14 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Դավթյան Արթո՛ւր, դուք դատախա՞զ եք, թե՞ թատերական գործիչ

 ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երեկ հեռուստատեսությամբ անթաքույց հպարտությամբ ասաց, որ մարտի 1-ի գործով դատավարությունը շատ հետաքրքիր է լինելու, տարբեր կարգավիճակով հանդես են գալու ՀՀ երեք նախագահները, տարբեր քաղաքական-հասարակական գործիչներ:

Դավթյանի խոսքն ունկնդրելիս ինձ թվաց, թե լսում եմ մի ինչ-որ թատրոնի գեղարվեստական ղեկավարի, ով հպարտանում է յուր բեմադրած հերթական պիեսով և շուտով հյուրախաղերի է մեկնելու աշխարհով մեկ:

Ես կուզենայի, որ պարոն գլխավոր դատախազը տար այն հարցերի պատասխանները, թե ովքեր են 10 զոհերի մարդասպանները, ովքեր են զանգվածային անկարգություններ հրահրողները, ովքեր են քրեական հանցագորները, այլ ոչ թե որպես քավության նոխազ ընտրեր անցանկալի քաղաքական գործիչների, որոնց թվում է Ռոբերտ Քոչարյանը, և շոու կազմակերպեր՝ ամբոխի վրեժխնդրությունը բավարարելու համար:

Պարոն դատախա՛զ, Դուք ինքներդ էլ գիտեք, որ Քոչարյանը ոչ թե տապալել, այլ պահպանել է սահմանադրական կարգը:

Նիկոլի համար ծառայություն մատուցելով՝ իմացեք, որ վաղը այդ նույն Նիկոլը Ձեզ չի պաշտպանելու, ավելին՝ գցելու է կրակի բերանը: Դեմ մի՛ գնացեք Ձեր խղճին և մասնագիտական սկզբունքներին:

Նարե Գրիգորյան

 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ