07 Մարտի, Saturday, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

ԱՄՆ փորձագետը այս գիշեր Հայաստան է ուղեւորվում՝ օգնելու մշակել «անցումային արդարադատության» ծրագիրը

Ո՞րն է «դատական համակարգում վիրահատական միջամտությունը», ի՞նչ է վեթթինգը եւ արդյո՞ք «թավշյա հեղափոխությունից» մեկ տարի անց Հայաստանում ուշ չէ անցումային արդարադատություն իրականացնել: Պարզենք միասին՝ մասնագետների օգնությամբ: Միացյալ Նահանգներում գործող Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի ծրագրերի տնօրեն Աննա Միրիամ Ռոքաթելլոն հիշեցնում է՝ անցումային արդարադատությունն օգնում է հասարակությանը երկրում օրինական իշխանություն հաստատելուց կամ պատերազմի ավարտից հետո անդրադառնալ անցյալում […]

Սահմանադրական դատարանը ստացել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործը կասեցնելու վերաբերյալ դատարանի դիմումը

«Փաստինֆո»-ի տեղեկություններով` Սահմանադրական դատարանը երեկ` աշխատանքային օրվա ավարտին, ստացել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործը կասեցնելու վերաբերյալ դատարանի դիմումը: Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել գործը կասեցնելու եւ Սահմանադրական դատարան դիմելու մասին: «Փաստինֆո»-ին այս մասին հայտնել էր Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գործով մեղադրյալ Արմեն Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը` […]

Բագրատաշենի մաքսատանը ստեղծված իրավիճակի կապակցությամբ քննություն է ընթանում. ԱԱԾ

Բագրատաշենի մաքսատանը ստեղծված իրավիճակի կապակցությամբ քննություն է ընթանում։ Այս մասին ասել է ԱԱԾ մամլո խոսնակ Սամսոն Գալստյանը՝ նշելով, որ լրացուցիչ տեղեկություն կտրամադրեն հետագայում։ Արդեն մի քանի օր է լարված իրավիճակ է ստեղծվել Բագրատաշենի մաքսատանը։ Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ ներկայացրել է քաղաքացիներից մեկի դիմումը` կապված Բագրատաշենի մաքսակետում ստեղծված իրավիճակի մասին: […]

«ՉԻՇԻԿ խմե՛ք, ասում են` օգնում ա»: Դատավորը կարող է պատժվել. Ժողովուրդ

ՀՀ ԿԳ նախկին նախարար, նախկին ՕԵԿ-ական Սերգո Երիցյանի որդու` Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Երիցյանի նկատմամբ միգուցե կարգապահական վարույթ հարուցվի: Բանն այն է, որ դատարանների մուտքը փակելու հայտնի ակցիայի մասին դատավորը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Իմ շատ սիրելի ընկերներ, լսել եմ այսօրվա կես բուռ անձանց անորոշ ակցիայից […]

Թեւան ջան, կրկնում եմ. Արմն Աշոտյանը պատասխանել է նախագահի խորհրդականին

Թևան ջան շնորհակալ եմ գրառմանդ համար, քանզի երկրի ճղճիմացած քաղաքական առօրյայում պակասում է խորքային դիսկուրսը։ Հերթով շարադրեմ ասելիքս։ Սահմանադրական բարեփոխումներով նախագահի սահմանափակված լիազորություններով բացատրել գործող նախագահի լղոզված արձագանքը թույլ փաստարկ է, քանի որ Սահմանադրության երաշխավորի պարտականությունները նախագահի վրայից ոչ ոք չի հանել։ Արմեն Սարգսյանը անցյալ տարի իր համաձայնությունը տվել էր այդ պաշտոնը զբաղեցնելու համար արդեն փոփոխված Սահմանադրությամբ, […]

Ինչու է թուլացել Փաշինյանի հանրային աջակցությունը: Ժողովուրդը հոգնել է շոուներից. Փաստ

Դատարանների շենքերի մուտքերը փակե­լու նախաձեռնության մասով Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դատական իշխանությունը նույնպես պատկանում է ժողովրդին, և ժողո­վուրդը իրավունք ուներ այդ կերպ իր բողոքը հայտնելու: Մի կողմից Փաշինյանի պնդումն աքսիո­մատիկ ճշմարտություն է, որը բխում է ուղղակի ժողովրդավարության թեզից, մյուս կողմից՝ ժողովրդի մասնակցությունն իշխա­նության ձևավորմանը մանրամասն նկա­րագրված է Սահմանադրության տեքստում և այս առումով Փաշինյանի ասածը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի