10 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Մոսկվան զգուշացնում է՝ ԻՊ ահաբեկչական խմբավորումը կարող է ակտիվանալ Հայաստանում

ՌԴ ՆԳՆ էքստրիմիզմի հակազդեցության Գլխավոր վարչության պետ Օլեգ Իլինիխի կարծիքով, Իրաքից և Սիրիայից հետո Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման գործունեությունը կարող է ակտիվանալ ԱՊՀ երկրներում, մասնավորապես՝ Հայաստանում: Այս մասին հայտնում է Ռուսարմինֆոն: Այս մասին ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է Մոսկվայում տեղի ունեցած կոնֆերանսի ժամանակ. «Միջազգային համագործակցության առաջնային խնդիրն է հակազդել էքստրիմիզմին և ահաբեկչությանը»,-ասել է նա:  

Պայթունավտանգ իրավիճակ Տավուշի մարզում. դիլիջանցիները բեռնատարներով փակել են գլխավոր ճանապարհը

Մարտի 29-ին լարված ու պայթունավտանգ իրավիճակ է ստեղծվել Տավուշի մարզում։ Առավոտյան ժամը 9։00-ից Դիլիջան քաղաքի 300-ից ավելի բնակիչներ ի նշան բողոքի՝ բեռնատարներով փակել են գլխավոր ճանապարհը։ Երթևեկությունը կաթվածահար է եղել, խցանումն էլ հասում է մի քանի կիլոմետրի, տեղեկացնում է shamshyan.com-ը:  Ճանապարհը փակած բնակիչերը պատմել են, որ Դիլիջանի բնակիչ Դավիթ Հակոբյանը անհիմն մեղադրվում է ծանր հանցագործության մեջ, […]

Եթե «տուշոնկի փաստաբան»-ի համար պատասխանատվություն կրեին, առաջընթաց կլիներ. փաստաբան /տեսանյութ/

Փաստաբան Գեորգի Մելիքյանի խոսքով` պաշտպանի և պաշտպանյալի նույնացումը հանրային շրջանում բերում է փաստաբանների վրա ճնշումների առաջացմանը։ Մելիքյանը որպես օրինակ նշում է Ռոբերտ Քոչարյանի գործը, երբ որ հանրային խավի՝ Քոչարյանի հանդեպ ունեցած բացասական վերաբերմունքը մուտք է գործում վերջինիս փաստաբանների՝ Հայկ Ալումյանի և Ռուբեն Սահակյանի անձնական դաշտ։ Նույնը նաև, ըստ Մելիքյանի, Քոչարյանին ազատ արձակած դատավոր Ալեքսանդր Ազարյանի […]

Դըմփ-դըմփ-հու, դըմփ-դըմփ-հու

Նախօրեին  Ազգային ժողովի մեծամասնությունը հասավ իր նպատակին՝ԱԺ արտահերթ նիստում 117 կողմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունելով ԱԺ կանոնակարգ և Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքներում կատարված փոփոխությունները: Հիմնական զեկուցող արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտարարեց, որ օրենքներում կատարված փոփոխությունները ՍԴ պահանջն են եղել և որ  ՍԴ-ն ՀՀ նախագահի դիմումի հիման վրա օրենքներում հակասահմանադրական դրույթներ էր գտել:  Որոնց վերացմանն […]

Փոխնախարարներն ազատվեցին «սվոյ» չլինելու համար․ Փաստ

«Փաստ»-ը գրում է․ «Օրերս արդարադատության փոխնախարարներ Արթուր Հովհաննիսյանին և Սուրեն Քրմոյանին աշխատանքից ազատելու պատճառը եղել է զուտ քաղաքական: Ի դեպ, դա փաստացի ակնարկել է նաև արդարադատության նախարարը՝ նշելով. «Մենք բավարարված ենք, շատ բարձր ենք գնահատում նրանց կատարած աշխատանքը, պրոֆեսիոնալիզմը: Սա քաղաքական թիմի, քաղաքական թիմով աշխատելու որոշում է»: «Փաստ» թերթի տեղեկություններով՝ շրջանառվող այն տեղեկությունը, թե փոխնախարարներն ազատվել […]

ԱԱԾ-ն մտել է մետրոպոլիտեն․ Ժամանակ

«Ժամանակ»-ը գրում է․ «Օրերս «Ժամանակ»-ը գրել էր, որ Երևանի մետրո­պոլիտենում լուրջ չարաշա­հումներ են առկա: Մետրո­պոլիտենը տարիներ շարու­նակ հայտարարագրել է մեծ վնասներ՝ պետությունից ստանալով հսկայական պե­տական դոտացիաներ: Իսկ այդ ամենը հնարավոր է դար­ձել նաև մետրոպոլիտենի գնումները համակարգող Անի Գսպոյանի շնորհիվ, որը ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի աջ ձեռք համարվող, ՊԵԿ խոշոր հարկ վճարողների տեսչության պետ Էդիկ Գսպոյանի […]

Վլադիմիր Գասպարյանի և նրա ընտանիքի անդամների գույքի ու հաշիվների վրա կալանք է դրվել

Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և նրա ընտանիքի անդամների գույքի ու հաշիվների վրա կալանք է դրվել: «Հետք»-ը 2018 թ.-ի օգոստոսին ներկայացրել էր, թե ինչպես է նախկին ոստիկանապետը մի քանի գործարքի արդյունքում 3 միլիոն դոլարանոց առանձնատունը ձեռք բերել ընդամենը 200 հազար դոլարով: Մեր հրապարակումից հետո քրեական գործ էր հարուցվել, որը տեղից չի շարժվում: Քննության առարկա դարձած […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի