10 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Հրաժեշտ կտան գլխավոր դատախազին. Փաստ

ՀՀ կառավարությունը վերջին մի քանի ամիսներին առավել աչքի ընկավ կադրային քաղաքականությամբ և պետական համակարգում գործող նախկին դերակատարներից աստիճանաբար ազատվելու տակտիկայով: Թերթի տեղեկություններով, առաջիկա «թիրախը» գլխավոր դատախազությունն է: Թերթի աղբյուրի փոխանցմամբ, առաջիկա ամսվա ընթացքում իր պաշտոնին հրաժեշտ կտա ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Ըստ տեղեկությունների, վարչապետն արդեն աչքի տակ ունի իր թեկնածուն. դա Գևորգ Կոստանյանն է, […]

Դատարանը՝ մերժել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի կողմից ներկայացված բողոքը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության : Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը միջնորդություն էր ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն՝ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը հստակեցնելու վերաբերյալ, ինչը, սակայն, ՀՔԾ-ի կողմից մերժվել էր: Հիշյալ որոշումը պաշտպանական խումբը բողոքարկել էր դատարան: Նշենք նաև, որ մերժման վերաբերյալ դատարանի որոշումը պաշտպանական խմբին դեռ չի տրամադրվել:

Արփինե Հովհաննիսյանի կոչը լրատվամիջոցներին

ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է վարչապետի՝ լրատվամիջոցների վերաբերյալ հայտարարությանը։  Բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են իմանալ, ով էր միջազգային պաշտոնյաներից կիսել վարչապետի գնահատականը «նախկին կոռումպացված ռեժիմին» պատկանող լրատվամիջոցների մասին Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարել էր, որ բացառիկ դեպք է տեղի ունեցել, երբ ինքը միջազգային բարձրաստիճան պաշտոնյայի մակարդակով […]

Ոստիկանապետն ասաց՝ Ալեքսանդր Սարգսյանի որդու արտահանձնումն իրենցից կախված չէ /տեսանյութ/

Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ Նարեկ Սարգսյանն ինձ չի զանգահարել, եթե նման բան ապացուցվի, ես պատրաստ եմ հրաժարական տալ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը: Խոսքը Ալեքսանդր Սարգսյանի որդու մասին է, ով, մամուլում տարածված տեղեկությունների համաձայն, զանգահարել է ինչ-որ պաշտոնյայի և հաթաթա տվել: Օրեր առաջ «Politik.am» կայքը գրել էր, որ այդ […]

«Սամասուդ» . Արշակունյաց պողոտայում ավտովթարի արդյունքում ծեծկռտուք է սկսվել /տեսանյութ/

Ահա թե ինչ ա լինում, երբ վարորդները կորցնում են իրենց չափերն ու զգոնությունը ու պողոտայի վրա մեքենան քշում են ինչպես սեփական տան բակում: Էս հատվածում ինչ ասես չի կատարվում ու մարդիկ վերջը դիմում են ինքնադատաստանի, հայերեն ասած «սամասուդ» մեխանիզմի միջոցով ուզում են հարցերը պարզեն: ԱՊՊԱ համակարգը ներդնելուց հետո այս ամենը համարյա թե վերացել էր, բայց […]

Հիմա ավելի քան տեղին է ասել, որ՝ այո՛, գործը ջուր է. Հայկ Ալումյանը՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված գործի մասին

Մարտի 15-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս 2 ամսով երկարացնելու ՀՔԾ-ի ներկայացրած միջնորդությունը և մերժել էր պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունը՝ խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ։ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանի խոսքով՝  դատարանի որոշումն իրենց համար այդքան էլ անսպասելի չէր՝ հաշվի առնելով այն ճնշումները, […]

«Ցելով ուզում են ինձ ոչնչացնել». Մանվել Գրիգորյանը նախընտրում է ԿԳԲ-ի պադվալը. Հրապարակ

  «Հրապարակ» թերթը գրում է. «Նաիրի» ԲԿ-ում  բուժվող գեներալ Մանվելը կրկին տեղափոխվել է «Երեւան» ՔԿՀ:  Բուժող բժշկից հետաքրքրվեցինք՝ առողջական վիճակը նորմա՞լ է։ «Ոչ, ինչ-որ պահի շաքարի ցուցիչն իջավ, իսկ այսօր կատաստրոֆիկ է` 92 միավոր ինսուլին է ստանում, նորման 10-12  է. շաքարը չի իջնում»: Մանվելն ասել է․ «Ցելով ուզում են ինձ ոչնչացնել»: Նրան առաջարկվել է տեղափոխվել […]

Ազատվել են պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով, Արթուր Հովհաննիսյանն ազատվել է արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից: Վարչապետի մեկ այլ հրամանագրով, Սուրեն Քրմոյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից: Հիշեցնենք՝ դեռ ամիսներ առաջ խոսվում էր, որ փոխնախարարները ազատվելու են պաշտոնից, քանի որ համարձակվել են ամանորյա տոներն անցկացնել Հայաստանից դուրս:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի