ԱԱԾ-ի պաշտոնական հաղորդագրությունը ներկայացվել է որպես ապացո՞ւյց
Սեդրակ Քոչարյան ընդդեմ Արթուր Վանեցյանի գործով մարտի 28-ին տեղի ունեցած դատական նիստում պատասխանող կողմը դատարան է ներկայացրել տասներկու էջից բաղկացած ապացույցներ, որոնք ըստ էության տարբեր լրատվական կայքերում տեղ գտած հոդվածներ են և ԱԱԾ-ի կողմից 19.02.2019թ.-ին տարածած մեկ պաշտոնական հաղորդագրություն: Ներկայացված ապացույցները, թե որ փաստական հանգամանքների ապացուցմանն են ուղղված՝ այս առնչությամբ պատասխանող կողմը հրաժարվել է պարզաբանել, […]





































