13 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

ԱԱԾ-ն մտել է մետրոպոլիտեն․ Ժամանակ

«Ժամանակ»-ը գրում է «Օրերս «Ժամանակ»-ը գրել էր, որ Երևանի մետրո­պոլիտենում լուրջ չարաշա­հումներ են առկա: Մետրո­պոլիտենը տարիներ շարու­նակ հայտարարագրել է մեծ վնասներ՝ պետությունից ստանալով հսկայական պե­տական դոտացիաներ: Իսկ այդ ամենը հնարավոր է դար­ձել նաև մետրոպոլիտենի գնումները համակարգող Անի Գսպոյանի շնորհիվ, որը ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի աջ ձեռք համարվող, ՊԵԿ խոշոր հարկ վճարողների տեսչության պետ Էդիկ Գսպոյանի դուստրն է:

Մեզ հասած տե­ղեկություններով՝ մեր հրա­պարակումից հետո ԱԱԾ մոտ երկու տասնյակ աշխատա­կիցներ մտել են մետրոպոլի­տեն, մեծածավալ ստուգում­ներ իրականացրել, դռներ կնքել:

Չի բացառվում, որ այս ստուգումների արդյունքում ձերբակալություններ լինեն՝ ի դեմս ՊԵԿ պաշտոնյայի դստեր և ազատումներ՝ հան­ձին մետրոպոլիտենի տնօ­րեն Փայլակ Յայլոյանի: Նշենք, որ մեր հրապարակու­մից հետո խնդրով զբաղվում է նաև ոստիկանության Արաբկիրի բաժինը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ