12 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Համաներում կլինի

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր կառավարության դռնփակ նիստում պետք է քննարկվեր համաներում հայտարարելու մասին նախագիծը: ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը Facebook-յան իր էջում գրառում է կատարել՝  տեղեկացնելով, որ առաջիկայում սպասվում է համաներում: «Թեև Հայաստանի ՔԿՀ-ներում այսօր չունենք գերբեռնվածության խնդիր, ավելին, ներկայում գրանցված է դատապարտված և կալանավորված անձանց ամենացածր ցուցանիշը (1870 դատապարտյալ և 1101 կալանավորված անձ), […]

«Վստրեիչ Ապերը» էքստրադիցիայի է ենթարկվել Հայաստան

Հոկտեմբերի 4-ին, ոստիկանության ՔՀԳ վարչության և Հայաստանում Ինտերպոլի ԱԿԲ-ի աշխատակիցների ուղեկցությամբ, Միացյալ Արաբական Էմիրություններից Հայաստան էքստրադիցիայի է ենթարկվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով հանցանք կատարելու մեջ մեղադրվող 1971 թ. ծնված Արամ Վարդանյանը, հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ Հիշեցնենք, որ հունիսի 4-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում […]

Արփինե Հովհաննիսյանը զգուշացնում է

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը հանցագործության վերաբերյալ հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանություն՝ իր և իր ընտանիքի անդամների դեմ ուղղված սպառնալիքների պատճառով: «Ես հանցագործություն վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել ՀՀ Ոստիկանություն։ Պատճառը իմ և իմ ընտանիքի անդամների կյանքի դեմ պարբերաբար ուղղված սպառնալիքներն են։ Միևնույն ժամանակ հայտնում եմ, որ այսուհետ հետևողական եմ լինելու, որպեսզի քաղաքացիաիրավական […]

Իրավապահները ցայտնոտի մեջ են. Ժողովուրդ

Օրաթերթի տեղեկություններով` իրավապահ համակարգում ներքին խմորումներ են սկսվել: Մասնավորապես, նախաքննություն իրականացնող մարմինը տարբեր քրեական գործերով չի կարողանում համաձայնության գալ վերահսկող դատախազների հետ: Իսկ փաստաբաններից ոմանք «Ժողովուրդ» օրաթերթին պատմել են, որ դատարաններ միջնորդություններ են ներկայացնում իրենց պաշտպանյալների խափանման միջոցի վերաբերյալ, սակայն քննիչները չեն ներկայանում դատարան` պատճառաբանելով, թե շատ զբաղված են: Արդյունքում իրենց պաշտպանյալները շարունակում են ամիսներով […]

Դատարանը վերադարձրել է Սեդրակ Քոչարյանի հայցադիմումն ընդդեմ ԱԱԾ տնօրենի

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աիդա Դավթյանը վերադարձրել է Ռոբերտի Քոչարյանի որդու Սեդրակ Քոչարյանի հայցադիմումն ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի։ Պարզվում է՝ հայցադիմումում եղել են բացթողումներ։ Հիշեցնենք, որ Սեդրակ Քոչարյանը 20.09.2018 հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Արթուր Վանեցյանի՝ զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալու և հրապարակայնորեն հերքելու պահանջի մասին, որը նույն օրը […]

Գնդակահարությու՞ն, կախաղա՞ն, աքսո՞ր… Նոր Հայաստանից արտաքսում օրինակ Նոր Զելանդիա՞…

Որպես Հայաստանի Հանրապետության օրինապաշտ քաղաքացի ուզում եմ իմանալ՝ ի՞նչ իմաստ է ներդրվում ներկայումս անընդհատ շահարկվող  հակահեղափոխականություն եզրույթում, և  ի՞նչ պատիժ է սահմանված դրա  համար: Նման հարց  երևի  չէր ծագի, եթե Հայաստանում դասական հեղափոխություն եղած լիներ, այսինքն ըստ ամենագետ Վիքիպեդիայի՝ հասարակական-քաղաքական կարգի, բնության կամ  մարդու գիտակցության մեջ արմատական, խորքային, որակական վերափոխում՝ զուգակցված բացահայտ խզմամբ նախորդի հետ: […]

Միհրան Պողոսյանի և Ավշարի Արայիկի վարորդներն ու թիկնապահները բերման են ենթարկվել ոստիկանություն

Ոստիկանություն նյութեր են նախապատրաստվում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանք ՀՀ պատգամավորներ են և ունեն հատուկ կարգավիճակ, հետագա ընթացքը, նյութերը կփոխանցվեն և դրանց կտրվի իրավական գնահատական:  Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը տեղեկացրեց, որ միջադեպի առիթով 5 քաղաքացի բերման է ենթարկվել ոստիկանություն, այդ թվում՝ նշված պատգամավորների վարորդները և թիկնապահները: Չի բացառվում՝ գործով զբաղվի Հատուկ քննչական ծառայությունը: Այդ մասին այսօր […]

Փաշինյանի հրաժարականից հետո երկու սցենար կա

Ընկերներ ջան Դրամատիկ գիշերվանից հետո հիմա բացվում է նոր առավոտը, և շատերդ երևի հարց եք ձեզ տալիս, թե հիմա ինչ է լինելու։ Որպեսզի այդ հարցին պատասխանել, նախ պետք է հասկանալ, թե երեկ ինչ եղավ, և ինչու։ Երևանի ընտրությունների ընթացքում արդեն ակնհայտ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը, և իր գլխավորած հեղափոխական շարժումը, փորձելու են կապիտալիզացնել ընտրությունների արդյունքները, […]

Համաներում է լինելու, շատ մեծ ծավալի

Կառավարության հոկտեմբերի 4-ի նիստում ներառված է համաներում հայտարարելու մասին որոշման նախագիծը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ հարցը կքննարկվի դռնփակ: «Համաներում է լինելու, շատ մեծ ծավալի», – հավելեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, թե հարցը Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովում քննարկվելու է դռնփակ եւ կառավարության նիստում եւս կլինի նույն ռեժիմով:  

Պատգամավորները հերքում են

Ներքաղաքական ստեղծված բարդ իրավիճակում ոմանք ակնհայտ կեղծ տեղեկություն տարածելով՝ փորձում են ապակայունացնող տրամադրություններ սերմանել։ Այս մասին ասված է ՀՀ ԱԺ պատգամավորներ Միհրան Պողոսյանի և Արայիկ Գրիգորյանի հայտարարության մեջ: «Մասնավորապես, համացանցում ոմն դերասան, համատեղությամբ՝ թամադա, մտնելով դերի մեջ, տեսանյութ է տարածել՝ հայտարարելով, թե իբր ԱԺ պատգամավորներ Միհրան Պողոսյանն ու Արայիկ Գրիգորյանը հայհոյել են իրեն, վնասել ավտոմեքենան․․․ Պաշտոնապես հայտարարում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի