15 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Կառավարությունը գտել է ներդրումներ բերելու ճանապարհը. Ժողովուրդ

Թերթի տեղեկություններով Հայաստանում նախատեսվում է տնտեսական ոլորտի հետ կապված նոր դատարան ստեղծել: Մասնավորապես իշխանության ներսում մտադիր են ձեւավորել Ներդրումների պաշտպանության դատարան: Սա ստեղծվելու է վերջերս ձեւավորված ու արդեն դատական համակարգում աղմուկ հանած սնանկության գործերով դատարանի փո­խարեն: Հիմա ցանկություն կա, որ Ներդրումների պաշտպանության դատարանը քննի ե’ւ սնանկության գործեր, եւ կորպորատիվ դատական վեճեր, եւ նման այլ հարցեր:

Թավշյա հեղափոխությունից հետո ձեւավորված կառավարությունն իր առաջ խնդիր է դրել շահագրգռել օտարերկրյա ներդրողներին՝ խթանելու համար տնտեսությունը: Եթե հաշվի առնենք այն փաստը, որ ՀՀ-ում տարի­ներ շարունակ ներդրումների ներգրավմանը խանգարել են քաղաքական խնդիրները, այդ թվում անկախ դատական համակարգի բացակայությունը, նման մասնագիտացված դատարանի ստեղծումն իրոք կարող է դրական դերակատարություն ունենալ:

Միաժա­մանակ, նկատենք, որ սա ամբողջական լուծում չէ. ի վերջո, ժողովրդավարության հաստատումից, մենաշնորհների վերացումից, անկախ դատական համակարգ ստեղծելուց, տնտեսական ոլորտում կանխատեսելի օրենսդրություն ունենալուց բացի կա եւս մեկ հարց՝ տարածաշրջանում կայունության ամրապնդումը: Իսկ դա իր հերթին ենթադրում է հակամարտությունների, մասնավորապես՝ ԼՂ հիմնախնդրի լուծում: Ի վերջո, օտարերկրյա կապիտալը հենց կայունություն է սիրում:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ