12 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Հայաստանում ստեղծվել է բավականին բարդ իրավիճակ /տեսանյութ/

Հայաստանում ստեղծվել է բավականին բարդ իրավիճակ ավանդական քրիստոնեական արժեքների պաշտպանության և դրա հետ մեկտեղ ազատական մոտեցումներով նոր դիրքորոշումներ որդեգրելու առնչությամբ: Ներկայացվող տեսանյութի սկզբում Մոլդովայում քրիստոնեական արժեքներին հակառակ ցույցի կանխումն է հավատացյալների թափորով և հոգևոր երգեցողությամբ, Մոլդովայի նախագահը իր զավակներով, ով հայտարարել է, թե լինելով ուղղափառ Եկեղեցու հետևորդ իր համար այս հարցում երկմտում լինել չի կարող: […]

ՀՀ-ին արտագաղթի նոր ալիք է սպառնում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ստորագրել է «2019-2025 թվականներին ՌԴ պետական միգրացիոն քաղաքականության հայեցակարգի մասին» հրամանագիրը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: «Այն ուղղված է այդ թվում՝ ավելի հարմարավետ պայմանների ձեւավորմանը արտասահմանից հայրենակիցների Ռուսաստան՝ մշտական բնակության վայր վերաբնակեցման համար, մուտքի հստակ կանոնների ստեղծմանը եւ ապրելու, աշխատելու իրավունք ստանալուն, Ռուսաստանի քաղաքացիություն ձեռք բերելուն»,-պարզաբանել է պետության ղեկավարը՝ ելույթ […]

Հայաստանում համաներում հայտարարելու որոշումն ընդունվեց

Այսօր ՀՀ խորհրդարանը երկրորդ և վերջնական ընթրեցմամբ միաձայն ընդունեց համաներում հայտարարելու մասին որոշման նախագիծը։ Նախագծին կողմ քվեարկեց 75 պատգամավոր։  Նշենք, որ առաջին ընթերցմամբ նախագիծն ընդունվել էր միաձայն, դրան կողմ էր քվեարկել 72 պատգամավոր։ Ինչ վերաբերում է ցմահ դատապարտյալներին, ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը հայտարարել էր, որ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող 93 ցմահ դատապարտյալի […]

Փաշինյանը գլխատում է յուրայիններին ու «Ծռերին ». Հրապարակ

Նոր Ընտրական օրենսգիրքը չընդունվեց, եւ դրանից ել­նելով՝ քաղաքական ուժերը դեկտեմբերին խորհրդարանական ընտրությունների են գնալու գործող օրենսգրքով: Տեղի ունեցածը մի փոքր անհավատալի է թվում: Այդ ինչպես է, որ 6-րդ գումարման խորհրդարանը գտնվում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրպանում, ու դժվար թե պատգամավորները համարձակվեին «արկածախնդրության» դիմել՝ դեռեւս չհաղթահարած հոկտեմբերի 2-ի արկածախնդրության ծանր հետեւանքները: Այդ օրը ՀՀԿ-ն պարզապես ջախջախվեց […]

«Սասնա Ծռերի» կոչը՝ Նիկոլ Փաշինյանին

«Սասնա Ծռեր» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ԱԱԾ-ն և Ոստիկանությունը շարունակում են քաղաքական հալածանքի գործիքներ լինել։  Հայտարարությունում մասնավորապես ասված է. «Առնվազն «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության նկատմամբ ԱԱԾ-ն և Ոստիկանությունը շարունակում են աշխատել որպես քաղաքական հալածանքի գործիքներ։ Շաբաթներ առաջ Մարտունիում, Գյումրիում և Վանաձորում քաղաքացիների հետ կուսակցության ներկայացուցիչների հանդիպումները խափանելուն ուղղված գործողությունները փորձեցինք գնահատել ընդամենը որպես տեղական […]

Ինչպես է վերաբերվում միասեռականներին ԿԳ նախարարը. Հրապարակ

Կցանկանաք հետագայում մնալ Ձեր պաշտոնի՞ն, թե՞ դառնալ պատգամավոր՝ հարցրեցինք ԿԳ նախարարի ԺՊ Արայիկ Հարությունյանին։ «Կառավարության անդամները խորհրդարանական ընտրություններում մաս են կազմում իրենց համամասնական ցուցակներին։ Ես, այո, կլինեմ ցուցակում, բայցեւ համակարգը, որն այսօր ղեկավարում եմ, շատ եմ սիրում, կապվել եմ։ Կմնամ, թե ոչ, իմ որոշելիքը չէ։ Խորհրդարանական աշխատանքի որոշակի փորձ նույնպես ունեմ, որովհետեւ խորհրդարանի հետ տարբեր ժամանակներ […]

Ազատության դիմաց Մանվել Գրիգորյանի առջեւ ծանր պայման են դրել. Ժամանակ

Իրավապահ մարմինները ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին գործարք են առաջարկում` ազատության դիմաց նա պետք է ցուցմունք տա Սերժ Սարգսյանի դեմ: Գրիգորյանը հրաժարվել է նման գործարքից և սպասում է իր գործով դատական նիստերի սկզբին: Քննությունն էլ, կարծես թե, հակված է գործը շուտ ավարտել և ուղարկել դատարան, որովհետև ամենաէական մեղադրանքը, որ կա Մանվել Գրիգորյանի դեմ, ապօրինի զենք-զինամթերք պահելն է: Իրավապահները հասկանում […]

Վլադիմիր Գասպարյանը չի լքել Հայաստանը. փաստաբան

Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը չի լքել Հայաստանի Հանրապետության տարածքը, այսօր արձագանքելով մամուլում հրապարակված տեղեկություններին՝ հայտարարել է նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը։ «Հայաստանի Հանրապետության ոստիկանության նախկին պետ, պաշտոնաթող գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի անունից լիազորված եմ հայտարարելու, որ վերջերս որոշ լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկությունները այն մասին, որ Վ.Գասպարյանը լքել է Հայրենիքը, սուտ են և զրպարտություն: Ներկա դրությամբ Վ.Գասպարյանը […]

Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի. Հայցադիմումն ընդունվել է վարույթ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը վարույթ է ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցադիմումն ընդդեմ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի։ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանը դեռեւս սեպտեմբերի 17-ին հայցադիմում է ներկայացրել դատարան` ընդդեմ Նիկոլ Փաշինյանի` հրապարակայնորեն ներողություն խնդրել պարտավորեցնելու պահանջի մասին: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն այն 28.09.2018թ. որոշմամբ վերադարձվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի