08 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Հիվանդանոց տեղափոխված 63-ամյա քաղաքացին հայտնել է, որ իրեն ծեծի են ենթարկել Արսեն Ջուլֆալակյանն ու նրա հայրը

Երեկ՝ մայիսի 5-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։40-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ճակատային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ Երևանի 1-03 շտապօգնության 03 հերթապահ խումբը Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկոից իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի […]

Խոսքի և իրենց համոզմունքներն արտահայտելու ազատության իրավունքները չի պատկանում միայն ԼԳԲՏ կամ այլ խմբերին. Արա Զոհրաբյան

Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՄՈՆՈՊՈԼԻԶԱՑՆԵԼ Բուկինիստ գրախանութում «Իմ մարմինն անձնական է» գրքի ներկայացման միջոցառման վերաբերյալ հասարակության ներկայացուցիչների դժգոհությունը և բողոքի ակցիան որոշ անձանց (այդ թվում՝ կառավարության անդամի) կողմից դատապարտվեց: Դատապարտող անձանց պետք է հիշեցնել, որ խոսքի, մտքի, խղճի և իրենց համոզմունքներն արտահայտելու ազատության իրավունքները չի պատկանում միայն ԼԳԲՏ […]

Վենդետա է.Վոլոդյա Հովհաննիսյանը՝ Մարտի 1-ի գործի դատավարության մասին /տեսանյութ/

Վերջին օրերին լայն քննարկման դարձած թեման՝  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցն է, որի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել նաև Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։ Հայաստանի Զինված ուժերի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Միրզոյանի հայտարարությունը որակում է օրինականությունից զերծ ուղերձ։ «Այսօր մութ սենյակում կատու փնտրելը ավելորդ է, որովհետև Գագիկ Ծառուկյանը անձամբ ոչ մի բիզնես […]

«Սպայկա»-ի տնօրենի խափանման միջոցը կփոխվի

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերացել են «Սպայկա» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանքի տակ պահելու հիմքերը, ինչպես նաև այն, որ քրեական գործի շրջանակներում վերջինս միասնական հաշվեհամարին վճարել է 1.000.000.000 ՀՀ դրամ գումար, ուստի նախաքննության նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել խափանման միջոցը՝ կալանավորումը փոփոխելու մասին: […]

Դավիթ Սանասարյանը ձեռնոց է նետում

Քրեական գործի հետ կապված իմ սիրո բումերանգը հետ եկավ, և ժողովրդի զգալի մասն ասաց, որ չի հավատում նրան, ինչ տեղի է ունենում. «Ազատության» հետ զրույցում ասաց ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը: «Ժողովուրդը շատ զգայուն է, շատ պրոցեսների ժամանակ բավականին լավ զգում է՝ ինչ է կատարվում, ինչի համար է կատարվում, միգուցե ոչ լուրջ տրամաբանական հաշվարկներով, այլ […]

Դատախազությունն ինքն իրեն լիազորություն է հնարել, որը օրենքով չի նախատեսվում. երկրորդ նախագահի պաշտպան /տեսանյութ/

«Մենք այս պահին չենք խնդրել դատարանին պարտավորեցնել որոշակի գործողություն կատարելու կամ որոշելու՝ գույքի կալանքը պե՞տք է մնա, թե՝ ոչ: Մենք խնդրում ենք նախաքննության փուլում քննիչի, դատախազի գործողությունների ոչ իրավաչափ ճանաչումը և դրանով Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտման ճանաչումը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը:  Մանրամասները`տեսանյութում:

Դավթյան Արթո՛ւր, դուք դատախա՞զ եք, թե՞ թատերական գործիչ

 ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երեկ հեռուստատեսությամբ անթաքույց հպարտությամբ ասաց, որ մարտի 1-ի գործով դատավարությունը շատ հետաքրքիր է լինելու, տարբեր կարգավիճակով հանդես են գալու ՀՀ երեք նախագահները, տարբեր քաղաքական-հասարակական գործիչներ: Դավթյանի խոսքն ունկնդրելիս ինձ թվաց, թե լսում եմ մի ինչ-որ թատրոնի գեղարվեստական ղեկավարի, ով հպարտանում է յուր բեմադրած հերթական պիեսով և շուտով հյուրախաղերի է մեկնելու […]

Հայտնի քրեական հեղինակություն «Տույ»-ի վերաբերյալ քրեական գործը կասեցվել է

«Տույ» մականվամբ հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյանի վերաբերյալ քրեական գործը կասեցվել է։ Այս մասին հայտնում է  «Փաստինֆո»-ն՝ հղում անելով Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանին. «Քրեական գործի վարույթը կասեցվել է մարտ ամսին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով»,-փոխանցել է Հարությունյանը։ Քրեական դատավարության  31-րդ հոդվածը սահմանում է […]

Ով ում վրա է գործ կարում, ով ում վրա է թիմակիցներին մոբիլիզացնում. դատաիրավական համակարգի կոլապսի ծանր հետեւանքները

Մի քանի օր շարունակ երկրի պետական մարմինների ներկայացուցիչները միմյանց նկատմամբ անվստահություն են հայտնում, հրապարակային մեղադրանքներ ներկայացնում, դատավորները, չնայած իրենց պատասխանատու կոչմանը, համարձակություն չեն գտնում քննելու հնչեղություն ունեցող  գործեր եւ իրար հաջորդող ինքնաբացարկներ են ներկայացնում: Սա շատ լուրջ խնդրի մասին է խոսում։ Զգույշ եղեք։ Խնդիրն այստեղ ամենեւին անհատների մեջ չէ: Խնդիրը կառույցների եւ համակարգերի նկատմամբ անվստահության, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի