12 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Պատգամավորների դեմ նյութեր են նախապատրաստվում

Հոկտեմբերի 2-ի երեկոյան միջադեպ էր տեղի ունեցել ցուցարարների և ՀՀ ԱԺ պատգամավորներ Միհրան Պողոսյանի և Արայիկ Գրիգորյանի միջև,  պատգամավորները  հայհոյել են ցուցարարներին: Դեպքի վայրում գտնվող դերասան Արմեն Ավետյանը ֆեյսբուքյան հանրագրում հայտնել է, որ իրեն ևս քաշքշել են, վնասել են մեքենան։ Միջադեպի վերաբերյալ ոստիկանության լրատվության վարչությունից հայտնեցին, որ նյութեր են նախապատրաստվում, կան ոստիկանության բաժին բերվածներ: Այս […]

Ուժային կառույցները լավ չեն կատարել որոշ օլիգարխների և նրանց թիկնապահներին ասֆալտին պառկեցնելու իմ հրահանգը. ՀՀ վարչապետ

Ուժային կառույցները որոշ դեպքերում լավ չեն կատարել իմ հրահանգը, որ պետք է որոշ օլիգարխների և նրանց թիկնապահներին պառկեցնել ասֆալտին, այսօր խորհրդարանում ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը վարչապետին տեղեկացրեց, որ նախօրեին, երբ ցուցարարներն արդեն հեռանում էին խորհրդարանի հարակից տարածքից, ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանն ու նրան ուղեկցողները հայհոյանքներ են […]

Ամեն ինչ անելու են, որպեսզի տապալեն այդ օրենքի ընդունումը, ընդհուպ խորհրդարանն են փորձելու ցրել. Iravunk.com

«Քրիստոնեական արժեհամակարգի ու ավանդական ընտանիքի պաշտպանության   նախաձեռնությունը» հանդես էր եկել ասուլիսով ու հայտարարել,  որ մշակել են  միասեռականության քարոզչությունն արգելող օրենքի նախագիծ եւ որպես օրենսդրական   նախաձեռնություն` այն կներկայացնեն Ազգային ժողովին: Կարճ ժամանակ անց արձագանքներ եղան խորհրդարանից, որին էլ հաջորդեց այն, որ վերոնշյալ նախաձեռնության  գրասենյակում խուզարկություն կատարվեց` ո՛չ ավել, ո՛չ պակաս ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի  գաղտնալսման հետքերը փնտրելու պատրվակով: Անդրադառնալով իրադարձությունների այսպիսի զարգացմանը` Երեւանի աշխարհաքաղաքական ակումբի ղեկավար, «Համահայկական  ծնողական կոմիտեի»  հիմնադիր  անդամ  ԱՐՄԱՆ ԲՈՇՅԱՆԸ  նախ հիշեցնում է այս  ամենի  նախապատմությունը: – Նախկին իշխանությունների օրոք Հայաստանը մի վեկտոր բռնեց, որն ուղղված էր մեր ազգային ինքնության լիկվիդացմանը: Այն սկսվեց գենդերային օրենքի ստորագրությամբ, հետո մի շարք օրենսդրական փաթեթներ մենք տապալեցինք համատեղ պայքարով, ինչը հեշտ չէր, որովհետեւ մեր պետությունը կառավարվում է: Ինքս ականատես […]

Պավլիկ Մանուկյանն ու Արմեն Բիլյանը հացադուլ են հայտարարել

ՊՊԾ գունդը զավթելու և մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվողներ՝ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արեգ Կյուրեղյանի, Էդուարդ Գրիգորյանի, Սեդրակ Նազարյանի գործով դատական նիստին կալանքի տակ մնացած ամբաստանյալներից Սմբատ Բարսեղյանը դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար ենթարկվեց դատական սանկցիա՝ 10 ժամով հեռացվելով նիստերի դահլիճից։ Այնուհետև հայտարարությամբ հանդես եկավ […]

Փաշինյանը խնդիր է դրել ամեն գնով ճնշել Ծառուկյանին. Politik.am

Երեկ ժամը 19:30-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ է գումարվել, «ՀՀԿ» խմբակցությունը ներկա է, այստեղ են «Ծառուկյան դաշինքի» պատգամավորները: Ազգային ժողովը 67 կողմ ձայնով ընդունեց ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Այս քվեարկությունից հետո վարչապետ ՆիկոլՓաշինյանը հայտարարեց, որ բոլոր այն պատգամավորներն ու ուժերը, ովքեր աջակցել են այս նախագծի ընդունմանը, «հակահեղափոխականներ» են: Politik.am-ի տեղեկություններով՝ վարչապետ Փաշինյանը ամեն […]

Նրա բարեհոգությունից է կախված ամբոխը կհոշոտի, թե թույլ կտա ապրել

Ամբողջ երկիրը հանձնում են մի մարդու ձեռքը, ում միակ ծրագիրը մարդկանց ասֆալտին փռելն է։ Աշխատավորից մինչև մտավորական, կրթվածից մինչև անկիրթ, սեփական դատողություն անելուց հրաժարվել են ու այդ մարդու մատի շարժումով են առաջնորդվում։ Այդ մարդու ծրագրերին, ով հակառակվի, հակահեղափոխական է պիտակվելու, և որևէ մեկը համարձակվի այլ կարծիք ունենալ, նրա կարծիքին հակառակվել, միանգամից նա մատը կտնկի վրադ՝ ահա […]

Վանոն սպասում է. Ժամանակ

Ըստ թերթի լավա­տեղյակ աղբյուրի՝ գրող հրա­պարակախոս, ՀՀ նախկին ոս­տիկանապետ Վանո Սիրադեղյանը չնայած վերջերս ենթարկ­վել է մի քանի վիրահատության, սակայն ողջ եւ առողջ Է: Թերթի այն հարցին, թե ինչու Սիրադեղյանը հեղափոխության հաղթանակից հետո չվերադարձավ Հայսսստան, թերթի զրուցակիցը փոխան­ցեց՝ նա սպասում է, որ իր վրա­յից հանվեն այն կեղծ մեղադրանքները, որոնք ներկայացվե­ցին Ռոբերտ Քոչարյանի վարչա­կազմի կողմից: Այլ հրապարակումներին […]

Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա

Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա: Այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բաղրամյան պողոտայում հրավիրված հանրահավաքի ժամանակ: Նիկոլ փաշինյանը հավելեց, որ մինչև ԱԺ կնտրի նոր վարչապետ,այդ ընթացքում, նա կլինի վարչապետի պաշտոնակատար։ Իսկ երկու անգամ եթե ԱԺ չընտրի վարչապետ, ապա ԱԺ կցրվի։

ԱԺ ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով արտահերթ ընտրությունները պետք է տեղի ունենան, որովհետև այս Խորհրդարանը չի ներկայացնում հայ ժողովրդին, որովհետև այն ընտրվել է համատարած ընտրակաշառքների, ճնշումների, հետապնդումների, վարչական լծակների օգնությամբ, և այս արտահերթ ընտրությունները պետք է խորհրդանշեն հայ ժողովրդի վերջնական հաղթանակը: «Հայաստանի Հանրապետությունում այլևս չկա ընտրակաշառք վերցնող քաղաքացի»,-հավելեց նա: Արտահերթ ընտրություններ պետք է տեղի ունենան նաև այն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի