամակով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին  ՝ խնդրելով ապահովել անկողմնակալ քննություն ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործով:  Փաստաբանն ասել է, թե  եթե պարզվի, որ վիրավորել են Գրիգորյանի անունն ու պատիվը, պետք է հրապարակային ներողություն խնդրել նրանից:  «Օրեր առաջ Ձեր ֆեյսբուքյան եթերով հայտարարեցիք, որ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը միայն կապված չէ զենք-զինամթերքի […]

Մանվել Գրիգորյանին ԱԱԾ-ում խոշտանգում են. փաստաբան /տեսանյութ/

ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանն այսօր հայտարարել է, թե իր պաշտպանյալն ԱԱԾ մեկուսարանում խոշտանգման է ենթարկվում: «Պետական լիազոր մարմիններն առանց քննության առնելու անձի հիվանդությունները վերցրել են նրան արգելանքի տակ, որը միջազգային իրավանորմով դասվում է պետության կողմից կատարվող անմարդկային ծանր հանցագործությունների թվին եւ կոչվում է անձի խոշտանգումՆա հայտարարել է, թե Մանվել Գրիգորյանի շուրջ ձեւավորված […]

Եթե իրենք շատ են, դա չի նշանակում որ ճիշտ են. բողոքի ակցիա «Ոսկու աշխարհի» մոտ

Ոսկու շուկայի աշխատակիցները բողոքի ցույց են իրականացնում՝ վարձավճարի բարձրացման դեմ: «Պայմանագրով 35 հազար է, բայց հիմա ուզում են 50 հազար դարձնել», – լրագրողների հետ զրույցում նշեց աշխատակիցներից մեկը։ Վերջինս ասաց, որ իրենց պատճառաբանել են, թե  բարձրացումը իրենց պայմանների բարելավման համար է. «Նաև պատճառաբանում են, ժողովրդի լեզվով ասած, որ տակ են տալիս», – նշեց նա: Վաճառողներից մեկն […]

ԱԱԾ-ի բումերանգը. Հրապարակ

Երեկ Ազգային անվտանգության ծառայության «ձեռքը» հասավ ռեժիմի մեկ այլ կարկառուն ներկայացուցչի՝ Շմայսին, ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանին։ Եթե հետեւենք ոստիկանության եւ ԱԱԾ-ի հետագծին, ապա մի բան պարզ է, որ նրանք «այցելում» են այն մարդկանց, ովքեր հիմնովին վարկաբեկվել են այս տարիներին՝ իրենց պահվածքով, իրենց վարք ու բարքով, իրենց ծավալած գործունեությամբ։ Սա մի կողմից ահազանգ է՝ ուղղված […]

Արմավիրի քաղաքապետի լիազորությունները դադարեցվեցին

Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն ընդունել է Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանին, այնուհետև Արմավիրի նախաձեռնող խմբի անդամներին: Այս մասին տեղեկացնում է Արմավիրի մարզպետարանի պաշտոնական կայքը: Նրանց հետ ունեցած հանդիպման ընթացքում մարզպետը քննարկել է վերջին շրջանում Արմավիր քաղաքում ստեղծված իրավիճակը: Նա հորդորել է կողմերին ցուցաբերել փոխադարձ հարգանք և զսպվածություն, միևնույն ժամանակ չխախտել հասարակական կարգը: Գագիկ Միրիջանյանը քաղաքապետի հետ […]

Իմ կամքով ամեն բան հանձնել եմ

ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը, ով երեկ տեղափոխվել էր Ազգային անվտանգության ծառայություն, երեկ երեկոյան ազատ է արձակվել: Այգեկի գյուղապետ Վարուժան Աբրահամյանի խոսքով՝ երեկ Մովսիսյանը մասնակցել է համագյուղացիներից մեկի հոգեհանգստին:  Վերջինիս ազատման լուրը ճշտելու համար, Henaran.am-ի թղթակիցը կապ է հաստատել Առաքել Մովսիսյանի հետ, նա հաստատեց իր ազատ լինելու մասին լուրը:   Մեր հարցին՝ ինչ էր պատահել երեկ և ինչու […]

Սթափվեք, ձեր անպատժելիության ժամկետը սպառվել է

 ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես նշվում է Հարգելի հայրենակիցներ, այս պահին գտնվում եմ Ալբանիայում՝ Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) 51-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքներին մասնակցության նպատակով: Տեղեկացա, որ Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան եթերում ցուցադրել է իմ կիսակառույց շինությունը եւ հայտարարել, որ այն «կառուցվում է հանրային միջոցների՝ ժողովրդից թալանված փողերի հաշվին»: Այս կիսակառույց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի