12 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

ՔԿՀ-ներում լարված է. մետաղաձողով կարել է աչքերը

Այսօր «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր  Նաիրա Զոհրաբյանը  լրագրողներին փոխանցեց, որ մի շարք քրեակատարողական հիմնարկներում բանտարկյալները հացադուլ և ինքնավնասման փորձեր են անում : Նախօրեին  «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում , բանտարկյալը մետաղաձողով կարել է աչքերը :  Նաիրա Զոհրաբյանը հորդորել է դադարեցնել  ինքնավնասմամբ զբաղվելը :  

Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է իմ աչքերի մեջ նայել. որդեկորույս մայրը պահանջում է /տեսանյութ/

Ինչպես հայտնի է 2014թ. հոկտեմբերի 29-ին Գյումրի քաղաքում  տեղի ունեցած վիճաբանության հետևանքով, սպանություն է տեղի ունեցել, սպանվածը՝  25-ամյա Արտյոմ Ադանալյանն է: Արտյոմ Ադանալյանի մայրը՝ Ռուզաննա Ադանալյանը, արդեն տևական ժամանակ բարձրաձայնում է՝ որդու սպանությունը եղել է պատվիրված անձնական թշնամության դրդապատճառով: «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հադիպմանը սպանվածի մայրը պնդեց՝ իր որդու սպանության պատվերը տվել է նախկինում Շիրակի […]

Ցմահ դատպարտյալների նկատմամբ անհատական մոտեցում ցուցաբերվելու է. Արտակ Զեյնալյան

Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող 93 ցմահ դատապարտյալների նկատմամբ անհատական մոտեցում է ցուցաբերվելու, այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը։ Նրա խոսքով, նախարարությունը չի կարող, իրավունք չունի վերանայել անձանց նկատմամբ կայացված դատական վճիռները։ «Մենք տալիս ենք դրական եզրակացություններ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համար։ Անգամ վերջերս աննախադեպ որոշում կայացվեց ու […]

Դատապարտյալների ո՞ր խմբերն են համաներվելու

Այսօրվա դրությամբ քրեակատարողական հիմնարկներում կալանավորված և դատապարտված 2888 անձ կա, իսկ ամբողջ մահճակալների թիվ կազմում է 5346, այսօր Ազգային ժողովում, ներկայացնելով համաներում հայտարարելու մասին որոշման նախագիծը, հայտարարեց ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը։ Նշենք, որ համաներումը հայտարարվում է Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրման հարյուր ամյակի առթիվ։ Նուբարաշեն ՔԿՀ-ում կա 644 դատապարտյալ […]

Ազգային ժողովը արտահերթ նիստում քննարկում է համաներման նախագիծը /Ուղիղ միացում/

Ազգային ժողովը արտահերթ նիստում քննարկում է «Էրեբունի Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ առաջին Հանրապետության անկախության 100-ամյակի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» օրինագիծը: 

ՀՀԿ-ն համաներման բովանդակության հարցում վերապահումներ ունի

Համաներում հայտարարելու մասին որոշման նախագծի վերաբերյալ Հանրապետական խմբակցությունն ունի վերապահումներ։ «Նախագծում կա մի քանի հոդված, որոնց վերաբերյալ մանրամասն անդրադարձ պետք է կատարվի», – այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։ Նրա խոսքով՝ համաներում պարզապես չպետք է լինի մարդասիրական։    

Խիղճ ունեցեք ու լաչառություն մի արեք. Ժամանակ

Փոխվարչապետ Տիգրան Ավինյա­նի հիմնադրած «Իրիգեյթ» ՍՊԸ-ն չրի արտադրությունը զարգացնելու հա­մար այս տարի մոտ 35 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ է ստացել Գյուղատնտեսության զարգացման հիմ­նադրամից:  Ընկերությունը հիմ­նադրվել է 2011 թվականի ապրիլի 30-ին: «Իրիգեյթ» ՍՊԸ-ի տնօրենը Արմեն Մարտիրոսի Ավինյանն է, որը փոխվարչապետի հայրն Է: ՍՊԸ-ն գրանցված է այն հասցեում, որտեղ հաշվառվսւծ է Տիգրան Ավինյանը: Փոխվարչապետը ընկերության մաս­նակիցների ցանկից […]

«Պա բռատսկի՝ մորթեք դրան․․․». Ժամանակ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթ վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրի ապակեպատ դահլիճում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ շարունակվեց 2016 թվականի նոյեմբերի 13-ին Չարբախում՝ «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կատարված աղմկոտ սպանությունների գործով դատական քննությունը: Ամբաստանյալի աթոռին երեք ամբաստանյալներ են՝ Պետրոս Իսրայելյանը՝ «Չարբախցի Գեղամ» մականունով, Ալիկ Բանդուրյանը՝ «Նորատուսցի Ալիկ» մականունով, նաև՝ Արմեն Գասպարյանը՝ «Բդո» մականունով: Ըստ մեղադրանքի, Արմեն […]

Կառավարությունը գտել է ներդրումներ բերելու ճանապարհը. Ժողովուրդ

Թերթի տեղեկություններով Հայաստանում նախատեսվում է տնտեսական ոլորտի հետ կապված նոր դատարան ստեղծել: Մասնավորապես իշխանության ներսում մտադիր են ձեւավորել Ներդրումների պաշտպանության դատարան: Սա ստեղծվելու է վերջերս ձեւավորված ու արդեն դատական համակարգում աղմուկ հանած սնանկության գործերով դատարանի փո­խարեն: Հիմա ցանկություն կա, որ Ներդրումների պաշտպանության դատարանը քննի ե’ւ սնանկության գործեր, եւ կորպորատիվ դատական վեճեր, եւ նման այլ հարցեր: […]

Այս հարցում ժամանակակից երևալը անմտությանից բացի ոտնձգություն է Աստծո դեմ

Մենք պետք է ամաչենք մեր երկրի հնությունից, քրիստոնյա առաջին երկիր կոչվելու պատվավոր անունից, Սահակ- Մեսրոպյան ու Նարեկյան մեզ հասած ժառանգությունից: Խոսելը այդ սրբապղծության մասին արդեն մեղք է: Աստված մեղք է համարում միասեռականների ապրած կյանքը: Եթե խնդրեն, Աստված ողորմած է, գուցե ների, բայց նայելով նրանց վարքագծի դրսևորումներին, կարելի է հասկանալ, որ իրենք են ուզում աշխարհին բան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի