19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Ցմահ դատպարտյալների նկատմամբ անհատական մոտեցում ցուցաբերվելու է. Արտակ Զեյնալյան

Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող 93 ցմահ դատապարտյալների նկատմամբ անհատական մոտեցում է ցուցաբերվելու, այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը։

Նրա խոսքով, նախարարությունը չի կարող, իրավունք չունի վերանայել անձանց նկատմամբ կայացված դատական վճիռները։

«Մենք տալիս ենք դրական եզրակացություններ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համար։ Անգամ վերջերս աննախադեպ որոշում կայացվեց ու դրական եզրակացություն տրվեց ցմահ դատապարտյալի նկատմամբ և մեկ ցմահ դատապարտյալը պայմանական վաղաժամկետ ազատ արձակվեց պատժից։ Սա աննախադեպ բան էր։ 93 ցմահ դատապարտյալը Հայաստանի համար բավականին շատ է, և բոլորի նկատմամբ անհատական մոտեցում ցուցաբերվելու է՝ հաշվի առնելով ներկայացվող փաստարկներ», – հայտարարեց Զեյնալյանը՝ անդրադառնալով ցմահ դատապարտյալների հարազատների կողմից իրականացվող բողոքի ակցիաներին։

Նշենք, որ օրերս վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ևս անդրադարձել էր ցմահականների խնդրին, ասել, որ ծանր հանցագործություն գործած անձինք չպետք է համաներմամբ ազատ արձակվեն, իսկ ցմահ դատապարտյալների նկատմամբ կարող են կիրառվել այլ մեխանիզմներ, ինչպիսին են՝ վաղաժամկետ ազատ արձակելու, պատժաչափերը փոխելու, ներման մեխանիզմները։ 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ